Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԻՆ ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ. Հայր Կորյուն, մինչև վերջ կկարդաս, քո վախճանը նույնն է լինելու:

10:06, çarşamba, 20 haziran, 2018
ՀԻՆ ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ. Հայր Կորյուն, մինչև վերջ կկարդաս, քո վախճանը նույնն է լինելու:
    
Սուրբ Հայրապետների առաջին ժողովը՝ մոլորությունների բարձումի և կաթողիկե եկեղեցու ուղղափառ դավանության հաստատման համար, տեղի ունեցավ Նիկիայում, որի անունը հաղթություն է խորհրդանշում:
     Այնտեղ հաստատվեցին հավատքի հոր՝ Աբրահամի հաղթությունը, ինչպես որ մեծ նահապետը իր տան 318 քաջերով պարտության մատնեց և վանեց օտարներին, նույնպես և Աստուծո որդին Հիսուս Քրիստոս, որ ըստ մարմնի Աբրահամի զավակն էր, կատարյալ հաղթանակ տարավ ճշմարտությունից հեռացածների նկատմամբ՝ 318-ին:
     Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի երեց Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) չարարվեստ, փառամոլ, աղվեսաբարո, իմաստակ և անձնապաշտ մեկն էր: Նա նախքան քահանայանալը հարեց Լիկոպոլսի Մելիտիոս ուրացող եպիսկոպոսին և նրա հետ միասին հեռացվեց եկեղեցուց՝ Ալեքսանդրիայի Պետրոս եպիսկոպոսի ձեռքով: Ապա դարձ լեղծելով, ըդունվեց եկեղեցու հաղորդության մեջ: Բայց իր մոլորությանը վերադառնալով դարձյալ կտրվեց եկեղեցուց: Այս պատճառով, երբ Ս. Պետրոսը բանտում էր գտնվում հավատքի վկայության համար, Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) նրա մոտ, որպես միջնորդ, ուղարկեց հայրապետանոցի երեցներին և իշխանավորներին, որպեսզի իրեն իբրև զղջացողի կապանքներից արձակի: Բայց Սուրբ Հայրապետը հանձն չառավ, որովհետև նույն գիշերն իսկ տեսավ պատռված հագուստով մանուկ Հիսուսին, որն իրեն ասում էր, թե՝ Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) պատռեց հագուստս: Որովհետև Աստված ուզում էր կանխավ զգուշացնել այն չար հերձվածի մասին, որ երկնում էր անօրենը:
     Արդարև, մեծ էր պատերազմը, որ միայն Աստված կարող էր հաղթահարել և քանի որ ընդդեմ բանին էր թշնամությունը, նրան էր հասնում թշնամու չարությունից վրեժ լուծել:
     Մի քանի օր հետո Ս. Անտոն Մեծին տեսնվեց արիանոսների գործած չարիքների օրինակը, որովհետև ջորիները եկեղեցի մտած աքացի էին տալիս Սուրբ Սեղանը:
     Սուրբ Պետրոսի նահատակությունից հետո, երբ Աքյուղասը նստեց պատրիարքության աթոռին, աղվես Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) կեղծ զջալով մտավ եկեղեցի և ձեռնադրվելով սարկավագ ու քահանա, պատրիարքության թեկնածություն դրեց: Աքյուղասի տեղը պատրիարք նստեց Ալեքսանդրոսը, վերջինիս դեմ Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) չարացավ, քանի որ իր ծրագիրը չհաջողվեց: Նա ոչինչ չկարողանալով գտնել սուրբ հայրապետի ճշմարիտ վարքի մեջ, սկսեց նրա ողջամիտ վարդապետությանը հակառակվել նորաձև և անլուր հայհոյությամբ:
