Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այն մասին, թե ինչ է նվիրել Հիտլերը Ստալինին

17:52, çarşamba, 13 haziran, 2018
Այն մասին, թե ինչ է նվիրել Հիտլերը Ստալինին

Ապրիլ ամսին լրացավ հերթական տարեդարձն այն նվերի, որը փրկեց նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան ու նախանշեց սառը պատերազմի մեկնարկը:


     Եթե դուք մուտք գործեք «Հանրագիտարան» -ի ռուսական կայքը և հավաքեք CC-ի շտանդարտենֆյուրեր, «Ասպետական խաչ» -ի դափնեկիր, բարոն Մանֆրեդ ֆոն Արդեն անունը, ապա կարող եք զարմանալ, երբ կարդաք, որ նա 1947 և 1953 թվականներին Ստալինյան մրցանակի է արժանացել: Իսկ թե ինչ ծառայության համար, կիմանաք ստորև:

Նրա մասին հետևյալն է գրված.

«Տաղանդավոր ֆիզիկոս: 600 պատենտի հեղինակ: Հեռուստատեսության առաջին պիոներներից մեկը: 1958 և 1965 թվականներին արժանացել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական մրցանակների»:

Գուցե հեռուստատեսության ոլորտում կատարած ներդրումների համա՞ր: Իհարկե՝ ո՛չ: Իսկ ինչի՞ համար:

Առկա աղբյուրները կատարյալ լռություն են պահպանում՝ կարծես այդ մարդը գոյություն չունի, իսկ իրողությունն այն է, որ խորհրդային ատոմային ռումբը ոչ թե Կուրչատովն է ստեղծել, այլ Արդենը, և, փաստորեն, Խորհրդային Միությանը նա է դարձրել մեծ տերություն: Եվ նա այդ արել է նրա համար, որպեսզի Գերմանիան փրկի անգլոսաքսերից ու Խորհրդային Միությանը բախման հանի ԱՄՆ-ի հետ:

Ֆ. Արդենը եղել է ֆյուրերի սիրելի ֆիզիկոսներից մեկը: Նա Բեռլինի մերձակայքում սեփական լաբորատորիա է ունեցել, որին 1938 – 1945 թթ. շռայլորեն ֆինանսավորել է Գերմանիայի փոստի նախարարությունը: Հենց Մանֆրեդ ֆոն Արդենն է մշակել ուրանի իզոտոպների գազադիֆուզիոն մաքրման մեթոդն ու ցենտրաֆուգայում «ուրան-235» -ի իզոտոպների անջատումն իրականացրել:

Նրա լաբորատորիան պաշտպանել է CC-ի գունդը: Բետոնյա ամրություններ, շատ լավ վարժեցված պահապան զինվորներ. միայն երեք դիվիզիայի կորստյան գնով հնարավոր կլիներ գրավել այն: Այնտեղ պահվող փաստաթղթերը և առկա սարքավորումները բռնագրավելու ոչ մի հնար չկար, առավել ևս անհնար էր այդ ֆիզիկոսների գերեվարումը, որոնք կարող էին դես ու դեն փախչել ու թաքնվել Արևմտյան գոտում: Եվ հանկարծ էսէսականները զենքները վար են դնում. լաբորատորիայի բոլոր գիտաշխատողները ցանկություն են հայտնում համագործակցել հենց ռուսների հետ: Ինստիտուտի բոլոր սարքավորումներն ու ուրանային ցենտրաֆուգաներն ու բոլոր փաստաթղթերը հանձնվում են ռուսներին:

Ի հավելումն այդ ամենի հանձնվում է նաև 15 տոննա մետաղական ուրան:

Պարոն բարոնը կնոջ հետ մեկնում է Մոսկվա՝ հետը տանելով մի հոյակապ ռոյալ, էսէսական իր համազգեստը և ֆյուրերի անձնական նկարչի վրձնած մի նկար, որտեղ պատկերված է այն պահը, երբ ֆյուրերն իրեն Գերմանիայի բարձրագույն պարգևը՝ «Ասպետական խաչ» -ն է շնորհում:

