Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սեռական հանցագործությունները նախահեղափոխական ռուսական գյուղում (նախորդի շարունակությունը)

20:33, cumartesi, 08 eylül, 2018
Սեռական հանցագործությունները նախահեղափոխական ռուսական գյուղում (նախորդի շարունակությունը)

Ռուսական գյուղում բռնաբարողի նկատմամբ ինքնադատաստանի հատուկենտ դեպքեր եղել են: Այսպես, Պետերբուգի մերձակա գյուղերից մեկի բնակիչն իր ընկերոջ հետ հետևյալ կերպ է վրեժ լուծել իր կնոջը բռնաբարողից: Նրանք վերջինիս բաղնիք են կանչել ու վնասել են նրա սեռական անդամը: Իմանալով այդ մասին՝ գյուղի բնակիչներն ասել են. «Նրան լավ են մշակել»: Այդ նույն բնակավայրում երիտասարդ տղաները դաժանորեն ծեծել են անչափահաս աղջկան բռնաբարողին, և համագյուղացիները միահամուռ հավանություն են տվել նրանց արարքին՝ ասելով. «Դրան սպանել էր պետք»:

Տամբովի նահանգի գավառակներից մեկի քննիչը 1879-ի մայիսին քրեական գործ է հարուցում տասնամյա մի աղջկա բռնաբարության դեպքի առթիվ: Հանցագործության մասին, աղջկա հոր բանավոր բողոքի հիման վրա, հաղորդում է տվել գյուղի ավագը: Տուժածի ցուցմունքի համաձայն՝ աղջիկն ընկերուհու հետ ճաշից հետո գնացել է մարգագետնում խաղալու: Երբ նրանք անցել են կալատեղի մոտով, հանդիպել են համագուղացիներից մեկին՝ 30-ամյա մի երիտասարդի, որն աղջկան ուժով մտցրել է կալատեղ ու բռնաբարել: Բայց երկու վկաները ոչինչ չեն կարողացել ապացուցել, ու բռնաբարության փաստը չի հաստատվել:

1878-ի ապրիլին Տամբովի նահանգի գյուղերից մեկի 30-ամյա մի բնակիչ բռնավարել է իր 12-ամյա քենուն:

1915-ին նույն նահանգի մեկ այլ գյուղի 16-ամյա բնակիչ Պելագեյա Խորոշիլովան բողոք է ներկայացնում առ այն, որ բերքահավաքի ժամանակ իրեն բռնաբարել է հարազատ հայրը: Վկան եղել է աղջկա հորեղբոր տասնամյա տղան:

«Տամբովսկի կրայ» թերթը գրել է 1914 հունիսին տեղի ունեցած բռնաբարության մասին. 17-ամյա տղան բռնաբարել էր իր 11-ամյա քրոջը:

Անչափահասների բռնաբարության դեպքերը շատ հազվադեպ են դատական քննության ենթարկվել: 1899 թվականին Ժողովրդագարական հանձնախմբի թղթակիցը հաղորդել է, թե Օրյոլի նահանգի գյուղերից մեկում անչափահասի բռնաբարության դեպքի քննության ընթացքում աղջկա ծնողները դատարանում հաշտվել են բռնաբարողի հետ՝ մի քանի ռուբլի ստանալու դիմաց: Ռուսական գյուղի իրավական ավանդույթները թույլ են տվել բռնաբարության դեպքերը հաշտությամբ լուծել: Այդպիսի գործարքները, գյուղացիների վկայությամբ, հաճախ են կիրառվել կույս աղջիկների բռնաբարությունների դեպքում:

Անչափահասների բռնաբարության դեպքերը նախադատական փուլում հաշտությամբ լուծելու պրակտիկայի մասին են վկայում նաև կողմնակի անձինք: Ահա դրանցից մի քանիսը: Ժամանակի հայտնի ժողովրդագիր Սեմյոնովա Տյանշանսկայան «Իվանի կյանքը» գրքում ներկայացնում է մի դեպք: Խնձորի այգու պահակ 20-ամյա երիտասարդը բռնաբարում է 13-ամյա աղջկան, և աղջկա մայրը երեք ռուբլի փոխհատուցման դիմաց հաշտվում է իր դստերը պատվազրկողի հետ: Պետերբուրգի նահանգի գյուղերից մեկի բնակիչը բռնաբարում է 15-ամյա որբ աղջկան, և աղջկա մորաքույրը գործին հետամուտ չի լինում, որի դիմաց բռնաբարողը նրա համար մեկ տարի ձրի աշխատում է: Յարոսլավլի նահանգի գյուղերից մեկի մի հարուստը բռնաբարում է իր տանը սպասուհի աշխատող մանկամարդ աղջկան: Գործը նորից դատարան չի հասնում. աղջիկը հաշտվում է, որովհետև տանտերը նրա համարնոր վերարկու և զգեստ է կարել տալիս, իսկ նրա ծնողներին 50 ռուբլի է հանձնում:

Գյուղացիական կենցաղն էլ է նպաստել սեռական հանցագործություններին: Գյուղացին զրկված է եղել իր կնոջ հետ մեկուսի սեռական կյանքից: Գյուղացու խրճիթում մեծ ու մանուկ, կին ու տղամարդ մի սենյակում են քնել, և գյուղացիների երեխաները հաճախ են ակամա ականատեսը եղել իրենց ծնողների սեռական հարաբերությանը: Գյուղացիական բժիշկ Ա. Ժուկովսկին գրել է. «Գիշեր ու ցերեկ, աշխատանքի ու հանգստի ժամին, քնելու և զվարճանալու ընթացքում կանայք միշտ մերձ հարաբերության մեջ են տղամարդկանց հետ, որոնք հաճախ չեն կարողանում զսպել իրենց կիրքը ու սովոր չեն հարգել կնոջ իրավունքները: Ոչ մի հասարակությունում չկա դեռևս չհասունացած տղաների կողմից անչափահաս աղջիկների այդքան բռնաբարություն, որքան հասարակ ժողովրդի միջավայրում»:

Սեռական հանցագործությունների պատճառը միշտ չէ, որ տղամարդկանց սանձարձակ վարքն է եղել: Սեռական ագրեսիայի յուրօրինակ հրահրիչ է եղել ամռանը ամբարներում գիշերելու՝ չամուսնացած աղջիկների սովորությունը: Այս կերպ լավագույն պայմաններն են ստեղծվել ինտիմ հանդիպումների համար: Գուղացիների սովորույթների ու բարքերի քաջագիտակ Ե. Յակուշինը տեղեկացնում է, թե «բազում տեղերում ամեն մի հացկերույթի ու գինարբուքի ավարտին աղջիկներն ու տղաները զույգ առ զուգ են պառկում քնելու: Ծնողները դրան շատ հանգիստ են վերաբերվում և իրենց դժգոհությունը հայտնում են միայն այն ժամանակ, երբ իրենց աղջիկը հղիանում է»:

Կանանցից շատերը դիտմամբ են նման վիճակներ ստեղծել, որպեսզի շորթում կատարեն: Նախաամուսնական սեռական կապի մեջ մտած ռուս գեղջկուհիներն առանձնապես չեն մտահոգվել բարոյականության մասին մինչև այն պահը, քանի դեռ պոտենցիալ փեսացուն չի հրաժարվել ամուսնանալ: Բավական է եղել ամուսնանալու մի նոր խոստում, որպեսզի աղջիկը հետ վերցնի գանգատը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6161 | 0 | 0
Facebook