     Երբ հայրապետը քարոզ էր խոսում Բանին անճառելի աստվածությն մասին, ժանտ Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) ըմբոստացավ և սկսեց հավատացյալներին սերմանել բազում մոլորություններ, ասելով՝ թե Քրիստոս ճշմարիտ Աստված չէ, այլ գերագույն արարած և անդրանիկը բոլոր արարածների: Կար ժամանակ, ասում էր, որ Նա չկար և եղավ անգոյից: Ոչ թե հավիտենից ծնված Հոր էությունից, այլ ժամանակի մեջ եղած: Սրանով հիմնովին ուզում էր տապալել քրիստոնյաների ճշմարիտ հավատքը՝ հրեական և հեթանոսական բարբաջանքներով: Սովորեցնում էր, որ պետք չէ ասել, միասնական Սուրբ Երրորդության օրհնությունը՝ «Փառք Հոր, եւ Որդվո, եւ Հոգվույն Սրբո», այլ՝ «Փառք Հոր Որդվո, ի ձեռն Սուրբ Հոգու», որպեսզի բարձվի համագոյությունը և մուտք գործի երիցությունը և կրասիրությունը աստվածության մեջ:
     Այսպիսի ամբարիշտ խոսքերով և արտահայտություններով քիչ ժամանակի ընթացքում սատանայական իր աղբի մեջ որսաց բազմաթիվ աշխարհական և եկեղեցական այրերի ու կանանց: Սրանց մեջ անվանի էին յոթը երեցներ, տասներկու սարկավագներ, յոթանասուն կույսեր: Բացի սրանից, հաջողացրել էր մոլորեցնել բազմաթիվ աշխարհասեր մարդկանց, որոնք իրեն էին հետևում իր ճարտար խաբեության և խնջույքների շնորհիվ, և պարողների համար հորինած իր դիվական քերթվածներով:
     Ալեքսանդրոս հայրապետը քաղցր խրատներով՝ և սաստելով շատ ջանաց ուղղության բերել Արիոսին (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ), բայց ապարդյուն: Նա որ օրըստօրէ ավելի բուռն կերպով և գայլաբար հարձակվում էր Քրիստոսի հոտի վրա՝ հափշտակելով ընտիր գառնուկներ, նույնիսկ հովիվներ՝ մերձավոր թե հեռավոր: Նույնիսկ մի քանի աթոռների եպիսկոպոսներին որսաց, որոնց գլխավորը եղավ Նիկոմիդացիների Եվսեբիոս եպիսկոպոսը՝ դրոշակիր և զինակիր չարի, իր գործակիցներով հանդերձ:
     Երբ Ալեքսանդրոս հայրապետը տեսավ Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) ամբարշտության զորանալը, Ալեքսանդրիայի մեջ ժողով գումարեց հարյուր եպիսկոպոսներով՝ եկած Եգիպտոսից և Լիբիայից և նզովեց Արիոսին (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) և նրա հետևորդներին, որոնք արիանոսական կոչվեցին: Եվ այս առթիվ շրջաբերական նամակ ուղարկեց բոլոր եկեղեցիներին:
     Այդ ժամանակ Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) սկսեց թափառական շրջել Պաղեստինում և մինչև անգամ Ասիաում, և ծանր ամբաստանություններ էր անում Ալեքսանդրոսի մասին և խորամանկությամբ տարածում էր իր դառնության թույնը: Եվսեբիոս Նիկոմիդիացին տարվելով նրա խոսքով՝ դարձավ նրա համախոհը և եպիսկոպոսական ժողով գումարեց Բյութանիայում և նրան այնտեղ արդարացրեց և պիղծ Արիոսին (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) ընդունեց եկեղեցում:
     Այս լսելով, Ալեքսանդրոս հայրապետը, նամակ գրեց բարեպաշտ ինքնակալին՝ աստվածասեր Կոստանդիանոս կայսրին, խնդրելով, որ ջանք գործադրի շիջեցնելու Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) վառած հրդեհը:
