Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ. ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ

00:19, cumartesi, 23 haziran, 2018
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ. ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ
    

Թումանյանը իրա էս հանճարեղ գործով ցույցա տալիս, որ կա կնգա նյութապաշտական, կաշառվող մի տեսակ, որը ունակա տեղնուտեղը հանձնել իրա ամուսնուն հակառոկորդին: Ի տարբերություն կատվի, որը գնումա միշտ ընդեղ, որդեղ նրան մշտական կեր են տալիս, կնգա ագահ տեսակը, որը նրա ԸՆԴՀԱՆՈՒՐ բնույթի հետևանքա, գնումա ընդեղ, որդեղ առաջարկում են ԱՎԵԼԻՆ.

՝՝Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
     Արյունը հոսում էն Քըռի նըման.
     Երգում է աշուղն իր Շահի սերը,
     Անհուն գանձերը ու փառքն անսահման…՝՝:

Թումանյանը էս մի հատվածով ասումա, որ աշխարհում հզորների արունոտ գոտեմարտա տեղի ունենում, բայց կնգան նման բաները չեն հետաքրքրում: Կնգան մենակ հետաքրքրումա շահի անհուն գանձերը:

Ու հետաքրքիրը էնա, որ կնիկը միամտորեն կարծումա, որ Նադիր շահը իրա նման զրոյականա ու պտի իրա դավաճանության համար իրան վարձահատույց ըլնի.

՝՝Ու լի դառնությամբ հարցընում է նա
     Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
     — Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
     Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
     Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
     Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
     Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…՝՝:

՝՝Չէր եղել կյանքում երբեք խաբեբա՝՝ ասելով նկատի ունի Շահին, ով կոնտեքստից հելնելով՝ չէր էլ պատրաստվում կատարել խոստումը՝ սևաչյա մատնիչ էգին սարքել թագուհի կամ մի ինչ որ գանձեր նվիրեր... Հակառակը.

՝՝Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
     — Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
     Դահիճը իսկույն մտավ սրահը՝՝:

Իսկականից որ, ո՞նց կարար Շահը կարգեր մատնիչին թագուհի ու գանձեր նվիրեր, ով էն աստիճան ստորությունա ցուցաբերում որ համ խոստովանումա, որ դավաճանելա իրա ասած՝ ԱԶՆԻՎ ու ԲԱՐՁՐ հատկանիշներով տղամարդուն ու էդքանով հանդերձ սպասումա բարձրագույն պարգևների: Նմանին ծակ են կոխում, ավելի ճիշտ՝ անդունդն են գլորում, ինչն էլ կատարվումա շահի հրամանով՝ շատ արագ ու օպերատիվ կերպով.

՝՝Տարան անտակ էն ժեռ քարից,
     Որ կանգնած է մինչ էսօր,
     Էն ահավոր քարի ծերից
     Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
     ԱԳԱՀ ՍԻՐՏԸ լափեցին,
     Ցին ու ագռավ իջան ամպից,
     Սև աչքերը հանեցին՝՝։

Ջղայնանալու բանա, որ մինչ օրս Թումանյանի էս հոյակապ գործի համար օպերա չի գրվել, կամ մինչ օրս երաժշտական ֆիլմ - դրամա չի նկարահանվել: Հետևաբար, էս հանճարեղ գործը դեռ սպասումա իրա նույնչափ հանճարեղ կոմպոզիտորին ու կինոռեժիսորին:


    

    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     22.06.2018
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4869 | 0 | 0
Facebook