Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐԸ

01:43, pazartesi, 25 haziran, 2018
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐԸ
     ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ. Քրիստոնեական ողորմածության, բարեգթության և մարդասիրության գաղափարները հայորդյաց տների սաներին գործով ուսուցանելու համար Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը 1996 թ. այդ կառույցներին կից հիմնեց բարեգործական ճաշարաններ, որտեղ սոցիալապես անապահովներն իրենց հանապազօրյա սնունդն են ստանում: Սա եւս սովորեցնում է հայ մանկանը, պատանուն, երիտասարդին անտարբեր չլինել նեղության մեջ գտնվողի նկատմամբ: Բարեգործական ճաշարաններ կան Արաբկիրի, Նորքի, Մալաթիայի, Էջմիածնի և Վանաձորի հայորդյաց տներին կից. «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան» (Առակ. ԺԹ. 17):
     ՆԱԳԱՇՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Երիտասարդների խնամատարության և սոցիալական ծրագրերի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի բազմաթիվ ձեռնարկներից կարող ենք առանձնացնել Նագաշյան կենտրոնի բացումը, որտեղ 10 տարեկանից բարձր հասակի 20 աղջիկ ստանում է մասնագիտական կողմնորոշում եւ սոցիալական աջակցություն, հմտանում զանազան արհեստների մեջ: Այսօր «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնն ունի գրեթե մեկ տասնյակից ավելի սան: Մեծ աշխատանք է տարվել կենտրոնի սաների դաստիարակության եւ կրթության ուղղությամբ (աղջիկները մասնակցում են խմբակային եւ անհատական պարապմունքների` տարբեր առարկաներից): Կազմակերպվել են միջոցառումներ, սաները մասնակցել են համերգների, հանդիպել տարբեր երգիչների եւ դերասանների հետ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2888 | 0 | 0
Facebook