     Կայսրը Իսպանիայից Եգիպտոս ուղարկեց Ովսիոս եպիսկոպոսին, որպեսզի ըստ կարելվույն խաղաղությամբ և լռությամբ կարգադրի խնդիրները, որովհետև ինքնակալը շատ երկյուղած զգուշանում էր, որ անտեղի աղմուկ և երկպառակություն չտարածվի Աստծո եպիսկոպոսների և քահանաների միջև: Բայց ժանտ աղանդը հետզհետե ավելի էր աճում և ճարակում Աստծո եկեղեցու մեջ:
     Այս խռովությունների զարգանալու պատճառներից մեկն էլ Մելիտիոս ուրացող եպիսկոպոսն էր, որ Ս. Պետրոս Ալեքսանդրացուց մերժվելուց հետո, իքնագլուխ շրջում էր սարկավագներ, երեցներ և եպիսկոպոսներ ձեռնադրելով, որով և բազմանում էին անգլուխ ու ինքնասեր հովիվները և ապականիչ գայլերը:
     Երկպառակության երրորդ մի պատճառ ևս կար ասիացիների և արևմտյանների եկեղեցիներում Պասեքի տոնի առնչությամբ: Ասիացիները Զատիկը տոնում էին լուսնի 14-րդ օրը, որ օրը որ հանդիպեր, ըստ հրեաների Պասքայի: Իսկ արևմտյանները և այլ եկեղեցիներ զգուշանում էին հրեաների հետ տոնելուց և Զատիկը կատարում էին Տիրոջ հարության Կիրակի օրը, լուսնի ավագ լրումից հետո: Շատերը շատ անգամ հորդորել էին ասիացիներին, որպեսզի միաբանեն առաքելական ավանդությամբ, սակայն հնարավոր չեղավ, որովհետև նրանք պնդում էին, որ առաքյալներից են այսպես սովորել: Արդ, Կոստանդիանոս բարեպաշտ կայսրը կամենալով վերջ դնել այս բոլոր երկպառակություններին և ձգտելով ամեն ինչ դարմանել, մանավանդ Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) մեծ հերձվածը, արքունի մեծ հրովարտակ գրեց Հռոմի Սեղբեսդրոս պապի նախաձեռնությամբ, համայն աշխարհի համար, որպեսզի Քրիստոսի բոլոր հովիվները ի մի հավաքվեն Նիկիայում, բյութանացիների քաղաքում, հոգալով նաև նրանց ճանապարհածախսը՝ կառքով ու նավով:
     Ինքնակալը հրավեր ուղարկեց նաև իր մտերիմ Հայոց Տրդատ արքային, որ իրեն հետ միասին բերի նաև Քրիստոսի մեծ խոստովանողին՝ Հայաստանյայց Գրիգոր Լուսավորչին: Բայց այդ ժամանակ Տրդատը չէր կարող թողնել իր երկիրը՝ պարսից հարձակումների պատճառով, : Իսկ Գրիգորը չկամեցավ գնալ, որպեսզի ժողովի ընթացքին չփառավորվի և իր փոխարեն ուղրկեց Ս. Արիստակեսին, որն իր հոր կողմից եպիսկոպոս էր ձեռնադրվել:
     Արիստակեսին ուղեկցեցին Ս. Հակոբ Մծբնա հայրապետը և Պարսկաստանի Հովհան եպիսկոպոսը: Նրանք երբ Կեսարիա հասան, որպեսզի Ս. Ղևոնդի ընկերակցությամբ գնան ժողովի, տեսան նաև Գրիգոր աստվածաբանի հոր՝ Գրիգորիոսի մկրտության հանդեսը և Սուրբ Հոգու էջքը նրա վրա, և ապա միասին ճամփա ելան դեպի Նիկիա: Այնտեղ հավաքվել էին մեծ բազմությամբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, թվով 318 հոգի, բացի անհամար սարկավագներից, երեցներից և հայրապետների գործակիցներից: Այս ժողովը տեղի ունեցավ 325-ին:
     Ժողովին ներկա էին Վիկտոր և Վինկենտիոս երեցները՝ Կորգուբայի Ովսիոս եպիսկոպոսի հետ, որպես փոխանորդ Հռոմի Սեղբեստրոս պապի, և ժամանակի երեք պատրիարքները: Նախ՝ Ալեքսանդրիայի Ալեքսանդր հայրապետը, պիղծ Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) առաջին դիմակալը, իրեն աջակից ունենալով Աթանաս սարկավագը՝ ուղղափառության կողմնակիցը:
     Անտիոքի հայրապետ Եվստաթիոսը երկրորդն էր, նշանավոր իր սրբությամբ և իմաստությամբ, որ կոչված էր պատերազմական փող՝ քաջահնչող ընդդեմ հավատքի թշնամիների:
