Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը «Սորոս»-ի հետ կապելը լկտի սուտ է

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
15:33, cuma, 13 temmuz, 2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը «Սորոս»-ի հետ կապելը լկտի սուտ է

Հայտարարություն
    
     «Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն 09/07/2018թ. «Հայ Ձայն» կայքի կողմից հրապարակած « «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժումը սնվում է սորոսյան դրամաշնորհներից» վերնագիրը կրող հոդվածի և դրա հետևանքով առաջացած սուբյեկտիվ շահարկումների համար հայտնում է շնորհակալություն` իր գործունեության և թափանցիկ աշխատելաոճի հետ հանրության մի ստվար զանգվածի ևս ծանոթացնելու համար:

Այո, «Կոմպասս» -ի գործունեության 4 տարիների ընթացքում իրականացրած 29 ծրագրերից երկուսը 2015թ.-ին ֆինանսավորվել են «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» կողմից:
     Դրանք են՝ «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե 2015» հետազոտությունը (ընդհանուր բյուջեն՝ 4000 ԱՄՆ դոլար) ։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հետազոտության արդյունքների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

«Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. Համայնքի վիզուալ բյուջե» ծրագիրը (Ընդհանուր բյուջեն՝ 24000 ԱՄՆ դոլլար, որից ԲՀՀ-Հայաստանից ստացված ֆինանսավորում՝ 15340 ԱՄՆ դոլար բյուջե), որի արդյունքում մշակվել է Գյումրի քաղաքի բյուջետային քաղաքականությունը և ստեղծվել է Հայաստանում համայնքային բյուջեի վիզուալ ներկայացման եզակի պլատֆորմ։

Օգտվելով առիթից խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև «Կոմպասս» ՀԿ մյուս հետազոտությունների արդյունքներին՝ անցնելով հետևյալ հղումով։

Հպարտությամբ նշում ենք, որ Կարեն Պետրոսյանը «Կոմպասս» ՀԿ խորհդի անդամն է և նրա ձեռներեցության զարգացման ուղղության պատասխանատուն:
     Վերը նշված տեղեկատվական հարթակներում սույն երկու հրապարակային փաստերը համադրելու և դրանց «Կոմպասս» ՀԿ գործունեության հետ առնչություն չունեցող այլ նրբերանգներով համեմելու միջոցով էժան փորձ է արվել կապ ստեղծել «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակտիվ անդամ Կարեն Պետրոսյանի՝ վերջին շրջանում ծավալած ՀԱԵ տեղ գտած խնդիների վերհանման, դրանց լուծման ուղղված քայլերի և համայնքային զարգացմանն ուղղված «Կոմպասս» ՀԿ ծրագրային գործողությունների միջև՝ թեկուզև 3 տարի ժամանակային խզումով: Ցավոք սույն տեղեկատվական խայծը նաև կուլ է տրվել «Կոմպասս» ՀԿ գործունեությունից և Կարեն Պետրոսյան մարդ տեսակի հետ անծանոթ որոշ անհատների կողմից:

Հավատարիմ մնալով «Կոմպասս» -ի գործունեության արժեքներին և առաքելությանը, քրիստոնեական արժեհամակարգին և նոր Հայաստանում սիրո ու համերաշխության մթնոլորտում բոլոր հարցերի հանգուցալուծման սկզբունքին՝ անդրադարձ չենք կատարի նման տեղեկատվական մանիպուլյացիաների պատվիրատուներին, որոնց հնաոճ ձեռագիրը մատնում է իրենց, և բոլոր հետևությունները թողնում ենք հանրությանը:
     Մեր երկրում անդառնալի փոփոխությունները բոլորի կողմից խոհեմությամբ ընդունելու հույսով՝


     «Կոմպասս» ՀԿ խորհուրդ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6142 | 0 | 0
Facebook