Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆԸ

14:32, çarşamba, 20 haziran, 2018
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆԸ
    

Համենայն դեպս` իմ համար, թերևս, վերջին ու մեծ հաշվով ոչ թե քաղաքական հաշվեհարդարներն են կարևոր` մի ինչ որ գոնչո գլխի խտացրած կաթի յուրացման հոդվածով, ապօրինի զենք - զինամթերք պահելու մեղադրականով բանտարկվելը, նախկին ու ներկա նախագահների ճակատից գյուլլվելը, այլ` ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ կոնկրետ քայլերը: Իսկ ասածս ՀԱՄԱԿԱՐԳԸ լիբերալ - թալանչիականա:

Ասենք, գնդակահարվեցին բոլոր օլիգարխները, նախկին բոլոր նախագահները` իրանց սպասարկող մանվելներով, սեյրաններով ու մնացած ոջիլներով հանդերձ. դրանից լիբերալ - թալանչիական մեթոդներով կառավարվող Հայաստանի ՀԱՄԱԿԱՐԳԸ երբեք չի փոխվի: Ամեն բան կմնա ու հիմա էլ ամեն բան շարունակումա մնալ նույնը: Համակարգը փոխելու համար մեզ իսկական ու անկեղծ, վերջնական ՀԵՂԱՇՐՋՈՒՄԱ պետք, թե ոնց` ասվածա նախորդ հոդվածում: Մենակ դրանից հետո հնարավոր կլնի խոսալ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ մասին, երբ հեղաշրջմամբ իշխանության էկած կառավարող նորմալ էլիտան կկատարի ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այսինքն կառավարման, սոցիալ - տնտեսական կյանքի ձևի ու բովանդակության կազմակերպման նոր` մեր հայ իրականության համար ԱՇԽԱՏՈՂ սկզբունքներ: Մենակ Էդ կարա կոչվի հեղափոխություն, ոչ թե նալին ու մեխին խփող ոմն ժամանակավոր "վարչապետ", Սերժի գործակատար:

Այդպիսով, իմ համար շատ ավելի կարևորա Հայաստանի ռեալ փրկությունը, այլ ոչ թե` ցուցադրական շոուները ու անվերջ մեռնող երկրում տիրող փուչ ոգևորությունը:

Եթե ժողովրդի սոցիալ - տնտեսական կյանքի կազմակերպմանը ուղղված գործնական քայլեր չարվեն, Կենտրոնական Բանկը չենթարկեցնեն պետությանը, ապա ումը ուզում են ձերբակալեն, ցմահ բանտարկեն, կամ նույնիսկ` սպանեն: Էրկու ժամ, կամ առավելագույնը` ուժեղ ներշնչվողների դեպքում թող ըլնի` 1 օր հետո, հոգեբանական բավարարվածությունը անցնելույա ու կանգնեն իրանց նույն չլուծված համակարգային պրոբլեմների ու թշվառությունների առաջ:

Ոչ հեղաշրջումա էղել իսկական, ոչ էլ, առավել ևս` հեղափոխություն: Հասկացեք ի վերջո, ավելի կարևոր հարցեր կան, քան մի քանի ոջիլների սատկացնելը: Թերևս, էդ չի խանգարի, թող էդ էլ ձեռի հետ ըլնի, բայց էդ երկրի ու նրա խնդիրների համար բացարձակապես լուծում չի:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     20.06.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3344 | 0 | 0
Facebook