     Երրորդը Մակարն էր, Երուսաղեմի հայրապետը, որի անունից անգամ սարսում էր Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) և յուրայիններին գանգատում էր նրա մասին որպես իր գլխավոր ոսոխի:
     Սրանցից զատ կային բազմաթիվ աթոռակալներ, որոնցից շատերը սքանչելագործ, ինչպես՝ Ս. Պոտամոն Հերակլացին, խոստովանող եպիսկոպոսը, որ մեկ աչքը փորված էր, Հիսուսին վկայելու համար: Ս. Պանինուտիոսը խոստովանող եպիսկոպոսը, սքանչելագործ, որի մեկ աչքը նույնպես փորված էր և ձխ ծունկի կարթը խորտակված էր հավատքի խոստովանության համար: Նեոկեսարիայի Ս. Պողոս խոստովանող եպիսկոպոսը, որի ձեռքը խանձված էր հրաշեկ երկաթով: Ս. Սպիրիդոն եպիսկոպոս Կիպրացին, հրաշալի սրբությամբ և նշանագործությամբ Ս. Հակոբ Մծբնա հայրապետը՝ Զգոն կոչվածը, առաքելանման այր և մեռելներին հարուցանող: Եւ Ս. Եփրեմ Խուրի Ասորին՝ նրա սարկավագը: Զմյուռնիայի հայրապետ Ս. Նիկողայոսը՝ երևելի և սքանչելագործ: Ս. Ղևոնդիոսը՝ Կեսարիայի արքեպիսկոպոսը, լի մարգարեական հոգով: Ս. Արիստակեսը՝ Մեծ Հայքի եպիսկոպոսը, տեղակալը իր հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի, որը եթե անձամբ գար, իր խոստովանողի վաստակով և նշանագործ սրբությամբ, շատերից գերազանց պիտի հանդիսանար: Բայց երբ տեսան որդուն՝ հորը համանման, նրանից հոր կարոտն առան փոքր ի շատէ: Դարձյալ՝ Ս. Հյուպատիոս գանգրացի, կենդանի նահատակությամբ և երևելի գործերով: Ս. Ամփիոն խոստովանողը և այլ մարդիկ:
     Ժողովը բացվեց հունիսին, ներկա էր նաև քրիստոսապսակ Կոստանդիանոս կայսրը, որ մեծարանքով և մեծ խոնարհությամբ ողջունեց յուրաքանչյուր հաայրապետի և ջերմեռանդությամբ համբուրեց նրանց վերքերի սպները, հայցելով նրանց օրհնությունը: Բոլոր հայրապետներին և եպիսկոպոսներին ըստ կարգի և աստիճանի բազմեցնելուց հետո Ս. Տաճարի ընդարձակ ժողովարանում, ինքն էլ հանձն առավ նստել նրանց մեջ, եպիսկոպոսներից ցած, իր արքայավայել գահույքի վրա:
     Այդ ժամանակ, Անտիոքի հայրապետ Եվստաթիոսը, ժողովականների առջև խոսեց հունարեն մի ճառ՝ գովաբանելով ինքնակալի բարեպաշտությունը և եկեղեցու հանդեպ տածած հոգածությունը: Ապա ինքը՝ Կոստանդիանոս կայսրը խոնարհությամբ և երկյուղածությամբ խոսեց հորդորական խոսքեր ուղղելով Ս. Ժողովին, հռոմեական բարբառով, խրախուսելով հովիվներին, որ համարձակորեն պաշտպանեն ճշմարիտ հավատքը՝ ընդդեմ մոլար վարդապետությունների և բառնան գայթակղությունը և երկպառակությունը եկեղեցու միջից:
     Այնտեղ, Ս. Հակոբ Մծբնա հայրապետը, տեսավ, որ անմարմին հրեշտակները մարմնավոր ծառաների նման սպասավորում էին կայսրին: Թագավորը նույնպես տեավ հրանյութ զվարթուններին, որոնք սպասավորում էին Ս. Հակոբին: Եւ երկուսը իրենց տեսիլները հայտնեցին սյունհոդոսին:
     Մինչդեռ հայրերի ժողովը չէր սկսել քննել հավատքի խնդիրները, ահա եպիսկոպոսներից ոմանք, որ իրար հետ անձնական վեճ ունեին, ինքնակալին ամբաստանագիր և բողոքագիր ներկայացրեցին: Իսկ աստվածասեր թագավորը թղթերը տեղում նետեց կրակի վրա և այրեց ու եպիսկոպոսներին ասաց Դավիթ արքայի խոսքով.
