Նստե՜լ, հաշվո՜ւմ եմ
(Մի թի՜վ է ստացվել աստղաբաշխական)
Թե քանի՞ ժամ է տևել իմ ապրելը-
Ու մինչև հիմա դեռ չե՛մ հասկացել
Սիրե՞լն է դժվար թե՞
Չսիրե՜լը…
Սիրել-չսիրելու միջանկյալ չկա՞,
Դե իհարկե՜ կա՝
Սիրված լինե՜լը, բա՜յց չսիրե՛լը,
Սիրե՜լը, բա՜յց մերժված լինելը,
Սերե՜րը, բայց լո՜ւռ-անպատասխան…
Ա՜խ, այդ «բայց» -երը
Թո՜ւյլ, անօգնակա՜ն,
Անկա՜մք …ու փխրուն ծաղիկների պե՜ս,
Որոնց, որ մի պահ մայր հողից պոկո՜ւմ
Խոսքի փոխարեն նվե՜ր են տանում:
Ու դո՜ւրս է գալիս,
որ այդ մե՜ծ թվում աստղաբաշխական
Միլիո՜ն ու միլիոն «բայց» -եր են առկա՝
Բայց – հույզի՜, վշտի՜,
Բայց – անպատասխա՜ն
Բայց – արհամարհանքի՜,
տանջանքի՜, ստի՜…
Գործերս լա՜վ են, առա՜ջ են գնում
Ու ես հաշվո՜ւմ եմ «բայց» -երն անհամար
Ու չե՜մ հասկանում
Սիրե՜լ, Չսիրե՜լ
Ո՞ր մեկն է դժվար…
Մի գաղտնի՛ք բացեմ.
Ամենադժվա՜րը -
Վերևում ասված միջանկյալն է ա՜յն,
Որը հատուկ է պոե՜տ սրտերին,
…Ո՞վ է պոետին սիրում որպես մարդ՝
Պոե՜տ լինելու համա՛ր են
սիրում պոետին …