Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սկզբում բարենորգիչներ, վերջում՝ աղանդավորներ

12:50, pazartesi, 18 haziran, 2018
Սկզբում բարենորգիչներ, վերջում՝ աղանդավորներ
     Սրտի մեծ ցավով եմ սա գրում, որովհետև բանը բանից անցավ արդեն: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախագիծը կտրուկ փոխեց իր ֆորմատը: Սա նկատելի եղավ այն ժամանակ, երբ նրանք դրամահավաքության կոչ արեցին, իսկ ով պետք է դրամ տար այս թորիկներին, եթե ոչ անձինք, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայ Եկեղեցու կործանմանը: Նախաձեռնության անդամները ոգևորվել էին՝ բա տեսեք մեր շարքերը ավելանում է, իսկ իրականում ոչ թե շարքերն էր ավելանում, այլ իրենց վառած կրակի վրա տաքանում են մի խումբ աթեիստներ, հեթանոսներ ու աղանդավորներ: Վերջինից մի զարմացեք, որովհետև այս շարժման վերջին նյութերը պատկանում են Հակոբ Ղազարյանին, ով լինելով Գլենդելի «Հայտնություն եկեղեցու» հովիվ՝ այնպես է ուրախացել եղելությունով, որ անխնա մեկնաբանում և տարածում է իրենց հին նյութերը Հայ Եկեղեցու դեմ: Հիշենք, որ վերոնշյալ անձը ֆեյսբուքում մի ամբողջ թիմ ունի, որոնք Հայ Եկեղեցուն հեթանոս են անվանում ու մերժում նվիրապետությունը: Նախաձեռնությունն այս նյութից թող այնքան էլ չնղվի կամ հակասի, որովհետև մի ահագին թվով սքրինշոտեր կտեղադրեմ, որը կպատռի նրանց ու աղանդավորների գաղափարակից ըմբռնումները: Ավելին, այս շարժումով ուրախացել է անգամ ԼԳԲՏ համայնքի կեղծ էջերը, հեթանոսական Արիները: Ո՞ւր են նայում կարենները, երբ Գյումրու հանրային քննարկումներին մասնակցում են բացահայտ ու թաքնված հոգեգալստականներ, ո՞ր հարթության վրա եք տանում մեր անմեղ հավատացյալներին, եթե դուք կույր եք, դա չի նշանակում, որ մենք չենք տեսնում:
     Աղանդավոր պիտակից նեղված այս ջահելական անձնակազմն այսօր Միքայել սրբազնի մոտ էին եկել, իրենց նեղլիկ ուղեղով ուզում էին լայն հարցեր բարձրացնել: Ասեմ, որ Սրբազանին դեռ վաղուց եմ ճանաչում ու մեկ պահ անգամ չեմ կասկածել նրա ուղղամիտ կեցվածքի, հավասարակշռված մտքերի ու խորը հայրական ըմբռնումների վրա: Սրբազանը ծով համբերությամբ լսեց երիտասարդներին, փորձեց ամեն բան անել, որ նրանք մեր հավատացյալների համար գայթակղություն չլինեն և աղանդավորների սրտի հովան, բայց ապարդյուն, ստերի տոպրակը դրեցին սեղանին ու սկսեցին. «Բա որ սա էս էր, բա որ նա են էր» կարճ ասած՝ վերջին դատաստան, ըստ Հայր Կորյուն կոչվածի: Հայր Կորյունը իրեն այնքան լկտի պահեց, որ համարձակվեց անգամ իր անպարկեշտ դրսևորումը ցույց տալ վերջում, թե բա կեղծավոր եք: Նրա հիշողությունը դեռ լավ չի աշխատում, որ սկզբի օրերին եկել էր ասելու, որ Սարդարապատում մի բան էր տեսել, որը այդպես էլ միայն իր աչքին երևաց, բայց ստից չկարմրեց, այլ նորերը հորինեց:
     Չեմ ուզում երկարացնել, բայց մի բան ինձ պարզ է՝ Մարթին Լյութերն անգամ իր երազում չեր կարող պատկերցնել, որ այսօր ունենալու իր պես եկեղեցաքանդների, որոնք նույն ոճով ինչպես բողոքականները մերժում են նվիրապետությունը, ցավացնում հոգևորականներին, զրոյացնում Հայ Եկեղեցու ողջ ծառայությունը ու դա չի կարող ներվել: Եվ վերջում, արդեն հերետիկոս Հայր Կորյունին ուզում եմ փոխանցեք, որ հանրահավաքների ժամանակ լացող փիսիկի ձայնով չասի սիրտս պայթում է, դու հիմնադրեցիր քո աղանդը, իսկ մենք կպայքարենք աղանդավորների դեմ:
Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3382 | 0 | 0
Facebook