Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կինը միայն տնտեսուհի չէ

00:58, salı, 19 haziran, 2018
Կինը միայն տնտեսուհի չէ
     Կնոջը ցանկալի է տեսնել խոհանոցում, ինչ-որ համեղ բան պատրաստելիս, կամ էլ երեխաներին խնամելիս, բայց ոչ երբեք մեքենայի ղեկին: Սա մեր հասարակությունում ձեւավորված կարծրատիպերից է, չնայած այս մտայնությունը չի խանգարում, որ վարորդների շարքերում տարեցտարի աճի կանանց ու աղջիկների թիվը: Թվի ավելացումն էլ դեռ չի նշանակում, որ ղեկին հմուտ ու փորձառու վարորդներ են, մանավանդ՝ որոշ ծնողների կողմից այսօր մոդայիկ է դարձել աղջիկներին ավարտական վկայական ստանալու առիթով կամ, ասենք, ծննդյան տոնին ավտոմեքենա նվիրելը: Ինչպե՞ս է արձագանքում մեր հասարակությունը կին վարորդներին, եւ արդյոք մի փոքր ավելի զիջողաբա՞ր է մոտենում նրանց, փորձեցինք պարզել մեր զրուցակիցներից: Արմինեն, ով արդեն 13 տարի է, ինչ մեքենայի ղեկին է, փաստում է. «Արձագանքները տարբեր են, լինում է, որ շատ բարյացակամ են վերաբերվում, լինում է նաեւ, որ ընդհանրապես զիջումների չեն գնում»: Իսկ Անահիտի խոսքերով, ով 3 տարի է, ինչ ավտոմեքենա է վարում. «Երբ տեսնում են կին է, անմիջապես զիջման են գնում»: Փորձեցինք պարզել, թե ինչպիսին է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների արձագանքը կին վարորդներին: «Ճանապարհային ոստիկանությունը արտակարգ է վերաբերվում, շատ բարեհամբույր են կանանց նկատմամբ: Ճիշտ է, երբ խախտում ենք կատարում, այդքան էլ չեն զիջում, բայց վերաբերմունքը միանշանակ բարեհամբույր է լինում կանանց նկատմամբ», - ասում է կին վարորդ Հերմինեն: Մեզ մոտ Հայաստանում գործում է նաեւ Կին վարորդների ֆեդերացիա, որը աջակցում է, եւ ամեն կերպ փորձում է կին վարորդներին քաջալերել ղեկին: Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան կոտրում է կարծրատիպերը: Այն գրեթե ամեն տարի կազմակերպում է ավտոմրցույթներ: Ղեկին լինում են միայն կանայք եւ աղջիկներ, իսկ տղամարդիկ դիտողի եւ ոգեւորողի կարգավիճակում են հայտնվում: Շատերը բողոքում են, թե աղջիկները հեշտ չեն կարողանում մեքենաները կայանել ու այդ առումով խնդիրներ են ունենում: Կին վարորդների ֆեդերացիայում աշխատում են նաեւ այս ուղղությամբ՝ աղջիկներին եւ կանանց վարժությունների շնորհիվ սովորեցնում են ճիշտ կայանել մեքենան: Ժամանակները փոխվում են, եւ բարեբախտաբար, հասարակությունը ավելի լուրջ է փորձում մոտենալ կին վարորդներին:
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2277 | 0 | 0
Facebook