     - Աստված կանգնեց աստվածների ժողովում և նրանց մեջ դատեց նրանց, և ա՛րդ, ո՛վ դուք սուրբ հայրեր, ուրեմն դուք մեզ աստվածներ եք տրված Աստծուց և մարդ չի կարող դատել աստվածներին: Եվ եթե նույնիսկ տեսնեի մի եպիսկոպոս, որ շնանում է, կծածկեի նրա մեղքը՝ արքունի ծիրանիովս: Ուրեմն թողեք ձեր անձնական խնդիրները և փութացեք միաբանությամբ վանելու հավատքի թշնամիներին:
     Մեծն Կոստանդիանոսի այս իմաստուն դիտողությունը ովեցին Ս. Ժողովի բոլոր գլխավոր հայրերը:
     Երբ սկսեց Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) դատը քննվել, Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) կողմից ատյան եկան նրա վարձկանները և թևակիցները՝ հեթանոս փիլիսոփաները: Նրանց կեսը եկել էին Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) կողմից, իսկ մյուսները, հակառակասեր խորքով, եկել էին վիճելու քրիստոնյա առաջնորդների հետ, կարծելով, որ կարող են ներկա հայրերին նեղը գցել՝ արիստոտելյան նրբությամբ: Իսկ կայսրը բնավ նրանց արգելք չեղավ, որպեսզի չկարծվի, թե քրիստոնյաները չեն կարող պատասխանել նրանց առարկություններին:
     Երբ նրանք սկսեցին ընդդիմանալ հավատքի ճշմարտությանը, և մանավանդ Ամենասուրբ Երրորդությանն խորհրդի դեմ, և Քրիստոսի աստվածության դեմ՝ Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) ժանտ բերանով, սուրբ հայրերը նրանց մի առ մի պատասխանեցին և հերքեցին նրանց փաստարկները: Գլխավոր ջատագովներից էին Եվստաթիոս Անտիոքաին, Ովսիոս Կորդուբացին, Ղևոնդիոս Կեսարացին, Պաղեստինի Կեսարիայից պատմաբան Եվսեբիոս Պամփյուլացին, Մակարիոս Երուսաղեմացին և այլք:
     Նրանց խոսքերից պատկառեցին իմաստասերները և ոմանք ճշմարտությունը լսելով հեռացան Արիոսից (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) ՝ նզովելով նրան:
     Բայց իմաստսերներից մեկը, մյուսներից ավելի հանդուգնը, պատիր խոսքերի ճոռոմաբանությամբ, օձի պես սողում էր ու սպրդում եպիսկոպոսների ձեռքից և ավելի համառորեն առաջ էր տանում հարցումները և պատասխանները: Այդ ժամանակ, ներկաներից մի ծերունի, որ ուրիշ ոչինչ չգիտեր բացի Հիսուս Քրիստոսից, որ խաչ էր հանվել, հրաման ստանալով սուրբ հայրերից բարբառեց և ասաց.
     - Քեզ եմ ասում, ո՛վ փիլիսոփա, հանուն Հիսուսի Քրիստոսի, ճշմարտությանը ականջ դիր:
     - Այդ պահին մարդը կարկամեց և ափ ի բերան լինելով չկարողացավ այլ բան ընդդիմախոսել, եթե ոչ ծերունու ասածը երկրորդել. «Հավատո՛ւ եմ, հավատո՛ւմ եմ…»: Եվ ծերը ասաց.
     - Եթե հաստատ ես ասում, ե՛կ ետևիցս, և ընդունիր Ս. Հավատքի կնիքը:
     Եվ իմաստասերը դառնալով այնտեղ գտնվողներին ասաց.
