Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազատություն կամ Մահ

00:49, cumartesi, 21 temmuz, 2018
Ազատություն կամ Մահ
     Այսօր հուլիսի 21-ն է։Այսօր էլ կալանավոր Արթուր Սմբատյանը իր օրը անցկացրեց փշալարերից այն կողմ։Հիշեցնեմ, որ երեկ պետք է լիներ նրա վաղաժամ ազատ արձակվելու վերջին դատական նիստը ինչն էլ և հետաձգվեց դատավորի այսպես կոչված «հիվանդության» պատճառով։Հավաստիացնում եմ բոլոր-բոլորին, որ երեկ հուլիսի 20-ին դատավոր Ա.Մանուկյանը ոչ թե հիվանդ է եղել այլ լսելով Հարգարժան Վարչապետ Ն.Փաշինյանի կոչը, որն էլ մեջբերում եմ «» , դատավոր Մանուկյանն էլ որոշեց ազատ աշխատել: Եվ այսպես կոչված ծանոթ-բարեկամ-խնամի սերտ կապի միջոցով ձևակերպեց անաշխատունակության թերթիկ և հետաձգեց դատը մինչև երկուշաբթի օրը: Ա.Սմբատյանը կալանավայրում արդեն դարձել է անկառավարելի եվ դրա գլխավոր մեղավորը դատավոր Մամուկյանն է։Այստեղ հարց է առաջանում, եթե ինքնավնասման համար հասնում է պատիժ՝ ապա պարոն Մանուկյան ինչու ե՞ք կալանավորներին դրդում անկախ իրենց կամքից նման անմիտ քայլի, որը կարող է արժենալ մի ամբողջ կյանք։Եթե կալանավոր Ա.Սմբատյանը իրեն վնասի կալանավայրում ո՞վ է տալու դրա պատասխանը նրա մորը ինչպես նաև անչափահաս տղաներին, դու՞ք պարոն Մանուկյան թե՞ ձեզ հրահանգողները։ Պարոն Փաշինյան ևս մեկ անգամ ցանկանում եմ խոսքս ուղղել Ձեզ՝փորձեք լինել հնարավորինս հետևողական եվ փորձենք միասին հավասարություն ստեղծել Հայ ազգի մեջ:
     Սա ևս մեկ մեծ խոչնդոտ է, որպեսզի ներկայիս դատական համակարգը սևացնի մեր ՈՉ ԲՌՆԻ, ԹԱՎՇՅԱ, ՍԻՐՈ և ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԲԻԾ սկզբունքները:
Kaynak: mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3474 | 0 | 0
Facebook