Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կեսգիշերն անց անակնկալ այց Աբովյանի Բժշկական Կենտրոն

06:01, pazartesi, 10 eylül, 2018
Կեսգիշերն անց անակնկալ այց Աբովյանի Բժշկական Կենտրոն

Կեսգիշերն անց անակնկալ այց կատարեցի մարզային ենթակայության «Ռ.Հարությունյանի անվ. Աբովյանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ։

2 տարբեր վթարներից հիվանդանոց էին տեղափոխվել 8 քաղաքացիներ, ում ցուցաբերվել էին տարաբնույթ անհետաձգելի բժշկական օգնություն (հիմնականում սալջարդեր և ոսկրային կոտրվածքներ), և բոլորը սպասարկվել էին ՎՃԱՐՈՎԻ հիմունքներով (5.000-ից 23.000 ՀՀԴ):

Պետք է հասկանալ. որտեղ է այն սահմանագիծը, որը բաժանում է վճարովի֊համավճար֊պետ.պատվեր ծառայությունները, և արդյոք մեր Քաղաքացիներին հավուր պատշաճի իրազեկում են այդ դրույթների և դրանցից օգտվելու նրանց իրավունքների մասին, թե մեր պետական բուժ.կենտրոնները զուտ «վերակազմավորվել են» շահույթ հետապնդող կոմերցիոն հաստատությունների։

Համենայն դեպս, ինձ ներկայացրեցին 1000 պատճառ և գնացուցակ, թե ինչու են գումար գանձել տուժող քաղաքացիներից, սակայն չներկայացրեցին գեթ 1 իրավական ակտ, որով հնարավոր կլիներ վերջիններիցս գեթ մեկին սպասարկել պետ.պատվերի կամ համավճարի շրջանակներում։

Առաջիկայում հիմնավոր կզբաղվեմ իմ իրավասության տակ գտնվող բժշկական հաստատությունների և առողջության առաջնային պահպանման կենտրոնների գործունեության կանոնակարգմամբ, որտեղ գերակա կլինի ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ շահը։

Իսկ մինչ այդ, կոչս մեր բոլոր Քաղաքացիներին. պահանջե՛ք ձեր բոլոր վճարումների դրամարկղային կտրոնները, որպեսզի ձեր մասով առնվազն կանխեք կոռուպցիոն ռիսկերն ու ստվերային շրջանառության հնարավորությունը բուժ.հաստատություններու։
    
     ։Ռոմանոս Պետրոսյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5950 | 0 | 0
Facebook