Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աբովյանը դարձել է «Քաղաքները դիմադրողական դարձնել. իմ քաղաքը պատրաստվում է» քարոզչական արշավի անդամ

16:43, pazartesi, 09 temmuz, 2018
Աբովյանը դարձել է «Քաղաքները դիմադրողական դարձնել. իմ քաղաքը պատրաստվում է» քարոզչական արշավի անդամ

Աբովյանը դարձել է 2016-2020թթ. Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի «Քաղաքները դիմադրողական դարձնել. իմ քաղաքը պատրաստվում է» քարոզչական արշավի անդամ։

Աբովյան համայնքը հանձնառություն է ստանձնել ծրագրի 10 հիմնարար կետերի իրագործման հարցում, որը պիտի նպաստի աղետների ռիսկերի նվազեցման, այդժամ համապատասխան պատրաստ արձագանքի, ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և նմանատիպ մյուս հարցերում պատրաստված ու պրոֆեսիոնալ ձևով գործելուն։

Վերջերս ՀՀ-ում անցկացվեց Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի «Միասին հանուն դիմակայունության և կայուն զարգացման» համաժողովը, որ մեկտեղել էր բազմաթիվ արհեստավարժ մասնակիցների ու ծրագրի անդամ քաղաքների ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտում առկա բացերն ու մշակելու համապատասխան ռազմավարություն։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2275 | 0 | 0
Facebook