Նրա հետ Մոսկվա են գնում 200 ականավոր ֆիզիկոսներ, ռադիոինժեներներ, հրթիռային գործի մասնագետներ («Նոբել» մրցանակի դփնեկիր, «Ֆաու-3» հրթիռի ստեղծող Գուստավ Հերց, պրոֆեսորներ Վերներ Ցուլիուս, Գյունտեր Վիրտ, Նիկոլաուս Ռիլ, Կարլ Ցիմեր, դոկտորներ Ռոբերտ Դոպել, Պետեր Տիսսեն, պրոֆեսոր Հայնց Պոզե):

Սոված ու մերկ ԽՍՀՄ-ում, որտեղ յուղ չկար ոչ միայն երեխաների, այլև հիվանդանոցներում բուժվող վիրավորների համար, ինքնուրույնաբար ատոմային զենք ստեղծելն անհնար էր, քանի որ դա միլիարդների ներդրում, համապատասխան սարքավորումներ ու…գլուխ ունեցոց մարդիկ էր պահանջում:

Ֆոն Արդենին Մոսկվա տանող գնացքը բերնեբերան լեցուն էր Բեռլինի կայսերական ինստիտուտի ու ֆոն Արդենի ինստիտուտի լավագույն սարքավորումներով:

Տարվում են նույնիսկ գերմանական էլեկտրատրանսֆորմատորները, որոնցից մեկն առ այսօր անխափան աշխատում է Մոսկվայի մարզի Գոլիցինո քաղաքի ձեռնարկություններից մեկում: Տարվում են ռեակտիվները, ինքնագիր մեքենաներում օտագործվող հատուկ թուղթը, օպտիկայում գործածվող լարային մագնիտոֆոնները: Մի խոսքով, այն ամենը, ինչը չէր կարող արտադրել Խորհրդային Միությունը և դրանցից որոշների որակին համարժեք որակ չեն կարողանում ապահովել առ այսօր: Կրում-տանում են ոչ միայն Գերմանիայից, այլև զավթած այլ երկրներից: Այսպես, օրինակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ամբողջովին ապամոնտաժվում է ռադիոլամպերի նորագույն գործարանը, որի վոլֆրամային վակումային վառարանները մեծ դեր էին խաղում: Ավստրիացիները սովորել էին սնդիկի կիրառմամբ օդը դուրս մղել վակումային պոմպերով: Այդպիսի տեխնոլոգիա Խորհրդային Միությունում գոյություն չուներ:

Մոսկվայի «Հոկտեմբերյան դաշտեր» անունը կրող վայրում արագ համակենտրոնացման ճամբար են կառուցում: Այստեղի երկհարկանի առանձնատանը շատ հարմարավետ պայմաններում սկսում է ապրել ֆոն Արդենը:

Այժմ այդ համակենտրոնացման ճամբարի տեղում Կուրչատովի անվան ինստիտուտն է, բայց ավելի ճիշտ կլիներ, որ այն Արդենի ամունով կոչվեր:

Գերմանացիներն իրենց հետ բերում են արդյունաբերական ատոմային ռեակտորի ու բազմացնող ռեակտորի գծագրերը: Չէ՞ որ հենց նրանք էին ատոմային ոլորտի այն պիոներները, որոնք Բալթիկ ծովի Ռյուգե կղզում կատարում են ատոմային մինի ռումբի առաջին փորձարկումը, իսկ երկրորդը կատարում են Պոմերանիայում: Փորձարկումների ժամանակ շուրջ 700 խորհրդային ռազմագերի է զոհվում: Ռումբի հզորությունը շուրջ 5 կիլոտոննա է եղել:

Յուրաքանչյուր գերմանացու տրամադրվում է գերմաներեն խոսող 5-6 խորհրդային ճարտարագետ: Գերմանացի մասնագետներն ապրել են զորանոցներում, կարողացել են անցաթղթով քաղաք դուրս գալ: Ֆոն Արդենը ոչ մեկից չի վախեցել, տոնական օրերին էսէսականի համազգեստով ու շքանշանները կրծքին ազատ զբոսնել է ճամբարում:

ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատն այս ճամբար է ուղարկել Իգոր Կուրչատովին: Սրան չշփոթեք ֆիզիկոս Բորիս Կուրչատովի հետ: Եթե որոշ անձանց հրապարակած հիշողություններում գրված է, թե Գիտությունների ակադեմիայում խորհրդակցության են հավաքվել ապագա ակադեմիկոսներ Լանդաուն, Կապիցան և ուրիշներ, և դրանցում հիշատակվում է «Կուրչատով» ազգանունը, ապա դա Բորիս Կուրչատովն է, իսկ եթե գրվում է, թե Բերիան ու Ստալինը լսել են Կուրչատովի զեկույցը, ապա այս դեպքում խոսքը վերաբերել է Իգոր Կուրչատովին: Ահա այսպես չեկիստը դարձել է մեծ ֆիզիկոս:

Զուգահեռաբար «Չելյաբինսկ-40» օբյեկտի արդյունաբերական ռեակտորում ստացել են խորհրդային առաջին ատոմային զենքի համար անհրաժեշտ պլուտոնիումը: Դրա փորձարկումից հետո գերմանացի դոկտոր Ն. Ռիլը «Սոցիալիստական աշխատանքի հերոս» շքանշանն է ստացել:

Այդ ժամանակ էլ եկել է մարտագլխիկների զանգվածային արտադրության ու ռադիոակտիվ ուրանի զտման արդյունաբերական ծավալների հերթը:

Հենց այս հանգամանքով պետք է բացատրել Պոտսդամի կոնֆերանսում Ստալինի դրսևորած սառնասրտությունը, երբ նրան տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը ատոմային ռումբ է նետել Հիրոսիմայի վրա: Նա գիտեր, որ գերմանական ուրանն ու գերմանական ռումբն արդեն իր ձեռքում են: Ավելին, արդեն պարզ էր, որ ճապոնացիները գերմանացիներից ուրան են ստացել, որը Ճապոնիա է հասցվել սուզանավով: Կան տվյալներ, որոնք հաստատում են, որ ճապոնացիները Կորեայի ափերի մոտ փորձնական պայթեցում են կատարել: Ուրան տեղափոխող վերջին սուսանավը 1945-ի գարնանը հանձնվել է ամերիկյան ռազմանավին: Ահա, թե ինչու է ԱՄՆ-ը ռմբակոծել Հիրոսիման և Նագասակին: Դա Ստալինին վախեցնելու համար չի արվել, բայց արդեն ուշ էր, Արդենն արդեն աշխատում էր խորհրդային երկրի համար:

Այնուհետև Արդենին ուղարկում են Սուխումի: Ծովափին կառուցվում է գիտահետազոտական կենտրոն, ուրանի իզոտոպների զտման ցենտրաֆուգաներ: Օբյեկտին տրվել է «Ա օբյեկտ» ծածկանունը, ավելի ուշ վերանվանվել է «Ա-1009» -ի:

Բարոն ֆոն Արդենը եղել է այս՝ Սուխումիի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գիտական ղեկավարը: Ատոմային ռումբի ստեղծման գործում մեծ դեր է խաղացել նաև ավստրիացի գիտնական Ֆրիցը, որն այս աշխատանքի համար 1953-ին երկրորդ «Ստալինյան մրցանակ» -ն է ստանում: 1955-ին նրան թույլ են տալիս ԳԴՀ վերադառնալ:

Պատերազմի վերջում Գերմանիան արդեն ուներ ռեակտիվ շարժիչներ ու ռեակտիվ ինքնաթիռներ, արտադրել էր առաջին զենիթային հրթիռները, ստեղծել էր ատոմային արդյունաբերություն, տանկերի վրա տեղադրել էր ինֆրակարմիր նշանառության սարքեր ու էլի բազմաթիվ նոր սարքավորումներ: Այս ամենը բաժին է հասնում Ստալինին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6053 | 0 | 0
Facebook