Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գնդեվանքում Գարեգին Բ-ն նստեց ռուս տուրիստների մեքենան և ինքն իրեն արգելափակեց

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
10:56, pazar, 15 temmuz, 2018
Գնդեվանքում Գարեգին Բ-ն նստեց ռուս տուրիստների մեքենան և ինքն իրեն արգելափակեց
     Գարեգին Բ անամոթ և ստախոս իբր թե կաթողիկոսը հուլիսի 14-ին, շաբաթ օրը, եկել էր Գնդեվանք` այնտեղի վանականների հետ գաղտնի ժողով անցկացնելու: Մոտ երկու ժամ փորձում էր վանականների ուղեղները «լվանալ», որի ընթացքում վարկաբեկում էր Հայր Կորյունին, որպեսզի նրա դեմ տրամադրի Գնդեվանքի վանականներին:
     Հետո երբ բռնվեց, ու նախաձեռնության անդամները` Հայր Կորյունի առաջնորդությամբ, ժողովի պահին եկան կաթողիկոսի մոտ, նա անակնկալի եկած և սարսափահար դուրս եկավ վանքի սեղանատնից և փորձեց իր մեքենայով հեռանալ` չկամենալով շփվել իր ժողովրդի մի մասնիկի հետ և արհամարհելով մարդկանց հուզող հարցադրումները` անպատասխան թողեց դրանք:
     Իր մեքենայի առաջ ուրիշ մեքենա կար, ուստի տեսնելով, որ ճանապարհը փակ է` առանց Գնդեվանքի եկեղեցին մտնելու (ստախոս Տեր Վահրամը տարածել էր, թե կաթողիկոսը իբր ուխտի է եկել Գնդեվանք, մինչդեռ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Զարեհ վրդ. Կաբաղյանը հաստատեց, որ թեմում տեղյակ չեն եղել Գարեգին Բ-ի այցից)` նա ոտքով իջավ դեպի ներքև:
     Այնտեղ նույնպես շարժման մասնակից ուխտավորները շրջապատեցին Գարեգին Բ-ին` խնդրելով շփվել իրենց հետ և պատասխանել իրենց հարցերին: Գարեգին Բ-ն կրկին արհամարհեց իր ժողովրդին և տեսնելով Գնդեվանք եկած ռուս տուրիստների, երբ նրանք իջան իրենց մեքենայից, կաթողիկոսն անմիջապես նստեց օտարների մեքենան, ներսից կողպեց դուռը և փակեց ապակիները: Այդ մեքենայում էին կաթողիկոսի վարորդ Լյովան, տվյալ մեքենայի վարորդը և Գնդեվանքի վանականներից մեկը:
     Փաստորեն, Գարեգին Բ-ն ինքն իրեն արգելափակեց ուրիշի մեքենայում և անտեսեց սեփական ազգի զավակներին: Ապա Տեր Վահրամի միջոցով սուտ լուրեր տարածեց և հեռախոսով կանչեց Ջերմուկի քաղաքապետին ու ոստիկաններին: Տեսնելով, որ ոստիկանները և Ջերմուկի քաղաքապետը ժամանեցին դեպքի վայր, կաթողիկոսը դուրս եկավ ռուսների մեքենայից և ոտքով կրկին իջավ ներքև, որպեսզի մեկ ուրիշ մեքենա նստի և հեռանա` իր մեքենան թողնելով Գնդեվանքի բակում:
     Ապա արհամարհված ժողովրդի կողմից կաթողիկոսի գլխին վանկարկումների և նվաստացումների տեղատարափ թափվեց և համաշխարհային մասշտաբով խայտառակվելով` Գարեգին Բ-ն մազապուրծ փախեփախ եղավ Գնդեվանքից: Տեսանյութը՝ այստեղ:
     Հազա՛ր ամոթ` տղամարդկություն և արժանապատվություն չունեցող այս ողորմելի և ստոր արարածին...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9443 | 0 | 0
Facebook