Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչի՞ց եզրակացրեցիք, որ դուք հանրային կարծիք եք ներկայացնում

01:35, çarşamba, 18 temmuz, 2018
Ինչի՞ց եզրակացրեցիք, որ դուք հանրային կարծիք եք ներկայացնում
     Ինչի՞ց եզրակացրեցիք, որ դուք հանրային կարծիք եք ներկայացնում:
     Դուք ո՞վ եղաք որ պահանջներ ներկայացնեք:
     Տեսանք ձեր «ուղիղ եթերով» ոնց էիք փակել կաթողիկոսի ճանապարհը, ոնց ձեզ ներկայացնում էիք որպես պուպուշ մի մարդկանց, ովքեր ուզում են խոսել կաթողիկոսի հետ իսկ ինքը մեքենայից դուրս չի գալիս, թե ինչպես դուք շեշտում եք որ նույնիսկ չեք իրա հեռանալու կոչեր չեք անում .... տեսանք .... հաջորդիվ ձեր դիմակը պատռվեց և հենց կաթողիկոսը դուրս եկավ մեքենայից սկսեցիք բղավել և ագռեսիվ քաձլեր անել: Էտ ինչու՞ չհամաձայնվեցիք բացել ճանապարհը և հաջորդ օրը կաթողիկոսի հետ հանդիպել՝ ինչպես ինքն է առաջարկել: Պարզ է, որ ավելի ձեռ է տալիս ոչ թե կոնստրուկտիվ քայլեր այլ պրովոկացիաներ, վառ պիառ, քաշքշուկ, ոստիկանների արձականք որից հետո լաց ու կոց թե իչպես «քշեցին»:
    
     Մեղադրելը հեշտ է: «Մի դադիր» պատվիրանը խաղտելը հեշտ է: Մեկը մի բան է ասում, մնացածները copy-paste անում, սկի բառերը չեն փոխում: Միթե չե՞ք տարբերում Եկեղեցին և պետությունը, միթե չե՞ք իմանում որ տարբեր կառույցներ են և հարցերի լուծման տարբեր ճանապարհներ կան:
    
     Դա արշավ է Եկեղեցու դեմ այլ ոչ թե կաթողիկոսի:
     Դա պարզ է էրևում՝
     1) . «Մտահոգված» ելույթները վաղ թե ուշ անցնում են կաթողիկոսի սահմանը և տարածվում են ամբողջ Եկեղեցու վրա
     2) . Հայ Առաքելական Եկեղեցին 1000 -յակների ընթացքում կայացած կառույց է և ունի իր կանոնադրությունը և կարգերը: Կաթողիկոսը ընտրվել է Ազգային Եկեղեցիական Ժողովի միջոցով, նույնիսկ եթե Ժողովի անդամները եղել են «սպարապետ» Վազգենի սպառնալիքների տակ, միևնույն է ... ընտրվել է այդ Ժողովի միջոցով: Հետևաբար այդ հարցը կարող է լուծվի միայն այդ ճանապարհով: Ինչու՞ են գնում պրովոկացիաների ճանապարհով:
     3) . Վանդալիզմի և պրովակացիայի փոխարեն քայլեր ձեռնարկեք և հրավիրեք Ազգային Եկեղեցիական Ժողով, որտեղ ներկայացնելով բոլոր փաստերը գահնկալեն կաթողիկոսին: Մեր Եկեղեցին այն միակն է որտեղ Ազգային Եկեղեցիական Ժողովում զգալի մասը կազմում են աշխարհիկ ոչ հոգևորական մարդիկ: Եթե արդար է պայքարը և ապացույցները անդրդելի, ապա բոլոր անդամների հետ հանդիպեք որ հրավիրվի այդ ժողովը: Եթե կատարյալ արդար է ձեր պայքարը, ապա Աստված կօգնի այդ հարցում և համ Ժողովը կկարողանաք հրավիրել համ ճիշտ ընթացք կարող եք տալ: Հարկավոր է ամեն ինչ ԱՆԵԼ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳՆ Է:
     Ինչու՞ այդպիսի ակտիվ քայլերի փոխարեն այլ քայլեր են անում:
     4) . Եթե բղավում են կաթողիկոսի հրաժարականի մասին և ուզում են դա անել ոչ թե որպես կարգն է պահանջում, այլ բղավոցներով, քֆուրներով, բոլոր մեղքերի մասին ճվճվալով, վրաներ խփելով և Եկեղեցու բնականոն կյանքը խափանելով .... ապա պարզ է դառնում ուղղորթող ձեռքը: Դա ևս մեկ անգամ ապացուցում է որ բուն նպատակը կաթողիկոսը չէ, այլ այդ առատավոր երևույթի պայքարելու դրոշի տակ և մարդկանց ուղեղները լվալու միջոցով Եկեղեցու կարգերը խալխլելու և քանդելու մի փորձ, և հարկավոր է մի հատ պարզել թե որտեղի՞ց է դա ֆինանսավորվում, ո՞ր մի Սորոսի ֆոնդից:
     Ով պնդում է որ դա Եկեղեցու դեմ չէ, այլ կաթողիկոսի առնվազն մոլորված է:
    
