Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայկ Մարությանը, հրաշալի մարմնավորում էր մտավորականի ծաղրական կերպար՝ որպես դոդիկ, համասեռամոլի, հաբռգած

11:33, pazartesi, 25 haziran, 2018
Հայկ Մարությանը, հրաշալի մարմնավորում էր մտավորականի ծաղրական կերպար՝ որպես դոդիկ, համասեռամոլի, հաբռգած
     Հայկ Մարությանը, ըստ իս՝ տաղանդաշատ դերասան է. հրաշալի մարմնավորում էր հիմնականում մտավորականի ծաղրական կերպար՝ որպես դոդիկ, համասեռամոլի, հաբռգած, բայց իր կերպարով՝ շատերի երազանքային չինովնիկին, մեծահարուստ-օլիգարխին, հարիֆ կամ վատ ոստիկանին և այլ բազում կերպարներ։ Ցավոք, այդ «կարգին» կասետ-հաղորդում-սերիալներում չեն ծաղրվում արատավոր երևույթներն ու անձիք, այլ հակառակը, ընդօրինակելի են ու հանրությանն ուղղված են ծուռհայելային ձգտումներ, որտեղ դրական կերպարները հիմնականում անհաջողակ են ու ծաղրվող, իսկ բացասական կերպարները՝ հաջողակ ու հանրությանը արհամարհող։ Լրիվ համապատասխան այն իրականությանը, որը 1991թ.-ից հետո պարտադրվեց հանրությանը՝ որպես ապրելակերպ ու համակերպում ու որից փորձում ենք ձերբազատվել այս ապրիլից սկսած։
     «Կարգին» կոչվող այդ կարճապատումներն իրականում որքան էլ մեծահասակների համար ծիծաղելի լինեն՝ հենց չակերտավոր «կարգին» են։ Միայն «Թույն» կոչվածը կարելի է չակերտավորած չգրել, քանի որ իրականում թույն էին, հանրությանը, հատկապես մանկապատանեկաերիտասարդությանը թունավորող, արժեքները խեղաթուրող։
     Հայ ջան, չգիտեմ, առկա խոսակցությունների ու սոցհարցումների հիման վրա քեզնից որքանով Կարգին քաղաքապետ կստացվի, բայց վստահ եմ, որ քո արտիստական կերպարով կարող ես ճիշտ բեմականացումով ու ընտրված թեմաներով մեդիատիրույթում ծաղրես բացասականն ու անընդօրինակելին։ Դա հաստատ կստացվի քեզ մոտ, դա մեզ՝ հանրությանը պետք է՝ արմատացած սխալ ներարժեքային համակարգը թոթափելու ու դրական կերպարներն ու երևույթները քարոզելու ու ապրելակերպ դարձնելու համար։ Ես քեզ այդ հարցում հավատում եմ ու վստահում։ Դա է քո առաքելությունը։ Ու դու այն կարող ես։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3437 | 0 | 0
Facebook