     - Որքան ժամանակ որ խոսքով մրցում էին հետս. խոսքի դիմաց խոսք էի տալիս, բայց երբ խոսքի տեղ զորություն դիմացս ելավ, այլևս չկարողացա դեմն առնել:
     - Երբ Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) փիլիսոփաներից թևաթափ եղած հույսը դրեց իր համախոհ եպիսկոպոսների վրա, բայց նրանցից ևս հուսախաբվեց, որովհետև այնտեղ հավաքված հայրերը մի առ մի հերքեցին նրանց փաստերը:
     - Երբ ժողովում կարդացին Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) դավանությունը կամ վարդապետությունը, բոլորը խցեցին իրենց ականջները և նզովեցին պիղծ Արիոսին (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) և նրա աղանդը: Նույնպես հերքեցին Եվսեբիոս Նիկոմիդացու հայհոյանքները և բոլորի առջև դրանք պատռեցին:
     Կարդացին նաև Ալեքսանդրիայի հայրապետի խոսքերը և մանրամասն տեղեկություն քաղելուց հետո, սւրբ հայրերը հորդորեցին Արիոսին (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) զղջալու և ուղղության գալու: Բայց նրանք համառեցին և կամեցան ժողովի մեջ աղմուկ բարձրացնել, և նրանցից ոմանք ուզեցին ժողովին ներկայացնել նորաձև մի կանոն, որը նույնպես պատռեց Ս. Ժողովը:
     Հետո երբ ինքնակալը պատվիրեց, որ ամեն ինչ կանոնավոր լինի և խաղաղությամբ վերջ գտնի ժողովը, սկսեցին իրար դեմ բուռն վիճել ուղղափառները և չարափառները: Բոլորից ակնառուն Ս. Աթենաս Ալեքսանդրացի սարկավագն էր, որ նշավակեց և խայտառակեց ժանտ Արիոսին: ՀՈՒՍԿ, ԺՈՂՈՎԻ ԱՎԱՐՏԻՆ, ԲՈԼՈՐԸ ՄԻԱԲԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԱՐԻՈՍ ՀԵՐԵՏԻԿՈՍԱՊԵՏԻՆ, և ԵՎՍԵԲԻՈՍ ՆԻԿՈՄԻԴԱՑՈՒՆ՝ ՆՐԱ ՀԱՄԱԽՈՀԻՆ:
     Այդ պահին հայրերը միաբերան աղաղակեցին. Հանուն Հիսուս Քրիստոսի
     Որդի Աստուծո, Լույս՝ լույսից, Աստված ճշմարիտ՝ ճշմարիտ Աստծուց, համագոյակից Հոր:
     Եվ այս ուղղափառ դավանությամբ հորինվեց Նիկիական Ս. Հանգանակը, որը պաշտոնապես կարդաց Ովսիոսը՝ պապի փոխանորդը, որպես առաքելավանդ վարդապետություն, որին ձայնակցեցին բոլորը, նզովելով նրանց, որ ասում են. «Կար ժամանակ, որ չկար Որդին, կամ չգոյից եղավ և անունով նզովք /անաթեմա/ կարդացին Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) և արիանոսներին, որոնց աստվածասեր Կոստանդիանոս կայսրը պորփյուրյաններ էր անվանում, որովհետև Պորփյուր փիլիսոփան ևս քրիստոնյաների թշնամին էր և արիանոսներից վար չէր մնում Քրիստոսի դեմ իր բարբաջանքների մեջ»:
     Կայսրը հրաման տվեց, որ ոչ միայն Արիոսի (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) վարդապետական գրությունները հրո ճարակ դառնան, այլև նրա գրած գիրքը՝ խնջույքների և պարերի մասին, որ Թալիա էր կոչվում և դրանք կարդացողը մահապարտ դառնա:
     Ապա ըստ Ս. Ժողովի որոշման Արիոսն (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) ու իր համախոհները /ձեռքերը ետևում կապել և դուրս տանել նրանց/ աքսորվեցին, իսկ Եվսեբիոս Նիկոմիդացին և մի քանի ուրիշները զղջալով իրենց աթոռը պահեցին:
     Ուրիշ երկպառակությունների ևս կարգավորելու համար Ս. Ժողովը որոշեց, որ Զատիկը բոլոր եկեղեցիներում կատարվի կիրակի օրը, լուսնի լրումից հետո գարնան գիշերահավասարից հետո:
     Քարտուղար -/հրավերքն ընթերցի/ -Երբ ժողովը ավարտվեց կայսրը իր թագադրման 20-ամյակը տոնեց և այս առթիվ բոլոր եպիսկոպոսներին մեծ կոչունք տվեց իր նորաշեն քաղաքի՝ Կոստանդնուպոլսի մեջ, որ նաև Նոր Հռոմ կոչվեց: Ապա բոլորին պատվով իրենց տեղերն ուղարկեց:
     Կայսրը Հռոմի Սեղբեստրոս քահանայապետին ուղարկել էր Ս. Ժողովի հանգանակը և կանոնները: Նա ժողով գումարեց 275 արևմտյան եպիսկոպոսներով և հաստատեց Նիկիական ժողովի բանաձևը հետևյալ խոսքերով.
