Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ակնոցը` խելացի տպավորություն թողնելու միջոց

00:56, salı, 19 haziran, 2018
Ակնոցը` խելացի տպավորություն թողնելու միջոց
     Եթե ցամկանում եք անմիջապես խելացի մարդու տպավորություն թողնել շրջապատի վրա, ակնոց դրեք: Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտել են և պարզել, որ ակնոց կրող մարդու ինտելեկտը կողքինների համար 15 կետով բարձրանում է: Անուշ Մարտիրոսյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի է, նրան առանց ակնոցի տեսնելը գրեթե հնարավոր չէ, ակնոց միշտ է կրում: «Միանգամից ասեմ, որ տեսողական ոչ մի խնդիր չունեմ: Պարզապես ակնոցն իմիջիս մի մասն է: Կարծում եմ, որ ակնոցը մարդուն ավելի ներկայանալի եւ լուրջ տպավորություն է հաղորդում»: 17-րդ դարում Իսպանիայում ակնոցի շրջանակի չափերից կարելի էր կռահել մարդու դիրքը հասարակության մեջ: Որքան մեծ էր շրջանակը, այնքան բարձր էր այդ անձնավորության կարգավիճակը: Օրինակ` արիստոկրատի ակնոցի շրջանակը ձեռքի ափի մեծության էր: Ակնոցների մեծ սիրահար էր Իսպանիայի Կարլոս 5-րդ թագավորը: Նրա մահից հետո իրերի մեջ 27 ակնոց են գտել: Իսկ մեր օրերի ակնոցային մոլուցքով տառապող անձնավորությունը Էլթոն Ջոնն է: Նա 2.500-ից ավելի ակնոց ունի` երփներանգ ու բազմաձև: Բացի խելացի տպավորություն թողնելուց` ակնոցը նաև թույլ չի տալիս կարդալ իրեն կրող մարդու մտքերը: Հին Չինաստանում դատավորները ակնոց էին կրում, որպեսզի ոչ ոք չկարդա իրենց մտքերը: Արևային ակնոցները եւս մեծ տարածում ունեն հասարակության մեջ, դրանց հեղինակը էսկիմոս էր: Այն հայտնաբերվել է 2.000 տարի առաջ: Արևից պաշտպանող ակնոցները փայտից էին, որի վրա աչքերի համար նեղ անցքեր էին բացում: Հետո փայտը փոխարինվեց կենդանիների ոսկորներով: Աշխարհի ամենաթանկ ակնոցն արժե 383 հազար դոլար, ապրանքանիշը` «Dolce & Gabanna», ակնոցը ոսկուց է և զարդարված ադամանդներով: Իսկ ամենից շատ վաճառվող արևային ակնոցը, որը նաև գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` «Ray-Ban Wayfarer» -ն է: Այն արժե 120-150 դոլար: Անկախ այս ընկալումից` օպտիկական ակնոցն օգնում է ավելի պարզ տեսնել աշխարհը, իսկ արևայինը` ավելի գունավոր: Ակնոցը վաղուց մեր իմիջի և հարդարանքի կարևոր աքսեսուարն է: Այն ոչ միայն կօգնի պաշտպանվել արևից, այլև կօգնի մարդկանց վրա լավ տպավորություն գործելուն:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3170 | 0 | 0
Facebook