Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոր անուն հայ գրականության մեջ

20:33, pazartesi, 13 ağustos, 2018
Նոր անուն հայ գրականության մեջ
     Այսօր զրուցեցի ProgArt-ի անդամ, 18 ամյա ժամանակակից գրող Դինա Կարապետյանի հետ, բավականին հետաքրքիր հարցազրույց ստացվեց:
    
     1.Ինչու միացաք ProgArt կազմակերպությանը.
    
     ProgArt-ին միացա հասկանալու համար արդյոք ունեմ տաղանդ թե ինքս ինձ խաբում եմ, արդյոք շրջապատիս մարդիկ անկեղծ են ասում, որ լավ եմ գրում, թե պարզապես այդպես են ասում որպեսզի չվշտացնեն ինձ:
    
    
2.Որ տարիքից եք սկսել ստեղծագործել.
    
     Կարելի է ասել 7 տարեկանից, ես 7 տարեկան հասակից գրի էի առնում այն ինչ ինձ ուրախացնում կամ տխրեցնում էր: Սակայն որպես այդպիսին գեղարվեստական արժեք ունեցող ստեղծագործություններ սկսեցի գրել 12 տարեկան հասակից:
    
     3.Որ գրողն է ձեզ ոգեշնչում.
    
     Չգիտեմ, չեմ կարող առանձնացնել ինչ-որ կոնկրետ գրողի, բայց շատ եմ հավանում Հերման Հեսսեյի գործերը: Այն գաղափարները, որ կան Հեսսեյի ստեղծագործություններում ինձ հաճախ են ստիպել մտածել կյանքի, մարդկանց վերաբերմունքի առհասարակ շրջապատի մասին:
    
     4.Ով է ձեր ամենասիրելի գրողը.
    
     Ունեմ երկու սիրելի գրող, առաջինը ինչպես հասկացաք Հերման Հեսսեն է, իսկ երկրորդը Սթիվեն Քինգը:
    
     5.Ինչն է ձեզ մղում գրել.
    
     Ինձ իմ ապրումներն ու հոգեվիճակն են մղում գրել:
    
     6.Ով եք դուք գրականությունից դուրս.
    
     Գրականությունից դուրս ես մի լուռ աղջիկ եմ, ով սիրում է երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել: Ես չեմ սիրում երազել և ունեմ արտակարգ հիշողություն անցյալը փորփրելու և հիշողություններում ապրելու համար:
    
     7.Պոզիտիվ թե մելանխոլիկ անձ եք համարում ձեզ.
    
     Մելանխոլիկ, չգիտեմ ինչու դեռ վաղուց մելանխոլիան ինձ համար ավելի հարազատ է, բայց երբ հարկ է լինում վերածվում եմ պոզիտիվ անձի, ով պետք է ուրախացնի բոլորին: Չեմ սիրում երբ ինձ շրջապատում են տխուր մարդիկ և ամեն կերպ փորձում եմ նրանց ուրախացնել:
    
     8.Ինչ է կյանքը ըստ ձեզ.
    
     Ըստ իս կյանքը իսկապես կարելի է կյանք անվանել երբ ապրում ես, այլ ոչ թե ձևացնում: Ցավոք հիմա շատերն են ձևացնում թե ապրում են:
    
     9.Ինչով եք զբաղվում այժմ.
    
     Դեռ ոչնչով չեմ զբաղվում, պարզապես վայելում եմ ամառը:
    
     10.Ձեր ապագան կապում եք գրականության հետ.
    
     Չեմ կարող ասել, ես գրելը ապագայի հետ չեմ կապել քանի որ միշտ գրել եմ ինքս ինձ հանգստացնելու համար: Որպեսզի էմոցիաներս ինձ չխեղդեն գրածս հանձնել եմ թղթին, այդ պատճառով իմ կողմից գրված շատ տողեր վառվել են, զգացածս մոխիր է դարձել:
    
     11.Ինչ խորհուրդ կտաք այլ սկսնակ գրողներին.
    
     Խորհուրդ կտամ չվախենալ սեփական մտքերից, եթե զգում եք, որ ձեր մտքերը ձեզ խեղդում են պարզապես գրի առեք դրանք: Հավատացեք հանճարեղ ստեղծագործությունները ծնվում են ձեզ այդքան կործանարար թվացող մտքերից;Ուղղակի մի վախեցեք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5490 | 0 | 0
Facebook