Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԱ ԷՂԱ՞Վ ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵԲՈՆ. ԱՄԲՈԽԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 2.

06:10, cuma, 15 haziran, 2018
ԲԱ ԷՂԱ՞Վ ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵԲՈՆ. ԱՄԲՈԽԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 2.

Վերնագրում նշված անձը բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար թողելա ՝՝ԱՄԲՈԽԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝՝ մեծարժեք աշխատությունը: Ու որքան ինձ հայտնիյա, հլը ոչ մեկը, թեկուզ՝ հետին կարգով, արդեն վաղուց լուս աշխարհից գնացած հանճարից պատասխան - մատասխան չի ուզել, թե. ՝՝Բա էղա՞վ Գյուստավ Լեբոն, ինչի՞ ես ժողովրդին ամբոխ անվանում..՝՝:

Գյուստավը մեղմա ասել հլը: Էսօրվա քաղաքագիտական և ո՛չ մի տեսակ գրականության մեջ ՆԱԽԻՐ բառը ինձ չի հանդիպել, ինչը, ըստ իս արվելա զուտ ձևական գրքային - գիտական էթիկան պահելու նկատառումներով: Շա՜տ իզուր, քանի որ իրերը ու երևույթները մարդիկ ավելի լավ են ըմբռնում, երբ դրանց համապատասխան բառնա տրվում: Տվյալ դեպքում ՝՝նախիր՝՝ բառից թող ոչ մեկը չվիրավորվի, քանի որ էդ լրիվ արժանի բառա՝ գիտական շրջանառության մեջ մտնելու համար, քանի որ արտացոլումա բուն քաղաքագիտական իրողությունները ու օրինաչափությունները:

Ամեն մարդ, ամեն մեկս մի ինչ որ հարցում, բնագավառում տգետա, այսինքն՝ բան չի իմանում կամ հասկանում: Էդ անխուսափելի վիճակա, քանի որ մարդը ամեն ինչ չի՛ կարա իմանա, կամ՝ հասկանա: Ասենք, ես բացարձակ զրո՝ տգետ եմ ու չեմ հասկանում՝ աստղաֆիզիկայից, քվանտային ֆիզիկայից, բարձրագույն մաթեմատիկայից ու լիքը այլ գիտական ճյուղերից, որոնց անունները անգամ չգիդեմ: Էս առումով, եթե մեկը ինձ ասի՝ տգետ, լրիվ կընդունեմ, կասեմ՝ դու ինձ ճշմարտությունն ես ասում:

Սա՝ հասկացանք:

Հիմա, քաղաքականությունն էլա գիտություն ու ընենց մի գիտությունա, որից շատ քչերն են օրինաչափորեն գլուխ հանում, այսինքն՝ որպես գիտելիք ու գիտություն հասկանում: Էդ քչերը կազմում են խիստ փոքրամասնություն: Էդ փոքրամասնությունը այդպիսով, իրա հասկացողությամբ կամ հանդիսանումա կառավարող վերնախավ, կամ հանդիսանումա մտավորական դաս, կամ էլ մի չեզոք շերտ, բայց որը որևէ լծակ, միջոց չունի, որ իրա ասելիքը տեղ հասցնի:

Կառավարող վերնախավը իրան սպասարկող կեղծ մտավորական դասով հանդերձ քաղաքականությունը իրա բազում հնարքներով գործադրելա մինչ օրս մարդկանց խաբելու, ձեռնածությունների ենթարկելու համար, քանի որ մեծամասնությունը քաղաքականությունից լրիվ տգետ՝ անգրագետա, կամ հասկանումա էն չափով, ինչը չի հերիքել չխաբվելու համար: Եթե կառավարվող մեծամասնությունը հասկանար քաղաքականությունից, ապա չէր խաբնվի ամենահասարակ հարցերում ու ամեն մի ավանտյուրիստ - պոպուլիստի հրավիրած միտինգին չէր գնա: Բայց կառավարվող մեծամասնությունը գնումա պատահած ու ցանկացած ուժի ու անձի հետևից, քանի որ բացարձակ անտեղյակա քաղաքականության կառուցման մեթոդներից ու հնարներից, հետևաբար իրա՝ համապատասխան ուղղությամբ շահագրգիռ ուժի կողմից քշվելը, սովորական երևույթա քաղաքականության մեջ: Այսինքն ստացվումա, որ ինքը՝ ամբոխը, մանիպուլյացված ու օգտագործվածա համապատասխան շահագրգիռ ուժի կողմից:

