Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շինծու և ձևական մրցույթներ պաշտպանության նախարարությունում

20:36, perşembe, 06 eylül, 2018
Շինծու և ձևական մրցույթներ պաշտպանության նախարարությունում

ՊՆ-ում դեռ 2008 թիվն է, ոչինչ չի փոխվել և ըստ երևույթի չի փոխվելու


    

Ըստ մեզ հասած` փաստերով հաստատված, արժանահավատ տեղեկությունների, հեղափոխությունը դեռ չի հասել ՊՆ և դժվար էլ թե հասնի, քանի որ ՊՆ-ի անցագրային կետից սկսած չեն թողնում որպեսզի այն ներս թափանցի:

ՊՆ-ում դեռևս գործում են նախահեղափոխական, մասնավորապես՝ 2008 թվի հոռի բարքերը. Կաշառքով աշխատանքի ընդունվելու պրակտիկան, հովանավորչութունը, ծանոթ բարեկամի գործոնը և նմանատիպ բազմաթիվ արատավոր երևույթներ:

Պաշտպանության նախարարությունում դեռևս առանց վախենալու կեղծվում են ՔՀԾ (քաղաքացիական ծառայության) թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթի արդյունքները: Ասում են, որ մինչև մրցույթ անցկացնելը, բոլորը միանշանակ գիտեն թե ով է նշանակվելու տվյալ թափուր պաշտոնին և ով է միջնորդողը ու կազմակերպողը և որ հնարավոր չէ հաղթել մրցույթում արդար ձևով: Չկա մի պաշտոն, որը հնարավոր կլինի զբաղեցնել օրենքին համապատասխան՝ բաց և թափանցիկ մրցույթում հաղթելով:

Մրցութային հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները ՊՆ-ի հնաբնակներից են՝ հին իշխանությունների կողմից նշանակված մարդիկ, որոնք սովոր են հին գործելավոճին և չեն կարող այլ կերպ ապրել: Ասում են հիմնականում կոռուպցիոն մեխանիզմը գործի է դրվում աշխատակազմի և կադրերի և ՌՈՒՀ-երի վարչության պաշտոնատար անձանց կողմից պայմանավորվածությունների միջոցով:

Անգամ ՊՆ անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ վերևներից «դաբրո» ունեն, դրա համար են այդչափ հանգիստ չարաշահումներ անում: Չեն վախենում ոչ՝ ԱԱԾ-ից, ոչ անգամ՝ վարչապետից:

Մնում է միայն գուշակել թե այդ իրավիճակի մասին ինչ է մտածում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահվեց պետական թերևս ամենակարևոր կառույցը, որում կոռուպցիոն ամենաչնչին իսկ դրսևորումը ուղիղ սպառնալիք է պետական և ազգային անվտանգությունը, ինչի ամենավառ ապացույցը 2016 թվականի ապրիլյան իրադարձություններն են:

Մի խոսքով՝ կարմիր կովը, կաշին չի փոխել, և դեռ ավելի է հաստացրել:

Շուտով կհրապարակենք տվյալներ բացահայտումների մասին, որտեղ հստակ կնշվեն անուններ և կեղծիքների և չարաշահումների վերաբերյալ կոնկրետ ապացույցներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5512 | 0 | 0
Facebook