Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամոթալի փախուստը

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
18:11, pazar, 15 temmuz, 2018
Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամոթալի փախուստը

Վերջին ամիսներին կատարվող իրադարձությունները և, առավելապես, վերջին երկու օրերին տեղի ունեցողը առավել դիպուկ ու բնական է ներկայացնում ոչ միայն կաթողիկոսին, այլև հոգևորականությանը՝ վեր հանելով Մայր Աթոռում տիրող բռնատիրական ու ստրկամտության կեղտոտ մթնոլորտը: Ցանկացած բռնատիրություն վաղ թե ուշ դադարում է լինելուց և պայթում է ներսից՝ մաքրություն բերելով նաև դրսին: Հիմա այդ ժամանակներն են:
     Գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև տեսագրված փաստեր, կրկին ու կրկին բարձրաձայնվում են եղերական դեպքեր, որոնց ժամանակ այդպես էլ չլսվեց ամենայն հայոց հայրապետի հայրական խոսքն ու մխիթարությունը, հրապակվեցին ազգային սրբությունների անօրինական վաճառքն ու օտարումը, և Մայր Աթոռի կողմից հաստատվեց Ս. Գեղարդի թաքուն օտարումը ոչ ավել, ոչ պակաս՝ ռուս քաղաքապետին…
     Խոսեցին բոլորը՝ հոգևորականներ, մտավորականներ, բայց հայոց ազգը սպասում էր Գարեգին Բ-ի խոսքին: Այն չհնչեց, ավելին՝ հայ հասարակության և սփյուռքի ուշադրությունը շեղելու համար, օգտագործելով իր լծակները, համացանցում նա հարձակում սկսեց իր հրաժարականը պահանջողների, մասնավորապես՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման դեմ, որի կուլմինացիան հուլիսի 13-ին հրաժարականի պահանջով Մայր Աթոռում գտնվող ցուցարարների վրա ամոթալի հարձակումն էր, որը վերջնականապես մերկացրեց Մայրավանքի միաբանության հոգևոր, բարոյական սնանկությունը: Այն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը առանց ամաչելու ներկայացրեց սադրանք, իսկ դեպքին ականատես լրատվամիջոցներն այն ներկայացրին իրականության լույսի տակ՝ չկոծկելով ոչինչ և արժանացան հակաեկեղեցական որակավորմանը:
     Բոլորին հայտնի է, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը Գարեգին Բ-ից հրապարակավ հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը համառորեն հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ խնդրվող հանդիպումից: Եվ որպեսզի չլսի ցուցարարների «տհաճ» ձայնը, Գարեգին Բ-ն որոշեց «օգտվել առիթից» և «հովվապետական այցեր» իրականցնել: Ո՞վ չի հասկանում, որ դա փախուստ է սեփական դեմքը մերկ ներկայացնող հայելուց… Ցուցարարները որոշեցին հանդիպել կաթողիկոսին ճանապարհին, բայց … նա ինքնաբանտարկվեց մեքենայում՝ ի ցույց դնելով իր մեջ եղող արժանապատվության բացակայության և հպարտության քաոսային դատարկությունը: Նա համառորեն չցանկացավ խոսել. տրվող հարցերին պատասխաններ չկան… Ճանապարհը բացվեց, Գարեգին Բ-ն հասավ Մայր Աթոռ, որտեղ միաբանները հանրությանը ներկայացան նոր շոուով. ի պաշտպանություն Գարեգին Բ-ին հավաքել էին մի քանի հավատացյալների, որոնց շարքերում երիտասարդներ չկային…

Մայր Աթոռում և Հայոց եկեղեցում՝ առհասարակ, ամեն օր խախտվում են մարդկային իրավունքները. միաբանությունն ու հոգևորականությունը ապրում է վախի ու անազատության մթնոլորտում, ազատ խոսքը, ազատ կամքը անընդունելի են, հարաբերությունները կառուցված են քծնանքի ու մարդահաճության վրա…

Եվ այս ամենի հեղինակ Գարեգին Բ չարագործը դեռ փրփուրներից է կախվում՝ մոռանալով, որ իր կաթողիկոսական կարիերային իր փախուստով դրեց վերջակետ: Իհարկե, այդ փախուստը նման չէ հայտնի Տիգրան Պետրոսյան-Բոտվիննիկ նշանավոր պարտիային (Նապոլեոնի փախուստը Երևանից Մոսկվա), բայց հստակ է մի բան. ավարտը անփառունակ պարտությունն է, իսկ հայ ժողովուրդը Գարեգին Բ-ին վերջնականապես շնորհեց լինելու անեծքապսակ կրող թափառական «ասպետ» …
    
    

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3236 | 0 | 0
Facebook