Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԸՆԹԵՐՑԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՈՐ ԿԱՆՈՆ է ԽԱԽՏՎԵԼ

15:36, pazar, 17 haziran, 2018
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԸՆԹԵՐՑԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՈՐ ԿԱՆՈՆ է ԽԱԽՏՎԵԼ
     Սկսենք առանց մուտքի: Հայր Կորյունն իր աղանդավորական շարժման սկսզբնական փուլում իր «հոտի» հետ խոսում էր բանավոր: Չնայած ինչ խոսք, կարծես ծնունդի հավաքված լինեն, ինքն էլ գինովցած, չնայած ինչ գինովնալ, լավ էլ հարբած, բաժակի փոխարեն՝ բարձրախոսը ձեռքին: Բայց առաջին օրերից հետո, երբ պարզ դարձավ նրա մտավոր կարողությունների չափազանց սահմանափակ լինելը, շարժման առաջնորդները թույլ չտվեցին Հայր Կորյունին այլևս բանավոր խոսել: Հայր Կորյունի բանավոր ամեն խոսքից հետո մամուլն ու համացանցը լցվում էին նրա դեմ նյութերով՝ պատմականից մինչև դավանաբանական, բարոյականից մինչև սուրբգրային:
     Վերոնշյալը նկատի ունենալով, ՈՐՈՇՎԵՑ, ՈՐ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԸ ԿԱԶՄՎԱԾ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԲԱՐԵՎԻՑ. մնացածը կգրեն կտան ձեռքը, ինքն էլ խելոք կկարդա, այն էլ շատ վատ: Այ քեզ բան, առաջին անգամ եմ տեսնում, որ հոտն է առանորդում հովվին, այնինչ իրականում պետք է հովիվն առաջնորդի հոտին: Ուրեմն հովիվը դարձավ Կարենը, իսկ եթե Կարենի նման անգետը, աղանդավորը, դեմագոգը, անպաշտոն պաշտոնի մեռածը կարող է հովվել, ուրեմն հոտում բոլորը ..... են: Այդպես էլ կա:
     Անցնենք գործի: Ուրեմն այս Հայր Կորյունը տեսնելով, որ պատմական և կրոնագիտական բնագավառներում իր գիտելիքը հավասար է զրոյի, որոշեց զբաղվել ոչ ավել ոչ պակաս եկեղեցական իրավունքով: Այ քեզ սև սատանա: Ասա քո ինչ խելքի բանն է կանոնագիտությամբ զբաղվելը, նույիսկ թղթի վրայից չես կարողանում սահուն կարդալ:
     Հայր Կորյունը վերջին մեկ-երկու օրը առատորեն մեջբերումներ է անում առաքելական կանոններից: Ես վստահ եմ, որ նրա ՏԵՍԱՆԵԼԻ «ՀՈՏՈՒՄ» չկա մարդ, որ նույնիսկ Կանոնագիրք Հայոցի տեղն իմանա, սա նրան հուշել են նրա անտեսանելի ուղղորդողները և հենց դրանով էլ նրան գցել ծուղակը: Էս միամիտ Հայր Կորյունն էլ հանդիսավոր առոգանությամբ մեջբերումներ է անում դրանցից, բայց կարևորը դա չէ, այլ այն, որ իրենց խելքը ոնց փչում է, այնպես էլ մեկնաբանում են: Տո ասա դու գիտես թե իրենից ինչ է ներկայացնում Կանոնագիրք Հայոցը, կամ գիտես թե առաքելական կանոնախմբի քանի խմբագրություն է պահպանվել:
     Հավատացնում եմ բոլորիդ առաքելական կանոնների՝ Հայր Կորյունի և նրա հոտի մեկնաբանությունները չեն բխում բուն կանոնների պահանջներից:
     Մեկի օրինակով ցույց տանք դա: Իսկ մնացածները և ապագային արվելիքները ենթակա են նույն քննադատությանը:
