Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am
Bugün:  pazar, 21 ekim, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
ABD Doları
6.50%
,
Avrupa Euro
4.00%
,
Rus Rublesi
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Makaleler

ԳԱԼԻՍ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

16:34, çarşamba, 13 haziran, 2018
ԳԱԼԻՍ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Այն ինչին այս օրերին ականատես եղանք գալիս է մեկ բան փաստելու, որ Հայ Առաքելական Եկեղեցին կանգնած է խորը ճգնաժամի առջև: Գաղտնիք չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին իր երկուհազարամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ է բախվել ճգնաժամ երևութին և բարեբախտաբար հաղթահարել է այն, իսկ պատմությունն իր հերթին իրերն անվանել է իրենց անունով:

Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում և որքանով է այն անդրադառնում արտաքին աշխարհի վրա:

Խոսելով ՀԱԵ մասին պետք է հաշվի առնենք, որ գործ ունեք տառապած և հալածված մի կառույցի հետ, որն իր վրա է կրում 1915 թ Հայոց եղեռնի և 1920-30 թթ․ սովետական ռեպրեսիայի կնիքները: Գաղտնիք չէ, որ 1951 թ-ի նախօրեին, երբ տեղի էր ունենում կաթողիկոսական ընտրություն՝ սովետական իշխանությունները լավագույնս խանգարում էին այդ գործընթացին, իսկ հավանական թեկնածուներ հրաժարվեցին գալ ՀՍՍՀ, քանի որ իրենց քաղաքական հայացքների համար՝ ամիջապես կաքսորվեին և ամենահարմար թեկնածուն՝ արդեն սոցիալիստական Ռումինիայի առաջնորդն՝ Վազգեն եպս. Պալճյանն էր: Նույնպիսի մի իրավիճակ էր 1995-ին, երբ ՀՀ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսանը միջամտեց Ազգային-Եկեղեցական ժողովի գործունեությանը և արդեն այն ժամանակ աչքի ընկնող Գարեգին եպս. Ներսիսյանի փոխարեն՝ ստիպեց ընտրել Կիլիկիո Գարեգին կաթողիկոսին: Հաջորդ ընտրությունն իրեն երկար սպասել չտվեց և 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին Գարեգին եպս. Ներսիսյանը՝ Վազգեն Սարգսյանի անմիջական միջամտությամբ՝ ընդհուպ Ազգային Եկեղեցական ժողովի մասնակիցների հասցեին բանվոր սպառնալիքներ հնչեցնելով, դարձավ Հայոց 132 կաթողիկոսը: Այսինքն՝ վերջին գրեթե 100 տարում ունեցել ենք կաթողիկոսական ընտրության «արդար» և «թափանցիկ» գործընթացներ: Անարդար ընտրությունը դեռ ոչինչ, եթե նոր գահակալը արդարացներ իրեն իր գործունեությամբ, սակայն սկսվեց մի գործընթաց, երբ եկեղեցին, իսկ ավելի ճիշտ նոր գահակալը, սկսեց գործել ի շահ իրեն, իր գրպանի և պաշտոնի, իսկ եկեղեցին մղվեց երկրորդ պլան: Գարեգին Բ դարձավ պետական շահերը սպասարկող անձ և եկեղեցին էլ բոլոր առումներով՝ ավելի ճիշտ կլինի ասել Էջմիածինը, հարմարեցրեց այդ գործառույթն իրականցնելու համար: Եթե առիթ լինի փնտրելու կաթողիկոսին, ապա նրան կգտնեք հարուստների, օլիգարխների, քրեական հեղինակությունների կողքին կամ շուրջը պտտվելիս, և սա ոչ թե ի շահ եկեղեցու կամ Քրիստոսի հավատքի, այլ իր գրպանի և պաշտոնի: Նա կարողանում է գումարներ հայթայթել իր «շքեղ» պալատները կառուցելու համար, սակայն հոգևորականությանը գցում է բախտի քմահաճույքին: Մայր Աթոռը 60.000 դրամ է տալիս իր աշխատողների մեծ մասին, սակայն ոմանց սիրաշահելու համար Գարեգին պատրաստ է դոլլարներ ծախսել, բայց երբ հասկանա, որ էլ նրանցից շահ չունի ամենաստոր ձևով կդավաճանի: Բազում են այն ծիծաղելի և կաթողիկոսի անձի համար անհարիր իրավիճակները, երբ նրա պատճառով սնկացել են մի շարք շինարարական ընկերություններ, չվճարված աշխատավարձեր և ոտնահարված մարդու իրավուքներ, ես վստահեցնում եմ, որ մենք ամենևին չենք պատրաստվում անդրադառնալ՝ մասնավորապես Հնդկաստանում եղած հաշվեհամարներին, որոնց զգալի մասը Էջմիածնի չի պատկանում, բայց դա առանձին թեմա է և վստահեցնում եմ, որ պահպանված նյութը բավական է դատական գործերը վերաբացելու համար: Հասկանալի է, որ Գարեգին Ներսիսյանի համար ամենածանր և ցավոտ թեման փողն է, որն իր մոտ գրեթե հավասար է Աստծուն, իսկ որոշ դեպքերում էլ անցնում է: Նա իր շուրջն է համախմբել իր նման մտածողություն ունեցող մարդկանց և պարտադրել վախենալ իրենից, իսկ գործիքները, որով նա վախ էր տարածում՝ նախկին ռեժիմն է, նա հնարավորություններ ունի գաղտնալսելու հոգևորականների հեռախոսահամարները, պետական և թաղային հեղինակությունների մաշտաբներով պատվազրկել և հալածել այն անձերի, որոնք չեն տեղավորվում իր ստեղծած «սուրբ» և փողաբեր համակարգում: Որքան տեսնում եք այստեղ բավական քիչ ենք հիշատակում սուրբ, Քրիստոս և այլ կրոնական բառեր, քանի որ Գարեգին Բ դրանց հանդեպ ունի միայն մեկ վերաբերմունք, որը կարտահայտենք փողաբեր բառով: Այս նյութապաշտ հայրապետը այդպես էլ չհասկացավ, որ աշխարհը թևակոխել է 21 դար և միջնադարյան ֆեոդալական մեթոդները միայն հեղինակազրկելու են իրեն՝ նա իր «սերն» է ցուցաբերում միայն այն անձերի, որոնցից շահ ունի, նա ստորաբար օգտագործեց Լուիզ Սիմոն Մանուկյանի գումարները և նրան հեռացրեց ՀԲՄ-ի նախագահի պաշտոնից, դա բոլորին է հայտնի: Կարծում եմ իր անձի մասին գրելը էջեր կծածկի, սակայն անդրադառնանք մի շատ կարևոր խնդրի ինչի մասին այսօր շարունակ բարձրաձայնվում է՝ խոսքը Եկեղեցական Կանոնադրության մասին է: ՀԱԵ այսօր չունի կանոնադրություն, իսկ այն ինչ ունի մի քանի հոգու հորինած՝ անհասկանալի, այստեղից-այնտեղից թխած և հավատացյալների ու եկեղեցակնների շրջանակներում բնավ չքննարկված փաստաթուղթ է, որից բացակայում են բոլոր կանոնական որոշումներ, որոնք առկա են Հայոց Կանոնագրքում՝ այսինքն, այն ինչ փող է բերում՝ դա թեմական և ծխական դրույթներն են կարևոր են, իսկ օրինակ, թե ինչպես պետք է կազմակերպել վանական ուխտ, դա անպիտան և անկապ բան է: Այսօր շատերն են խոսում կաթողիկոսի անձի «սուրբ» և «անձեռնմխելի» լինելու մասին՝ ցանակցած քրիստոնյա նախևառաջ սուրբ է Քրիստոսով, իսկ եկեղեցական համայնքում անձեռնմխելի անձ գոյութուն չունի, դա ինչ որ մեկին կամ ավելի ճիշտ տեր Ասողիկի երևակայության և ցանկությունների վառ արտահայտումն է, ոմանք խոսում են, թե ովքեր են աշխարհականները, որ ասեն թե կաթողիկոսը ինչպես պետք է ընտրվի՝ հարգելիներս եթե ճեմարանական ուսումնառության տարիներին ձեզ չի հաջողվել ունենալ հայ եկեղեցու պատմության լավ դասախոս, ապա ցավում եմ ձեր համար: Եթե ծանոթ եք Խոսրով Անձևացի եպիսկոպոսի, ով Սբ Գրիգոր Նարեկացու հայրն է, և Անանիա Մոկացի կաթողիկոսի վեճին, ապա ծանոթ կլինեք նաև, որ միայն հայ եկեղեցում է արհեստականորեն կաթողիկոս աստիճանը դառել առանձին միավոր՝ դա դեռ հերիք չէ մի հատել օծվել և ձեռնադրվել՝ հակասելով բոլոր Տիեզերական և տեղական ժողովների կանոններին և եկեղեցու տառին և ոգուն: Հասկանալի է, որ ֆեոդալական Հայաստանում, որը որոշ չափով կտրված էր աշխարհից, պետք է ընդօրինակվեին պետական ապարատի մոդելները, որոնք ի վերջո հանգեցրեցին եկեղեցական վերին իշխանության նմանակմանը պետական ապարատի վերնախավին:

Հավանաբար ֆեոդալական դարաշրջանի տերմիներն ավելի հասկանալի են, քանի որ մեր եկեղեցու հոգևորականությունը դեռ այդ դարաշրջանում է ապրում և չի հասկանում և պատկերացնում, թե ինչ մարտահրավերներ են նետված իր ասպարեզում, եթե եպիսկոպոսն իր հոտին ծանոթ է մեքենայի մգեցրած ապակից, ապա արդեն հասկանալի է, թե ինչ բարքերն են տիրում այդ կառույցում: Գաղտնիք չէ, որ ժուժկալության ուխտ կապած՝ այսինքն կուսակրոն շատ հոգևորականներ, ծածուկ ամուսնացած են և արդյոք ու՞մ են խաբում իրենց թե Աստծուն, բայց քանի որ ներկայիս հայրապետի մոտ մի սկզբունք է գործում, ոիրն վերևում կոչեցինք փողաբեր, ապա այդ անձերը շարունակում են «յուղուտ» թեմերում աշխատել: Գործող կաթողիկոսի հաջորդ սիրելի բառը բարերար բառն է, որն նույնպես կապված է փողի հետ՝ հետևապես փողաբեր է, նա ճեմարանական տարիներից ընտրում է նման հոգևորականների, որոնք հետագայում բարերարորսությամբ պետք է զբաղվեն և դառնան փողաբեր հոգևորականներ: Նա զրկել է եպիսկոպոսներին իրենց Առաքելական իշխանությունից, որն է իրենց թեմերում թեմական խորհրդի որոշմամբ ձեռնադրություններ անելն է, ըստ անհրաժեշտության, նա նաև խախտել է մեկ այլ կանոն՝ եպիսկոպոս է ձեռնադրում, ըստ իր հայեցողության, նորից հաշվի առնելով փողաբերության տոկոսը, նաև որոշ դեպքերում «Սիմոնական» կոչված երևույթն է կիրառում, երբ որոշակի ֆինանսական հոսքի համար եպիսկոպոս է ձեռնադրում և դրա ամենավառ օրինակը Փառեն եպիսկոպոսն է, որի բիզնեսների մասին բոլորին է հայտնի և հակառակը հայտնի է, որ նա չի տիրապետում եկեղեցական արարողություններին: Քանի չենք մոռացել անդրադառնանք ճեմարաններին․դեռ իր ժամանակին ճեմարանական ուսման խնդրին էր անդրադարձել կարգալույծ վարդապետ հայր Գարեգին, ում հոդվածին համացանցում կարող եք ծանոթանալ, ճեմարանական համակարգն այսօր գալիս է սպասարկելու Գարեգինյան կլանի շահերը, այնտեղ կարող եք հանդիպել բարերարների հղփացած զավակներին, եպիսկոպոսների անպիտակ ազգականներին, որոնք վայելում են տեսչության հովանավորությունը՝ բնական է այստեղ անուններ չենք տա: Ճեմարանական ուսումը շատ բազմաբնույթ է և անգամ հերետիկոսներն են իրենց գաղափարներով կիսվում մեր մատաղ սերնդի հոգևորակաների հետ: Անգամ ուսանողությանը լարում են դասախոսության դեմ, այսինքն՝ ուսանողներից պահանջում են բոլոր թերացումների մասին հայտնել տեսչությանը, որպեսզի տվյալ դասախոսին հեռացնեն։ Իսկ ճեմարանի ուսանողները իրենց հերթին պարծենում են, թե կիսամյակյին քննությունները գնահատակն փախցնելով ենք ստանում, ծածկաթերթից