     Առաքելական և սուրբ աթոռ Հռոմ նախագահ քաղաքի Սեղբեստրոս եպիսկոպոսն ասում է.
     - Ինչ որ բյութանացիների Նիկիա քաղաքի մեջ սահմանվեց կաթողիկե և առաքելական եկեղեցու ամրության համար, երեք հարյուր տասնութ եպիսկոպոսների կողմից, մեր բերանով միաձայն հաստատում ենք: Եվ նրանք, որ կհամարձակվեն խախտել սուրբ և մեծ ժողովի սահմանը, որը գումարվեց Նիկիայում բարեպաշտ և պատվական Կոստանդիանոս ինքնակալի ներկայությամբ, նզովում ենք:
     Ս. Արիստակեսը նույնպես, երբ վերադարձավ Հայստան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Հաայաստանի բոլոր եպիսկոպոսների հավանությամբ ընդնունվեցին Ս. Ժողովի կնոնները, և հաստատեց հետևյալ խոսքերով. «Իսկ մենք փառավորում ենք հավիտենությունից առաջ եղող, երկրպագելով Ս. Երրորդությանն և մեկ Աստվածությանը՝ Հորը և Որդուն և Սուրբ սուրբ Հոգուն, այժմ և միշտ հավիտյանս, հավիտենից. ամեն»:
     Թեպետ այսպես ամրորեն հաստատվեց ուղղափառ դավանությունը Նիկիայի ժողովի շնորհիվ, սակայն մի քանի տարի հետո աղվեսաբարո Արիոսը (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) իր աքսորավայրից կեղծ զղջում հայտնեց և արքունիքից հրաման ստացավ վերադառնալու իր քաղաքը՝ Ալեքսանդրիա: Եվ քանի որ նույն տարին պատրիարքության աթոռին նստած էր մեծն Աթանասը, հավատքի պաշտտպանը, չընդունեց Արիոսին (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ), նա Պոլիս գնալով իր գործակցի՝ Եվսեբիոս Նիկոմիդացու կողմից մեծ ընդունելության արժանացավ:
     Երբ զանազան տեղերից եպիսկոպոսները այս բանը լսեցին, սկսեցին պղատել Աստծուն, որ թույլ չտա պիղծին դարձյալ մտնելու իր Ս. Եկեղեցին, և որպես վայրենի կինճ ապականի այգին: Սրա համար ավելի աղոթում էին Պոլսի Ս. Ալեքսանդրոս պատրիարքը և Մծբնա Ս. Հակոբ հայրապետը և ուրիշներ:
     Տերը լսեց նրանց աղոթքները և շուտով չարը մեջտեղից վերացրեց: ՈՐՈՎՀԵՏև, ԵՐԲ ՈՐ ԱՐԻՈՍԸ (ԱՅԺՄ՝ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ) Ս. ՍՈՓԻԱ ԵԿԵՂԵՑԻ ԷՐ ԲԵՐՎՈՒՄ, ՃԱՄՓԻՆ, ՈՐՈՎԱՅՆԻ ԿԱՐԻՔԻՑ ՍՏԻՊՎԱԾ ՄԻ ՏԵՂ ՄԵԿՈՒՍԱՑԱՎ և ԱՅՆՏԵՂ ԱՂԻՔՆԵՐԸ ՊԱՅԹԵՑԻՆ ՈՒ ԱՅՆՏԵՂ ՄԵՌԱՎ ԳԱՐՇԵԼԻՆ:

    
Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4727 | 0 | 0
Facebook