Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպե՞ս ճիշտ ուտել սուշի

Ani
Yazar:
Ani
15:21, salı, 11 eylül, 2018
Ինչպե՞ս ճիշտ ուտել սուշի


    
    
    
    
    
    
    
    
    
    
     1. Սուշիի արկածային ճանապարհին առաջին քայլը հեղինակավոր սուշի ռեստորանի ընտրությունն է: Սա հատկապես կարևոր է սկսնակների համար: Վատ պատրաստված ձուկը կարող է ձախողել Ձեր առաջին փորձը և սպանել Ձեր՝ կրկին սուշի փորձելու ցանկությունը, հատկապես, եթե Դուք ծովամթերքի սիրահար չեք: Դուք կարող եք փորձարկել սուշիի համն ու որակը, երբ արդեն որոշակի դրական փորձ ունենաք, բայց երբ դեռ նոր եք սկսում, ընտրեք հուսալի մեկնարկ: Եթե դուք համոզված չեք, արդյոք ռեստորանը բավական լավն է, հարցրեք Ձեր ընկերներից կամ կարդացեք կարծիքներ: Եթե դուք պատրաստվում եք առաջին անգամ փորձել սուշի Երևանում, ապա կարող եք վստահաբար ընտրել «Ակո Սուշի» ճապոնական ռեստորանը:

2․Ծանոթացեք սուշիի հիմնական տեսակների հետ։ Սուշի ռեստորաններում Դուք կարող եք հիմնականում պատվիրել սաշիմի, նիգիրի, մակի, տեմակի։

Մակի տեսակի սուշին անվանում են նաև «սուշի ռոլ»: Սովորաբար, մակի սուշին ներառում է մեկ կամ երկու տեսակի ձկներ և բանջարեղեն, տապակած ջրիմուռների մեջ փաթաթած բրնձով և նախատեսված միանգամից ուտելու համար: Սա սովորաբար լավագույն ընտրությունն է այն մարդկանց համար, ովքեր նոր են սկսում հում ձուկ օգտագործել:


    

Ինչպե՞ս ուտել սուշի-մակին: Լցրեք ափսեի մեջ սոյայի սոուսի միայն մի փոքր մասը․ անհրաժեշտության դեպքում միշտ կարող եք ավելացնել այն: Սոյայի սոուսի մեծ քանակությունը տաբու է ճապոնական ավանդույթներում: Բացի այդ, երբ Դուք լցնում եք սոուսը մեծ քանակությամբ, թվում է թե կասկածում եք, որ ձուկը հին է և որոշակի «ուղղում» է պետք նախքան Դուք կփորձեք այն:

Նիգիրին բրնձի մեջ փաթաթված ձվաձև տեսքով հում ձուկ է: Նիգիրին, որպես կանոն, թեթևակիորեն համեմված է մի փոքր քանակությամբ վասսաբի և սոյայի սոուսով, նախքան դրանք մատուցվում են Ձեզ: Սուշի ուտելու ավանդույթը բավականին հետաքրքիր է: Սկզբում անհրաժեշտ է օգտագործել սուշիի փայտիկները՝ Նիգիրին ափսեի մեջ տեղափոխելու համար: Այնուհետև Դուք պետք է վերցնեք և ընկղմեք ձկան հատվածը սոյայի սոուսի մեջ՝ թողնելով բրինձը չոր։ Եվ ահա։ Ամեն ինչ պատրաստ է: Նիգիրիից մի կտոր փորձելուց հետո համտեսեք մի փոքրիկ կտոր իմբիր՝ մինչ երկրորդ փուլը սուշիի համը թարմացնելու համար։


    

Սաշիմին մի կտոր հում ձուկ է, որը պատրաստվում է առանց բրնձի: Ընդհանուր առմամբ այս սուշին ունի ամենահեշտ ուտելու ձևը, բայց այն հարմար չէ սկսնակների համար: Շատերը կարծում են, որ պետք է ավելացնել վասսաբի սոյայի սոուսի մեջ, այնուհետեւ ընկղմել Սաշիմին այս խառնուրդի մեջ: Այնուամենայնիվ, նախևառաջ խորհուրդ է տրվում Սաշիմի ընկղմել սոյայի սոուսի մեջ և միայն այնուհետև ավելացնել վասսաբի ձկան վրա: Այնուհետև պետք է բարձրացնել Սաշիմին սուշիի փայտիկներով և սպասել մինչ սոյայի ավելցուկը կկաթի ափսեյի մեջ։


    

Տեմակի սուշին շատ նման է Մակի սուշիին, մի տարբերությամբ, որ նրա բաղադրիչները փաթաթվում են կոնաձև, և Դուք ուտում եք այն, տակոսի պես: Երբ տեմակի սուշին Ձեր ձեռքում է, երբեք այն ետ մի դրեք ափսեի մեջ, և մի սկսեք այն ուտել սուշիի փայտիկներով։ Տեմակին ամբողջությամբ ընկղմեք սոյայի սոուսի մեջ կամ լցրեք սոյայի սոուսը տեմակիի վրա այնպես, որ այն չթափվի վերևից։


    

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ սկսնակին, նախքան սուշի գուրույի նոր դերում իրեն փորձելը։

Մնացեք մեզ հետ և շատ շուտով միասին կուսումնասիրենք սուշիի մշակույթը։

Բարի ախորժակ։

Kaynak: Ako Sushi
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7220 | 0 | 0
Facebook