Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԱՐԻՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ և ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ ԶՈՎՈՒՆԻԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

21:02, cuma, 24 ağustos, 2018
ՏԱՐԻՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ և ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ ԶՈՎՈՒՆԻԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ՏԱՐԻՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՕԳՈՍՏՈՍ 25-ԻՆ ԺԱՄԸ 10: 00-ԻՆ ՍՈՒՐԲ և ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ ԶՈՎՈՒՆԻԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ
     ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՂՈԹՔԻ

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։

Արագածոտնի թեմի
     Ապարանի հոգևոր հովվություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6956 | 0 | 0
Facebook