Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուս մտավորականի կարծիքն իր ազգի մասին. «…Միայն մի բան բարի չէ, դա մենք ենք»

15:31, pazartesi, 06 ağustos, 2018
Ռուս մտավորականի կարծիքն իր ազգի մասին. «…Միայն մի բան բարի չէ, դա մենք ենք»

Յուրաքանչյուր գրող ձգտում է աշխարհին մի որևէ ուղերձ հղել, մի բան ասել, որը, իր կարծիքով, ամենակարևորն է, պատգամել այն, առանց որի չի կարելի ապրել:

«Աշխարն ինչպե՞ս բարեփոխել» հարցին ռուս մեծ գրող Անտոն Չեխովն այսպես է պատասխանել»

«Համայն մարդկության բարիքին ծառայելու ցանկությունը պետք է հոգու պահանջ, անձնական երջանկության նախապայման լինի»:

Ներկայացնում եմ մեկ-երկու հատված Չեխովի նամակներից, որոնցում մեծ գրողն անդրադառնում է իր ազգի արատներին…

«Բարի՛ է Աստծո լույսը:

Միայն մի բան բարի չէ, դա մենք ենք…

Որքա՜ն նվազ է մեր մեջ արդարությունը: Մենք որքա՜ն սխալ ենք հասկանում հայրենասիրությունը: Մենք, ասում են թերթերը, սիրում ենք մեր մեծ հայրենիքը: Իսկ ինչո՞ւմն է արտահայտվում այդ սերը: Գիտելիքների փոխարեն՝ լպիրշություն և մեծամտություն, աշխատանքի փոխարեն՝ ծուլություն ու խոզություն…Արդարություն չկա, պատվի մասին հասկացությունը համազգեստի մասին հասկացությունից այն կողմ չի անցնում, աշխատել պետք է, իսկ մնացյալը՝ գողի՛ ծոցը թող գնա: Եթե աշխատասիրությանը գումարվեր կրթվածությունը, իսկ կրթվածությանը՝ աշխատասիրությունը…

Մեր ինքնասիրահարվածությունը և մեծամտությունը եվրոպական է, իսկ արարքները՝ ասիական»:

Ահա թե ինչու մեկ այլ ռուս գրող՝ Նիկոլայ Նեկրասովը, բախվելով այս դառն իրողությանը, ասել է.

«Ով չի վշտանում ու չի զայրանում, նա իր հայրենիքը չի սիրում»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4871 | 0 | 0
Facebook