Մարդը կենդանական աշխարհի ներկայացուցիչներիցա ու որպես էդպիսին իրա բնույթով հոտային կենդանիյա: Մենակ թե, կենդանական աշխարհի ոմանց, ասենք՝ ոչխարների համար, եթե հոտի քշվելու համար մտրակ են գործածում, մարդկային հանրույթի՝ հոտի մեջ, որպես մտրակ գործածվում են այլ մեթոդներ ու հնարներ, ինչի մասին շարքային սովորական մարդը բացարձակապես տգետ՝ անտեղյակա: Եթե մարդկանց մեծ մասը իրա քաղաքագիտական հասկացողության համապատասխան մակարդակի դեպքում խաբնվում ու քշվումա որպես հոտին բնորոշ հատկանիշների կրող, ապա ՆԱԽԻՐ անվանումը կենդանական իրողությունից անցնումա նաև քաղաքական իրողության մեջ: Այդպիսով, մարդկանց մեծամասնությունը հոտ՝ նախիրա հանդիսանում ՆԱԵՎ քաղաքականության հարցերում ու քաղաքականության մեջ, քանի որ, որպես քշվող, քաղաքագիտական համապատասխան գիտելիքների չի տիրապետում: Ուրեմն, իրա հասկացողության շատ ցածր ըլնելու պատճառով էլ ամբոխը՝ որպես նախիր, քշվումա շահագրգիռ փոքրամասնության կողմից անհրաժեշտ ուղղությամբ: Նախիր բառը ադպիսով նաև պիտանիյա օգտագործելը քաղաքագիտական նշանակությամբ: Ու սրանից վիրավորվել չի կարելի: Էդ տեսակ նախրի ներկայացուցիչը պարտադիր չի, որ գտնվի կոնկրետ միտինգի դաշտում: Էդ տեսակ նախրի սովորական, շարքային ներկայացուցիչը նստածա իրա տան մեջ, միացրած հեռուստացույցի, կամ՝ կոմպի դեմը ու իրա հասկացողության համապատասխան չափով էլ ընկալումա տեղի ունեցող էսինչ կամ էնինչ իրադարձությունը: Այդպիսով, քաղաքական նախիրը պրակտիկորեն հանդիպումա իրա կազմակերպման ձևերի մեջ ոնց առանձին, ընենց էլ՝ խմբի տեսքով, երբ մասնակցումա կոնկրետ միտինգային - երթային քաղաքական նշանակության պրոցեսներին:

Ով քշվել ու օգտագործվելա հանդիսանումա ՔՇՈՂԻ համար նախիր: Սա թե՛ քաղաքագիտական օբյեկտիվ ընկալումա, թե սուբյեկտիվ ընկալումա՝ քշողի կողմից: Բայց քշողը չի ասում. ՝՝Իմ նախիր ժողովուրդ՝՝, - լավ հասկանալով, որ ամբոխը փսիխոտիպով կինա ու սիրումա լսել իրա մասին էն, ինչը որ ուզումա լսի կինը՝ հաճոյախոսություն, գովեստ, գովերգություն, հերոսականություն ու ըտենց շարունակ: Էս պատճառով, երբե՛ք քշվողները չեն լսի իրանց որպես քաղաքականության մեջ հոտ, նախիր ընկալողի ու քշողի կողմից վատ բառեր: Հակառակը, կլսի բացառապես լավ, քաղցր - մաղցր բառեր, որոնք մենակ զգացմունքայնություն են ապահովում: Խոստումների մասին երևի կարիք չկա հատուկ մանրանալ:

Ես էլ, ժամանակին, երբ ծանոթ չեմ էղել քաղաքականության կառուցման մեթոդների ու հնարների մասին, համապատասխան հասկացողությանս պատճառով հանդիսացել եմ նույն նախիրը ու դրանից ես մենակ վատ եմ զգում էսօր, որ ինձ հարիֆցրել, ֆռռցրել, ձեռնածությունների են ենթարկել սեփական անգրագիտությանս պատճառով: էսօր ես կարամ որոշակի վստահությամբ ասել, որ ինձ որպես ՆԱԽԻՐ քաղաքագիտական կատեգորիայից դուրս եմ համարում: Քաղաքագիտորեն նախրից դուրս գտնվել ու վեր դասվելը ինքնանպատակ չի իսկական մարդասերի ու հայրենասերի համար: Իսկական մարդասերը ու հայրենասերը էնա, ով ցույցա տալիս մեծամասնությանը որպես հոտ քշողի իրական դեմքն ու կեղծիքը, ձեռնածություներում գործադրվող մեթոդն ու հնարը, որի համար դեռևս նախիր հանդիսացող մեծամասնության կողմից պետքա օրինաչափորեն արժանանա ոչ թե երախտագիտության, այլ՝ հայոհյանքների:

