Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ուղղակի քայլում եմ քնած մարդկանց կողքով և փորձում արթնացնել նրանց
Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ուղղակի քայլում եմ քնած մարդկանց կողքով և փորձում արթնացնել նրանց։ Եվ շատ մարդիկ այդ ցնցումից հետո պարզապես չեն կարողանում հարմարվել իրավիճակին և իրենց մոտ բարկություն է առաջանում։ Բարկություն, որ շատերի մոտ անցնում է, իսկ շատերի մոտ՝ ոչ։ Ի՞նչ օգուտ ունի քնել այդ միջավայրում, ի՞նչ օգուտ ունի մեզ տված մի որոշ ժամանակահատվածը վատնել քնած, հանգիստ վիճակում, երբ մենք կարող ենք, մենք՝ մեզնով, մեկ ձայնով փոխել իրականությունը, փոխել մեր շրջապատը, մեզ։ Մեկ-մեկ իրոք սիրտս մռմռում է. այն ամենը, ինչ-որ տեսնում ու լսում եմ։ Մի՞թե մարդկությունը կարող է տալ այնքան փառք, այնքան գովասանք, որ հավասարազոր լինի Աստծո մի փոքրիկ օրհնությանն անգամ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սա անում եմ՝ փառքի, պաշտոնի, կամ ինչ-որ ուրիշ այլ մարդկային արժեքների համար, ապա սխալվում է, որովհետև եթե դա լիներ իմ մոտիվացիան, իմ ոգեշնչումը, ապա ես վաղու՜ց արդեն հրաժարվել էի այս ամեն ինչից, քանի որ գինը, որ վճարում եմ՝ շատ ծանր է ավելի։ Ու եթե ես չեմ ասում դա, դեռ չի նշանակում, որ ես չունեմ խնդիրներ, որ իմ կյանքը հարյուր անգամ ավելի չի բարդացել այս ամենի հետևանքով։ Սակայն մարդկության արժեքները չեն, որ ես փնտրում եմ, այլ՝ Աստվածայինը։ Սուտ է, թե անվախները վախ չունեն, անվախները վախ ունեն։ Ահռելի մեծ զոհողողություն է պահանջվում, անտեսել սեփական երեխաներին և պայքարել հայ՝ մյուս մանուկների խաղաղության, լավ ապագայի համար։ Անսահման մեծ զոհողություն է պահանջվում՝ մի կողմ դնել սեփական բիզնեսը, կյանքը և մտածել մյուսի՝ դիմացինի աշխատանք ունենալու հնարավորության մասին։
|
Abone ol ve malalelerin yayınla: