Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայրը խեղճ Հիսուսի պաղատանքն անտեսել է ու նրան մահվան է մատնել

22:37, pazar, 27 mayıs, 2018
Հայրը խեղճ Հիսուսի պաղատանքն անտեսել է ու նրան մահվան է մատնել

Իմանալով ամեն ինչ, իմանալով հանդերձ, որ հարություն է առնելու և դրախտում նստելու է իր հոր կողքին՝ Հիսուսը, այնուամենայնիվ, սարսափել է մահից.

«Եվ իր հետ վերցնելով Պետրոսին և Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել և տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացեք և ինձ հետ հսկեցե՛ք»: Եվ մի փոքր առաջ գնալով՝ ընկավ իր երեսի վրա, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու»: Նա եկավ աշակերտների մոտ և նրանց քնի մէջ գտավ ու Պետրոսին ասաց. «Այդպե՜ս, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. Հոգիս հոժար է, բայց մարմինս՝ տկար»: Դարձյալ, երկրորդ անգամ, Հիսուս գնաց աղոթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. քո կա՛մքը թող լինի»: Եվ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին: Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղոթքի կանգնեց. և դարձեալ նույն խոսքն ասաց» (Մատթեոս 26, 37 - 44):


     Հիսուսին նույն հոգեվիճակում ենք տեսնում նաև Մարկոսի ավետարանում. աղաչում է, որ Աստված իրենից հեռացնի այդ բաժակը, այսինքն մահվան չտանի.

«Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և սկսեց տխրել ու տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»: Եվ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրա ընկավ գետին. և աղոթում էր, որ, եթե կարելի է, այդ ժամը իրենից հեռանա: Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամեն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե ինչպես ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպես դո՛ւ ես կամենում» (Մարկոս 14, 33 -36):


    

Նույն պատկերը Ղուկասի ավետարանում է: Թեպետ գիտի, որ հարություն է առնելու և ասված է դառնալու, այնուամենայնիվ, այնպիսի հուսալքությամբ է համակվում, որ ինչ-որ մի հրեշտակ ստիպված է լինում երկնքից իջնել ու քաջալերել նրան.

«Երբ տեղ հասավ, ասաց նրանց. «Աղոթքի՛ կանգնեցեք, որ փորձության մէջ չընկնեք»: Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քարընկեց, ծնրադրեց, աղոթում էր և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»: Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան. նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով էր աղոթում: "Եվ նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով: (Ղուկաս 22, 40 -44):


    

Իսկ ինքն էլ իրեն մխիթարում էր լոկ այն հանգամանքով, որ «աշխարհից գնալու է ըստ նախասահմանվածի» .

«Եվ մարդու Որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի (Ղուկաս 22, 22):


    

Դե քանզի գրված է, որ նա տեր աստված է լինելու, այդ դեպքում համաձայն է մի քիչ տառապել, և այդ է պատճառը, որ հրեշտակների 12 լեգեոն իրեն օգնելու չի կանչում: Երբ մարդիկ պաշտպանում էին իրենց հայրենիքն ու մահվան գիրկն էին նետվում, նրանց համար տիրոջ թագը նախատեսված չէր լինում, թեպետ նրանք գիտակցաբար էին ի մահ գնում: Նրանց ծրագրերում միանգամից հարություն առնելու տեսլական չկար ու նրանց մահը հաճախ առավել դաժան է եղել:


    

«Եվ կամ կարծում ես, թե չե՞մ կարող իմ Հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպէ՞ս պիտի կատարվեին Սուրբ Գրքերում գրվածները, թե՝ այսպես պետք է լինի» (Մատթեոս 26, 53 - 54):

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6063 | 1 | 0
Facebook