Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

10:50, cumartesi, 23 haziran, 2018
«Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպս. Բերբերյանը, անդրադառնալով ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին, իրմտահոգությունն է հայտնում մեր եկեղեցում տիրող իրավիճակի, մանավանդ՝ ԱմենայնՀայոց կաթողիկոսի դեմ տարվող պայքարի առիթով:

«Հայ Ձայն» -ին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը հայտնում է, որ մոտ երկու շաբաթառաջ նախաձեռնել եւ Արգենտինայի, Ուրուգվայի թեմի առաջնորդների հետ համատեղհայտարարությամբ են հանդես եկել, որը կրկին տեղի ունեցածը դատապարտելու եւերկխոսության ճանապարհով հարցերը լուծելու կոչ էր:

«Ուզում ենք, որ Վեհափառ տերը իմանա, որ մենք այս պահին կանգնած ենք իր կողքին, մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրագահակալի հանդեպ: Ես ուշի-ուշով հետեւում եմ տեղի ունեցող իրադարձություններին եւցավում եմ, որ այդպիսի բաժանում է տեղի ունեցել Մայր Աթոռի միաբանների եւ նախկինմիաբանների միջեւ, որոնք հեռացել են հոգեւոր ասպարեզից: Մեզ համար ցավ է, որայսպիսի պառակտում ստեղծվեց երկրում, եւ մանավանդ պայքար ընթացավ Վեհափառհայրապետի դեմ, քանի որ լավ գիտենք, որ Վեհափառ հայրապետը մեծ գործեր է կատարելՀայաստանում՝ լինի շինարարական, դաստիարակչական, սոցիալական, նա միշտ էլհասել է իր ժողովրդի զավակներին եւ իր հնարավորինն արել է, որ մեր եկեղեցին ծաղկում ապրի եւ փայլուն վիճակ ունենա», -ասաց «Հայ Ձայն» -ի զրուցակիցը, ավելացնելով, որ եթե դիտարկենք, ապա կտեսնենք, որ մոտավորապես տասնութ տարիառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վիճակն այնպիսին չէր, ինչ որ այսօր է:

«Այսօր Ճեմարանի ուսանողների թիվն է ավելացել, դաստիարակչական կենտրոններ ենստեղծվել, որտեղ վերապատրաստման դասընթացներ են տեղի ունենում, նույնիսկքահանաների համար են այդպիսի դասընթացներ տեղի ունենում, որ ժամանակինչկային: Սոցիալական հաստատություններ են հիմնվել, եւ քննադատելու ժամանակ, իմկարծիքով, այս ամենը պետք է նկատի ունենալ», -Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործունեությունն այսպես գնահատեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպս.Բերբերյանը:

Նա այն կարծիքին է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով, ինչն այս օրերին, ըստ մեր զրուցակցի, շատ կարեւոր է, որպեսզի պառակտումը լայնծավալ չընդգրկի. «Մեր եկեղեցին մեզ համար ընտանիք է, եւ եկեղեցու ընտանիքիզավակները մեր եկեղեցու զավակներն են: Եթե որեւէ ընտանիքում այսօր խնդիր էծագում, անմիջապես հավաքվում են եւ խնդիրներն իրենք իրենց մեջ լուծում են, եւ իվերջո հաշտություն է ստեղծվում: Ես հավատում եմ, որ այդ հաշտությունը պետք էիրականանա, եւ այս խնդիրը պետք է լուծվի ներողամտությամբ, որպեսզի մեր եկեղեցինշարունակի իր առաքելությունը՝ մեր հայրենիքում: Ցավ եմ ապրում, որ այս ամեն ինչըտեսնում եմ: Ցավ եմ ապրում՝ լսելով ավելորդ խոսքեր, անպատշաճարտահայտություններ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ, դրանք մեր ազգին պատիվ չենբերում: Պատմության մեջ չեն եղել այսպիսի բաներ», -իր մտահոգությունը հայտնեցԲրազիլիայի թեմի առաջնորդը, վստահ լինելով, որ աշխարհի բոլոր եկեղեցիներն ուկրոնական համայնքներն էլ այսօր թերություններ եւ խնդիրներ ունեն եւ գտնում ենքաղաքակակիրթ ձեւով դրանք լուծելու ճանապարհները:

«Հուսամ, որ այս ընդդիմադիր խումբը կկարողանա համաձայնության գալ, երկխոսության գնալ եւ իրենց հարցերը լուծել իրար մոտենալով եւ ոչ թե տարբերմիջոցներ գտնելով: Ստեղծել են «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անունովնախաձեռնություն, ո՞վ է նոր հայրապետը, ո՞վ է նոր հայրապետի իրենց թեկնածուն, եթեունեն այդպիսի մեկը, ում ուզում են գահի վրա տեսնել, թող տան անունը, թողհստակեցնեն իրենց ուզածը», -առաջարկում է «Հայ Ձայն» -ի զրուցակիցը եւ անմիջապեսավելացնում. «Բայց հայրապետ փոխելը այդպիսի հեշտ բան չէ, այդ ճանապարհով չէ, որհայրապետ են փոխում, եկեղեցին կառավարություն չէ, եկեղեցին ունի իր կարգ ու կանոնըեւ այդ կարգ ու կանոնո՛վ պետք է առաջ շարժվել: Մենք այսօր ունենք ընտրյալհայրապետ, որ Գրիգոր Լուսավորչի գահին նստած կառավարում է եւ զորացնում է մերեկեղեցին: Մենք պետք է հարգանք ունենանք մեր հայրապետի նկատմամբ: ՄերՎեհափառը ստեղծել է ծավալուն ծրագրեր, որոնք չեն եղել մեր ոչ մի կաթողիկոսիժամանակ: Իբրեւ թեմի առաջնորդներ, մենք դատապարտում ենք Վեհափառի դեմ բոլորանօրինական գործողությունները եւ ընդդիմադիր խմբին կոչ ենք անում գնալերկխոսության ճանապարհով եւ գիտակցել, որ Վեհափառ փոխելու անհրաժեշտությունչկա, մենք կարող, խելացի հայրապետ ունենք, որ մեր եկեղեցին առաջնորդում է դեպիապագա:

Թող Աստված անսասան պահի մեր սուրբ եկեղեցին եւ մեր գահակալին», -ասացԲրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպս. Բերբերյանը:

ՍԱԳՕ ԱՐԵՅԱՆ


    
Հեղինակ` Սագօ Արեան
Kaynak: haydzayn.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3367 | 0 | 0
Facebook