Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ՝ ՊԱՐՏԱԿՈՒՄ

02:24, pazar, 17 haziran, 2018
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ՝ ՊԱՐՏԱԿՈՒՄ
    

Պատահական բան կարծես թե չկա, որ մի ինչ որ գեներալի բերման ենթարկելու համար օգտագործվումա ԱԱԾ - ն ու իրա ավտոմատավորների զինված ստորաբաժանումը: Օրինաչափ ու հասկանալի վիճակա, որ եթե տեղի - անտեղի, պատեհ - անպատեհ ձևով գործերին խառնվումա ԱԱԾ - ն՝ իրա համապատասխան զինված ստորաբաժանումներով, ուրեմն էդ նշանակումա, որ պետքա մի ինչ որ կարևոր բան տվյալ գործի մեջ սվաղել, լղոզել, պարտակել, կոծկել: Հակառակ դեպքում չկա՛ ընենց մի խոչընդոտ, որ հանցագործություն գործած, կամ դրանում կասկածվող ոմն մեկի ձերբակալության գործը՝անկախ տվյալ մարդու կարգավիճակից, հանձնվեր սովորական ոստիկանությանը, որդեղ պրոֆեսիոնալիզմը շատ ավելի բարձրա, քան որ կա ԱԱԾ կոչված կատարածու կառույցի ներսում:

Եթե իշխանությունները մաքուր խաղային ժողովրդի հետ ու հետևաբար, որևէ սվաղելու, կոծկելու բան չունենային նրանից, ապա լրի՛վ հերիք կլներ տեղի՝ Վաղարշապատ քաղաքի ոստիկանապետի կողմից դատարանի որոշմամբ ընդամենը ԹՂԹՈՎ զինված ոստիկանների մի քանի հոգանոց խմբի ուղարկումը: Այսինքն էդ կնշանակեր, որ տվյալ գործերով կզբաղվեր ոստիկանությունը, այլ ոչ թե հատուկ ծառայություններ իրագործող կառույցը:

Նկատենք, որ էս միակ դեպքը չի, երբ գործին միջամտումա ԱԱԾ կառույցը անշուշտ՝ Նիկոլի հանձնարարությամբ: Վստահաբար կարելիյա հայտարարել, որ չկա՛ ըենց մի տեսակ քրեկան գործ, որի հետաքննությամբ ունակ չի զբաղվել ՀՀ Ոստիկանությունը: Պարզա, որ քրեական օրենսգիրքն էլա Սերժը գրել ու հանձնել Նիկոլիկի ձեռը: Իսկ Նիկոլը ճանաչելա սերժական իրավակարգը: Ընենց որ, սերժական ՝՝օրինականության՝՝ ու իրավակարգի հիման վրա կարելիյա հանգիստ քողարկել կատարված հանցագործությունների շարանը ու բավարարել հասարակական արդարացի բողոքի ձենը ջրի վրա լող տվող աղբի ցուցադրական ձերբակալությամբ: Գլխավոր հանցագործներն էլ կմնան չպատժված: Ա՛յ թե ինչ տեսակ գործարքա կապել Նիկոլը Սերժի հետ իրա վարչապետի պաշտոնի դիմաց: Այլապես, կասկած չկա, որ եթե հետաքննության գործերով զբաղվեր ՀՀ Ոտիկանությունը, ապա նման դեպքում վերջինս հաստատապես դուրս կգար մի քանի կարևոր նախկին պաշտոնյաների հանցավոր հետքի ու անձամբ՝ Սերժի վրա: Ոստիկանությունը էդ հատուկ ծառայություն չի, թեև ևս ունի իրա լիքը գաղտնիքները, բայց այնուամենայնիվ, կոնսպիրացիայի տեսանկյունից շատ ավելի բացա, քան՝ ԱԱԾ - ն: Ըստեղից էլ էն օրինաչափությունը, որ մեզ շարունակ հաղորդում են էն մասին, որ էսինչ կամ էնինչ հարցով զբաղվումա մենակ ԱԱԾ - ն: Թե ինչովա զբաղված ոստիկանությունը՝ հայտնի չի: Բայց մի բան համոզված կարելիյա պնդել, որ նմանատիպ գործերով ԱԱԾ - նա զբաղվում, որ թաքցնի գլխավոր ու նախորդ հանցագործների՝ Սերժի ու նրա վարչակազմի հետքերը:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     17.06.2018
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3440 | 0 | 0
Facebook