Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչպես լուսաբանվեց ապրիլյան պատերազմը

00:44, salı, 19 haziran, 2018
Ի՞նչպես լուսաբանվեց ապրիլյան պատերազմը
    
2016 թվականին Ապրիլյան պատերազմը փորձություն էր ոչ միայն ռազմական, այլև գրագետ լրատվության փոխանցման և ռազմական լրագրության առանձնահատկություններին ու կանոններին ծանոթանալու տեսանկյունից: Ադրբեջանական մանիպուլյացիաները ավելի արժանահավատ դարձրին հայկական կողմից պաշտոնական աղբյուրների վրա հիմնված տեղեկատվությունը: Դրա հիմքում ընկած է ՀՀ ՊՆ-ի կողմից իրականացվող բաց հաղորդակցությունը և հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու քաղաքականությունը: Ապրիլյան պատերազմը նպաստեց, որ վերագնահատենք այն մարդկանց, ովքեր ապահովում են մեր երկրի պաշտպանությունը, սակայն նրանց մասին լուսաբանումը միշտ չի որ իրականացվում է պրոֆեսիոնալ կերպով: Դրա ականատեսը մենք եղանք հենց պատերազմյան օրերին, երբ լրատվամիջոցները հատկապես հերուստաընկերությունները հրապարակում էին կադրեր որտեղ երևում էին մեր դիրքերը և որոնք միայն կողմնորոշում են մեր հակարակորդին: Կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին ապրիլի 5-ի հայտարարությունից շատ չանցած «անզգուշությունները» ավելացան: Դրանցից ամենահաճախ կրկնվողը ադրբեջանական կամ այլ աղբյուրներից ոչ պատշաճ օգտվելն էր, կամ պարզապես դրանցից մեխանիկական արտատպումները: ԶԼՄ-ներով հայկական կողմին հանձնված հայ զինվորների խոշտանգված մարմինների մանրամասն նկարագրությունների հետ կապված լրագրողական էթիկայի մասին քննարկումներ տեղի ունեցան: Շատ հետևողական պետք է լինեն ԶԼՄ-ները, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց, որոնց ծնողները հետևում են բոլոր հրապարակումներին, և դա Ժնեւի կոնվենցիաների խախտում է: ԶԼՄ-ները պետք է խուսափեն արագ, առաջինը նորությունը տարածողի քայլից: Հայկական որոշ հեռուստաընկերություններ ու լրատվական կայքեր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներին և վերջին մի քանի ամիսներին ծառայության ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին անդրադառնալիս, կամ զոհված զինծառայողների ընտանիքներին նյութական աջակցություն ցուցաբերելու փաստերը լուսաբանելիս, բառի ողջ իմաստով, հատում են բարոյականության սահմանը: Այդ դեպքերը բազմաթիվ են. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի զոհված պայմանագրային զինծառայողի ընտանիքին նյութական օժանդակություն ցուցաբերելուց հետո, սևազգեստ մորը` արցունքն աչքերին, զոհված որդու մանկահասակ զավակները փեշերից կախ, տեսախցիկի առաջ իրենցից շնորհակալություն հայտնել տվեցին: Զինվորի մահվան մասին ռեպորտաժ պատրաստելու համար տեսախցիկով մտնում են այն սենյակը, որտեղ զինվորի աճյունն է, նկարահանում են զավակի կորուստը ողբացող ծնողներին ու սգացող հարազատներին, և այդ կադրերը հրապարակում: Թե նյութը հոգեբանական ի՞նչ ազդեցություն կունենա, դա նրանց չի հետաքրքրում, միայն թե ապահովեն դիտումների քանակը: Պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, այսինքն ՀՀ օրենսդիր մարմինը օրենք ընդունի, ըստ որի՝ արգելել զոհված զինվորի հոգեհանգստի և հուղարկավորության տեսարանները լուսաբանելը:
    

    
Kaynak: mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3215 | 0 | 0
Facebook