Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հաճախ բարդ թվացող խնդիրները պարզ լուծում են ունենում….

19:28, salı, 18 eylül, 2018
Հաճախ բարդ թվացող խնդիրները պարզ լուծում են ունենում….
     Կարդացի, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մինչ այժմ իրեն առաջարկված բոլոր առանձնատներից: Բայց օրենքի պահանջը պետք է կատարվի՛ պաշտոնաթող նախագահին անհրաժեշտ է տրամադրել կացարան: Ի՞նչ անել:
     Այստեղ մի առաջարկ ունեմ, եւ սա ասում եմ առանձ հեգնանքի: Ս.Սարգսյանի ապրելու եւ աշխատելու համար շատ հարմարավետ է (անվտանգության, կարգավիճակի, հարմարությունների, տեղի առումով) Մոնումենտում կառուցած Հովիկ Աբրահամյանի դղյակը: Ենթադրում եմ, որ հիմա Հովիկ Աբրահամյանը որոշակի դիսկոմֆորտ կունենա այնտեղ բնակվել: Ի վերջո, այս ամենից հետո նա պետք է գիտակցի, որ նախկին շատ բարձրաստիճան պետական գործչի համար մեծ դժբախտություն է, նույնիսկ անեծք, ապրել այդպիսի անիմաստ մեծ ու ճոխ առանձնատանը: Հատկապես աղքատության մեջ ապրող հարյուր հազարավոր մարդկանց շրջապատում, հատկապես պատերազմող երկրում:
     Եւ ԱԺ եւ կառավարության նախկին ղեկավարը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ եւ անհատույց, ասենք, 49 տարի ժամկետով, փոխանցի այդ դղյակը նախկին նախագահին: Երկու գործընկեր են, թիմակից, կուսակից, եւ Հ.Աբրահամյանի համարձակ քայլը ոչ մեկին ոչ կզայրացնի, ոչ կզարմացնի:
     Ի միջիայլոց, այդ դղյակը այնքան մեծ է, որ տան մի թեւում կարող է ապրել Ս.Սարգսյանի ընտանիքը, իսկ մյուս թեւում կարող է գործել 3-րդ նախագահի գրասենյակը (ինչպես Վաշինգտոնի Սպիտակ տանը):
     Իսկ այն առանձնատներից մեկը, որից հրաժարվել է Ս.Սարգսյանը, կարելի է մանկապարտեզի վերածել, կամ ուսումնական հաստատության, կամ բազմազավակ ընտանիքի. տարբերակները շատ են: Եւ պետական բյուջեն կլորիկ գումար կտնտեսի, եւ Հ.Աբրահամյանը. էլ չի վճառի ֆանտաստիկ մեծ չափի կոմունալ ծախսեր, գույքահարկ, հողի հարկ, ընթացիկ վերանորոգում եւ այլն:
     Հաճախ բարդ թվացող խնդիրները պարզ լուծում են ունենում….
    
     Տիգրան Հակոբյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3301 | 0 | 0
Facebook