Բայց արի ու տես, որ էս քաղաքագիտական իրողությունից ոմանք վրդովվում են, թե բա ես ազգականներ ունեմ Հայաստանում, միտինգներին են մասնակցել, հմի ինչա, իրանք նախի՞ր են: Իսկ ո՞վ չունի... Ե՛ս էլ ունեմ ազգականներ, ընգերներ, ովքեր մասնակցել են սրա - նրա միտինգներին: Հետո՞ ինչ... Ուրեմն պտի չասե՞մ, որ իրանք տգետ են քաղաքականության կառուցման շատ ու շատ հարցերից ճիշտ ընենց, ինքան որ ես իրականում տգետ եմ՝ քիմիայից, գենետիկայից ու հազար ու մի գիտություններից: Չասե՞մ, որ անընդհատ դառնան ոմանց համար գործի՞ք... Եթե ես խոսամ քիմիայից, որից բան չեմ հասկանում, ես ինձ դրանով ի՞նչ վիճակի մեջ կդնեմ համեմատ քիմիկոսի... Նույնը վերաբերումա նաև քիմիկոսին, ով քաղաքականության հարցերից զրոյա, բայց անբախ - զամբախ խոսումա: Համեմատությունը հուսով եմ՝ տեղ հասավ:

Բացի էդ, ամեն մի միտինգի մասնակցող անձ մի ինչ որ մեկի՝ հորոխպերնա, հերնա, մերնա, քուրնա, ախպերնա. քեռինա, քեռու կնիկնա, զոնքանչնա, մորքրոջ - հորքրոջ տղենա, չգիդեմ որերորդ պորտ ազգականա, ընգերնա, հարսնա, կեսուր -- կեսրարնա, պապն ու տատնա, բարեկամա, կամ յեսիմ էլ ովա... Էդ մարդիկ կարողա առանձին վեկալած՝ տարբեր հարցերում՝ ընտիր մարդիկ են, հետները հավեսով կարաս խորոված անես, կենացներ ասես, ջան ասես, ջան՝ լսես, բայց էդ մարդիկ, քաղաքականությունից մեծ հաշվով ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ: Եթե մի բանից մարդ գաղափար չունի, ինչի՞ չասել, որ՝ չունի, կամ ասել՝ ես չեմ հասկանում, չգիդեմ, գաղափար չունեմ...
     Հոդվածի վերջնամասում, կասեմ, թե ինչի գաղափար չունեն:

Խնդիրը նրանումնա, որ ամբոխը, որպես կանոն, օժտվածա ցածր քաղաքական գիտակցությամբ, ինչը հեշտացնումա ամեն տեսակ պոպուլիզմը, մանիպուլյացիան ու դեմագոգիան: Հենց էդ գիտակցության ու գիտելիքի ցածր մակարդակը նախ և առաջ ուղղվածա հենց ամբոխի շահերի դեմ, որի ամեն մի առանձին ներկայացուցիչ իրան սխալմամբ համարումա ազգի, կամ ժողովրդի մի մասնիկը:
     Ի՛մ հասկացողությամբ, ազգի մասնիկ կարա համարվի նա, ով աշխատումա սեփական քաղաքական գիտակցության բարձրացան վրա, որպեսզի նախրային հոգեբանությունից դուրս գա՝ չքշվի ամեն մի պոպուլիստի կողմից համապատասխան ուղղությամբ ու էդ ուղղությունը անառարկելիորեն չհամարի միակը, ճշմարիտը ու գլխավորը՝ ճանաչի քաղաքականության կառուցման մեթոդները ու հնարքները: Ու էսքանից հետո ՝՝շնորհակալությունը՝՝ իրան ուշացնել չի տալիս ոմանց կողմից. թե բա ընգեր, դու քո ազգը ինչի՞ ես անվանում նախիր: Իսկ ես հարցնում եմ, ազգը ինչա՞, կամ ուրա՞ ազգը: Եթե ազգա կոչվում էն մարդկանց խմբավորումը, ով գնացելա՝ քոռ Լևոնի, սողուն Արթուրի, դհոլ Գեղամյանի, կատարածու Նիկոլի հետևից, ապա էդ համենայն դեպս՝ իմ համար ազգ չի, քանի որ հլը քշվումա տականքների ու գործակատարների կողմից: Ազգը քաղաքական համապատասխան հասկացողության մակարդակա: Ազգը էդ հասկացող, ճշմարտությունը ընդունող մարդիկ են, որոնք ցավոք կազմում են խիստ փոքրամասնություն, իսկ տգիտությունը ըլնումա միշտ՝ մարտնչող: Հմի, եթե մարդկանց մեծ մասը նախրային ձևով շահագրգիռ ուժերի կողմից քաղաքական պրոցեսների մեջ քշվումա, դրան կարողա՞ ուրիշ, ավելի սիրուն անուն տրվի... Եթե աթոռը մնումա որպես աթոռ, կարողա՞ էդ աթոռին ասեն՝ պահարան, կամ՝ ունիտազ... Ամեն երևույթ ու վիճակ ունի իրա համապատասխան անվանումը: Ըտեղ նեղանալու պատճառ չկա: Նեղացողի համար հասարակ բարևն էլ կարա նեղանալու պատճառ ըլնի. ՝՝ԲԱՐԵՎԸ ԴՈՒ ԵՍ՝՝ մոդելով: Պատճառը նորից հոգեբանականա:

