Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դիլիջանի քաղաքապետը անցել է ինքնապաշտպանման

arsine
Yazar:
arsine
21:09, salı, 29 mayıs, 2018
Դիլիջանի քաղաքապետը անցել է ինքնապաշտպանման

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը սկսել է ինքնապաշտպանական գործընթացը: Քաղաքական խաղի առաջին գիծ է ուղարկել տարիներ շարունակ իր վերարտադրությունը ապահովող խմբերից մեկին՝ բժիշկներին: Վերջիններիս մի մասը իրենց անձով, իսկ ավելի ճանաչվածները օգտագործելով սեփական երեխաներին, սկսել են ակտիվ մասնակցել ֆեյսբուքյան քննարկումներին, ի պաշտպանություն, իրենց կաշառակերությունը տարիներ շարունակ հովանավորող և քողարկող քաղաքապետի: Անկեղց ասած հիացած եմ վերոհիշյալ նվիրյալներով, ովքեր ԿՈՐՑՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԶԴԸ, հանձն են առել իրենց ընկերոջ փրկության վտանգավոր և փորձություններով լի գործընթացը: Ընտանիքի և ընտանեկան հարցերը ներքին կարգով լուծելու մասին բարոյական խրատներ պրոպագանդող ոսկե երիտասարդության ներկայացուցիչը, ով նույնիսկ չի բնակվում Դիլիջանում՝ փորձում է ներկայանալ, որպես ինտելիգենցիայի ներկայացուցիչ և սևացնել իրենց իրավունքները պաշտպանող ժողովրդին: Առանց գիտակցելու նոր Հայաստանի կարևորագույն վեկտորի առկայության լրջությունը՝ ՈՉ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆԸ, ՈՉ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅԱՆԸ, վերջինս, ինչպես նաև մասնակից մյուս բժիշկները կարծես մոռանում են, որ արդարության հաստատման ուղղին դառը կլինի նաև իրենց համար: Քանի որ անթիվ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ոչնչացնել Դիլիջանի բժշկական կենտրոնում արմատացած անմարդկային ու անպատժելի դարձած անօրինականության մթնոլորտը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7037 | 0 | 0
Facebook