Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՉՀԻՄԱՐԱՆԱԼ

18:48, cumartesi, 11 ağustos, 2018
ՉՀԻՄԱՐԱՆԱԼ

Ովքեր վատ են հասկանոււմ, վերջին անգամն եմ ասում, որ ո՛չ հեղափոխությունա էղել, ոչ էլ՝ հեղաշրջում: Էղելա ընդամենը փողոցային մեթոդներով, նախապես մանրակրկիտ ձևով պլանավորված իշխանության հանձնման - ընդունման ակտ: Այլ հարցա, որ ժողովրդի համատարած քաղաքագիտական տգիտությունը՝ անկախ իրանց դոկտոր - պրոֆեսորական, ակադեմիական կոչումներից, բարձրագույն կոչված կրթությունից, տասնհինգ լեզուների իմացությունից, այնուամենայնիվ հնարավորություն չի տալիս հասկանալ կատարվածի իրական բնույթը:
     Ամեն բան իրականում շատ հասարակա: Էդ հասարակը ապացուցվում ու հերքվումա ՓԱՍՏԵՐՈՎ:

Նիկոլը ամբոխին խոստացավ մենակ աթոռից քցել Սերժին, ինչը ժողովրդի մոտ ընկալվեց որպես. ՝՝Հա էլի, ինքնա որ կա, Նիկոլը մեր միսսիանա, մալադեց, ասեց ու՝ արեց՝՝:

Նման խոստումներ կարար տար մենակ նա, ով արդեն գրպանում ուներ Սերժի հետ իշխանափոխության մասին պայմանավորվածությունը, քանի որ Սերժը արդեն փոխել էր տվել Սահմանադրությունը, ինչը ըստ էության, իրա իշխանափոխության սցենարն էր: Էս մասին տես ըստեղ

https://www.facebook.com/stepan.abrahamyan.1/posts/1823621164391074

Բացի էդ, ժողովուրդը հարց չուղղեց Նիկոլին, որ լավ, Սերժին զոռով - շառով ՝՝տապալեցինք՝՝, բա հետո ո՞նց պտի ապրենք, ի՞նչ սոցիալ - տնտեսական կացութաձև պտի գոյություն ունենա ապասերժականացված Հայաստանում: Մասնավորապես, ու՞մ պտի պատկանեն հանքերը, ու՞մ հսկողության տակ պտի գտնվի Կենտրոնական Բանկ կոչվածը ու բանկային ամբողջ համակարգը, որով թալանվումա ազգը ու նրա հարստությունը: Իսկ լրատվամիջոցները պտի՞ շարունակեն գտնվել Սերժի փեսա մեդիամագնատ Միշոյի ձեռի տակ... Կամ ինչի՞ ես դու Նիկոլ ճանաչում (մինչ օրս) սերժական Սահմանադրությունը... Ինչի՞ Սերժի հրաժարականի հետ մեկտեղ չես պահանջում նաև նրա խմբակցության հրաժարականը ու հետևաբար միանգամից պառլամենտի հրաժարականը... Ինչի՞ դու քո սեփական արտահերթ ընտրությունների կազմակերպման հստակ ու պարզ ծրագիրը չունես... Ինչի՞ ես ուզում Սերժի հրաժարականը, երբ պտի համագործակցես նրա օրգանական շարունակությունը հանդիսացող պառլամենտի հետ... Ու նման լիքը հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են իսկական ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ հասկացությանը: Բայց ամբոխը զգացմունքային արարածա. Սերժ չի ուզում, Նիկոլա ուզում ու սպասումա հրաշքների:

Սերժը ատում էր ՝՝իրա՝՝ ժողովրդին ու դրա համար հիմքեր ուներ, քանի որ ժողովուրդն էլ ատում էր իրան՝ Սերժին: Ամեն բան անկեղծ էր ու ադեկվատ: Բայց ատելով, ու թքած ունենալով իրա ժողովրդի կենսական շահերի վրա, Սերժը գոնե իրա նախընտրական ընտրարշավների ժամանակ հանդես էր գալիս մի ինչ որ թեկուզ մշուշոտ, բայց այնուամենայնիվ՝ խոստումներով: Նիկոլը բացի Սերժ ՝՝տապալելուց՝՝ անգամ ապագա Հայաստանի կառավարման սեփական ծրագիրը առաջ չքաշեց... Էդ դեպքում, էլ ի՞նչ հեղափոխության մասինա խոսքը:

Սա հեղափոխություն չի: Նման տեսակ հեղափոխություն չի ըլնում: Սա լղոզված, ընդամենը ԱՆՁԱՅԻՆ իշխանափոխությունա էղել: Սահմանադրորեն ամրագրված թալանչիական համակարգը շարունակումա մնալ նույնը: Բյուջե փող բերելու հատուկենտ, լղոզված միջոցառումները լուծում չեն: Հետ բերված փողերը կմսխվեն աննպատակ ձևով ու կգնան ու նորից փողի աղբյուր ման կգան՝ մուրալու:

Սա ընդամենը մի մեծ, օրը ցերեկով խաղացված խեղկատակություն էր, որին մասնակցելա ժողովրդի մի ինչ որ հատված, ու որից ոչինչ չի շահել:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     11.08.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4131 | 0 | 0
Facebook