     Աստվածաշնչում մի դրվակ կա: Աստծո կողմից ՕԾՎԱԾ Իսրաելի առաջի արքան՝ Սաուլը, եթե չեմ սխալվում, իր մեղքերի պատճառով արդեն հանգեցրեց դրան, որ Աստված Դավթին ընտրեց որպես Իսրայելի արքա, ինչի պատճառով Դավիթը հետապնդվում էր և տառապանքներ էր կրում: Բայց եկավ մի պահ երբ որ Սաուլը պարտվում էր մի պատերազմում և հրամայեց իր զինվորին սպանել իրեն, որ գերի չընկնի և կտտանքների չենթարկվի թշնամու կողմից: Զինվորը ՉՈՒԶԵԼՈՎ կատարեց իրա հրամանը... Հետո այդ եղելիությունը հասանելի դարձավ Դավիթին և ինքը հրամայեց ՍՊԱՆԵԼ զինվորին, որը ՉՈՒԶԵԼՈՎ կատարեց հրամանը և փաստորեն սպանեց իրա (Դավթի) թշնամուն: Այդ զինվորը մահապատժի ենթարկվեց դրա համար որ ձեռք բարձրացրեց Աստծո կողմից ՕԾՎԱԾ իշխանի վրա:
     Կաթողիկոսն էլ ստացել է այդ ՕԾՈՒՄԸ և նմանատիպ կարգով իրա վրա ձեռք բարձրացողները ոտնձգում են Աստծո ԴԵՄ:
     Ինքը կամ ինչ որ այլ հոգևորական չդիմանալով գայթակղությունների նույնիսկ եթե կորցնեն իրենց մարդ լինելու պատկերը, ապա նրանք մնում են Աստծո կողմից ՕԾՎԱԾ և իրենց ծառայությունները, մատուցված պատարագը և այլն կրում են Աստծո օրդնությունը, ԲԱՅՑ եթե իրենք չապաշխարհեն, ապա բազմակի անգամ ավելի պատժի կարժանանան: Եվ եթե Աստված համարի որ իրենք այդ աստիճանի մեղքերի մեջ են որ էլ չպիտի ծառայեն, ապա ինքը գիտի ոնց կդադարեցնի իրենց ծառայությունը, ընդհում մինչև իրա դեմ ներկայանալը և արածների համար պատասխան տալը:
     Իսկ ով ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ Աստծո զորությանը և իրա հետևողականությանը, ով ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ առաջնորդվել Եկեղեցու հաստատված կարգերով, ով ուզում է խալխլել Աստծո կողմից հիմնադրված Եկեղեցու կարգը և հիմքերը, ԱՊԱ դրանք մոլորված են կամ անհավատ մի սադրիչներ են, որոնք խամաճիկ են այլ ուժերի ձեռքում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3592 | 0 | 0
Facebook