Մեծամասնությանը մի տեսակ դուր չի գալի, եթե իրան ասում ես, թե ինքը ինչ որ բանից գաղափար չունի: Խնդիրը նրանումնա, որ ամբոխի մարդը ճշմարտացիությունը կամ իրավացիությունը սովորա չափել մեծամասնության միատեսակ մտածողության կեղծ շաբլոնով: Ով շատա, նա էլ՝ ուժեղա, նա էլ՝ իրավացիյա: Բայց քարի դարը չի, ինտելեկտի դարա իբր հռչակված: Նմանատիպ մտածողությունը ընդամենը ԱՄԲՈԽԻ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ պաշտպանող միջոցառումա: Նման տեսակ մտածողություն կրող մարդը հրաժարվումա ճանաչել իրերը ու երևույթները համապատասխան ձևով ընդունելուց, դրանք իրանց համապատասխան անուններով կոչելուց:

Փաստորեն, ուզում ես ցույց տաս մարդկանց՝ իրանց խաբված ըլնելը, բայց փաստորեն հանդիպում ես դիմադրության, թե գիդես ինչ ես նախիր չեմ, ինձ մի վիրավորի: Էդ ասելու փոխարեն պետքա ընդամենը հասկանալ, ու մի մի պստիկ ազնվություն դրսևորել ու ասել, որ մեծամասնությունը քաղաքականությունից չի հասկանում, բայց մասնակցումա իրա ցածր հասկացողության չափով նրա պրոցեսներին, որից մենակ տուժել ու տուժումա: Ընդունենք, թե մեծամասնությունը նախիր չի, ու ըստ ոմանց, ըլնելով մեծամասնություն՝ իրավացի ու ճիշտա, բայց էդ դեպքում ոնցա՞ իրա ըտենց ՝՝իրավացի՝՝ ու ՝՝ճիշտ՝՝՝ հալով արտադրել ու կարգել իրա իսկ գլխին նման տեսակ քաղաքական կեղծ ՝՝էլիտա՝՝: Էս հարցին պատասխան կա՞... Թե՞ կասեք սխալվելա: Բայց նման ՝՝սխալները՝՝ արդեն վաղուց վիճակագրություն են ոչ միայն մեր՝ հայերիս, այլ նաև՝ այլ ժողովուրդների մոտ էլ: Հետևաբար, հե՛չ պատահական գիրք չի գրել օղորմածը ամբոխի մասին:

Ազգը՝ էդ նախ և առաջ հասկացող մարդիկ են, որոնք եթե կազմեյին մեծամասնություն, ապա նման էլիտայի օգտին հաստատ չէին քվեարկի: Բայց եթե ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ նման էլիտայա ընտրել՝ ընտրակաշառքով ու յեսիմինչ ճանապարհներով հանդերձ, ինչը խոսումա արդեն ուղղակի էդ տեսակ ՝՝ազգի՝՝ դեմ, էդ դեպքում մեծամասնությունը պտի բավարարվի ՆԱԽԻՐ կատեգորիայով ու ընդունի, որ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ բացարձակ զրոյա էղել ու ըտենց զրո էլ մնացելա: Նման քաղաքական ցածր հասկացողության դեպքում հիմքեր չկան, որ մեծամասնությունը ավելի բարձր կոչմամբ դասակարգվի:

Կարճ ասած, քանի կան հիմարները, խելացիները իրանց բախտը պտի փառաբանեն, ինչն էլ որ հենց հիմա տեղիյա ունենում: Բայց ավելի լավա եզրափակեմ ասելիքս հայտնի ՝՝Պլատոնը բարեկամսա, բայց ճշմարտությունը ավելինա՝՝ խոսքերով: Ազգ դառնալու կարևոր պայմաններից մեը ճշմարտախոսություննա: Ճշմարտախոսությունից չի կարելի վիրավորվել:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     15.06.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3662 | 0 | 0
Facebook