օգտվելով, և ամենակարևորը որ տեսչության անդամները տեղյակ չեն լինում թե, ինչպես են ուսանողները հնարամիտ գտնվելով մտնում իրենց քարտուղարի համակարգչի մեջ և վերցնում իրենց համար նախատեսված գրավոր քննությունների պատասխանները։ Հարգարժան հայորդիներ եթե դուք հավատում եք, որ Գարեգին Բ-ի Սբ Հոգին է ընտրել, ապա շտապեցնեմ ձեզ հիասթափեցնել, որ մեր ճեմարաններում կան հոգևորական և աշխարհիկ դասախոսներ, ովքեր Սբ Հոգուն չեն ընդունում, և եթե դուք Հայր Կորյունին որպես սատանա եք անվանում, ապա նույնպես պետք է ձեզ հիասթափեցնեմ, քանի որ մեր եկեղեցու մի շարք հոգևորականներ՝ այդ թվում եպիսկոպոսներ՝ սատանայի և դևերի գոյությանը չեն հավատում և դա ասել են բազմաթիվ անգմներ՝ հենց ուսումնական գործընթացի ժամանակ (այս ամենի մասին վկայում են ներկայումս ճեմարաններում սովորող սաները): Ճեմարանում տիրող անբարո բարքերին պարզապես չենք ուզում անդրադառնալ՝ թմրանյութ, ծխախոտ, խմիչք և դրան հակառակ ծաղրանք այն ապագա հոգևորականների հանդեպ, ովքեր առաքինի են: Որոշ եպիսկոպոսների հավատը չի գալիս, որ իրենք եպիսկոպոս են դարձել և այդ փայփլուն զարդերը կախելով իրենք մտածում են թե աշխարհի իմաստուն են դառնում և կարող են հայհոյել և մեծամտաբար անարգել մեր Մայր Եկեղեցու Հայրերին՝ Սբ Գրիգոր Տաթևացուն մասնավորապես, իրենց ամբողջ կյանքի ընթացքում արածը՝ բարերաներին և պետական իշխանություններին շնորհավորական նամակներ գրելն է, որտեղ կարելի է բազում քծնանքի տողեր գտնել, քանի չենք մոռացել ասենք, որ մեր սիրելի և պաշտելի Գարեգին կաթողիկոսի քարոզները գրվում են հարգարժան տիկին Անահիտ Անտոնյանի և արժանապատիվ տեր Ադամ քահանայի կողմից և չի եղել գեթ մեկ պահ, երբ հայրապետը քարոզի բանավոր կամ խոսի իրական խնդիրներից, այլ միշտ վերացական արտահայտություններով քնեցրել է բոլորին՝ գիտեմ, որ ոմանց համար սա կարդալը շատ ցավալի է, իսկ որոշ դեպքերում սառցե դույլի էֆեկտն ունի, բայց փաստը մնում է փաստ, կեղծիքը և ակնհայտ սուտը միշտ է բացահայտվելու վտանգի տակ են, եթե դրանք չենք վերանում: Կարծում եմ այսքանը դեռ բավական է, իսկ հաջորդիվ սպասեք ավելի սուր և ազդու նյութերի ներկայացմանը:
    
     Հ․ Գ․ Հոդվածը հրապարակվել է կարգաթող եղած և վտարված վանականի կողմից։

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
2152 | 3 | 0
Facebook
Basın sekreteri
Այ քեզ խայտառակություն
Այ քեզ խայտառակություն 17:34, 13.06.2018
Այ քեզ խայտառակություն.
Այ քեզ խայտառակություն
Այ քեզ խայտառակություն 17:35, 13.06.2018
Այ քեզ խայտառակություն