     Հայր Կորյունը վկայակոչելով առաքելական կանոնների 70-րդ կանոնն ասում է, որ կանոն արգելում է եղբորը կամ ազգականին եպիսկոպոս ձեռնադրել: Բայց կանոնը արգելում է նաև որդուն եպիսկոպոս ձեռնադրելը: Բայց Հայր Կորյունը ձևը գտնում է. բազմաթիվ քննադատություններից հետո սովորել է իրերը ներկայացնել պատմական համատեքստում, սակայն իր ուզած մեկնաբանությամբ: Մասնաորապես սեփական որդուն ձեռնադրելն արգելող կանոնի այդ հատվածը մեկնաբանում է, որ ժամանակին եկեղեցում թույլ են տվել եպիսկոպոսներին ամուսնանալ, բայց հետո քանի որ Հայ Եկեղեցում եպիսկոպոսների ամուսնությունը արգելվել է, ուստի որդու պարագան այժմեական չէ: Համաձայն ենք: Այդ դեպքում 21-րդ դարում, ինչպես է մեկնաբանում այդ խտրականությունը, որ ազգականին կամ եղբորը արգելվում է եպիսկոպոս ձեռնադրել:
     Հայր Կորյունը առնվազն ազնիվ չէ, երբ շահարկում է Վեհափառ Հայրապետի կողմից իր եղբորը և ազգականին եպիսկոպոս ձեռնադրելը: Ազնիվ կլիներ, եթե վկայակոչվեր հետևյալ փաստերը: Գարեգին Բ Հայրապետը Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվել է 1965 թվականին, Եզրաս Սրբազանը՝ 1980 թվականին, Մկրտիչ Սրբազանը՝ 1993 թվականին: Թվաբանական տարրական գիտելիքները, եթե Հայր Կորյունը ունի, բավարար են ցույց տալու, որ երբ Գարեգին Բ Հայրապետը 1999 թվականին դարձավ Կաթողիկոս, իր եղբայրը և ազգականը արդեն իսկ Հայ Եկեղեցու եկեղեցականների շարքում էին: Հոգևոր ասպարեզում արձանագրած եկեղեցասեր և հայրենասեր գործունեության շնորհիվ նրանք արժանի են դարձել եպիսկոպոսության պատվին: Իսկ միգուցե սովորեցնենք Հայր Կորյունին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եպիսկոպոսներին ձեռնադրում և օծում է միմիայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դուրս է գալիս, որ Հայր Կորյունը դեմ է, որ նույն ընտանիքից մեկից ավելի հոգևորականներ լինեն, գուցե ման գա և մի կանոն էլ դրա դեմ գտնի: Ցնդաբանության աներևակայելի թռիչք: Հիշեցնեմ, չնայած ինչ հիշեցնեմ՝ սովորեցնեմ, որ եթե վկայակոչում ես, թե առաքելական կանոնները ոչ մի ազգային-եկեղեցական ժողով չի մերժել, չի էլ կարող մերժել, ուրեմն իմացիր քո մոլորյալ տրամաբանությամբ ոչ մի ազգային-եկեղեցական ժողով չի մերժել նաև Շահապիվանի ազգային-եկեղեցական ժողովի կանոնները, ինչը նշանակում է, որ եթե հայտնվի մի մծղնեական կամ բորբորիտ, պետք է ճակատին աղվեսադրոշմ դնես և ոտքի ջլերն էլ կտրես: Ես վստահ եմ, որ դու կանես, քանի որ դու մնացել ես միջնադարում: Կարելի է արձանագրել, որ միջնադարյան կանոնները 21-րդ դարում քո խավար մտքի մեկնաբանությամբ ներկայացնելը զուրկ է ողջամտությունից և բանականությունից:
     Հիշեցման և ուսուցման կարգով ասեմ, որ Կանոնագիրք Հայոցի ոչ մի կանոնախումբ էլ առ այսօր չի մերժվել, այնպես որ հիշեցնեմ արիոսի, մակեդոնի, նեստորի և եվտիքեսի դեմ եղած ժողովական կանոները ևս մնում են ուժի մեջ և հավանաբար շուտով 21-րդ դարում կյանքի կկոչվեն:
     Ժողովուրդ դուք հասկանում եք ում հետևից եք գնում, հասկանում եք, որ սա տառապում է ինքնազոհղության և «սրբանալու» մոլուցքով: Հասկանում ենք, որ չարաշահել է եկեղեցականի խոստովանահայր ինելու հանգամանքը և տիրապետում է շատերիդ անձնական գաղտնիքներին, ուստիև շանտաժի միջոցով ղեկավարում է ձեզ:
     Առանց երկյուղի տեղեկացրեք այդ մասին Մայր Աթոռին.....
Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3268 | 0 | 0
Facebook