Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մշակույթի պահապան «հրեշտակները»

22:21, cuma, 25 mayıs, 2018
«Մշակույթի պահապան «հրեշտակները»
     Երբ պետբյուջեն են ներկայացնում Չերչիլին, առաջնային հարցնում է, թե ինչու մշակույթին հատկացրած բյուջե չկա: Պատասխան հարցին ասում են, թե պատերազմ է, ի՞նչ մշակույթ:
     Չերչիլն ավելացնում է, որ էլ ինչի համար ենք պատերազմում, եթե ոչ մշակույթի պահպանման:
     Հենց սա էր հիշատակած առաջին օրինակը ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Գևորգյանի հետ ունեցած զրույցում:
     Սովետական ժամանակներից կառուցված և արդեն 41 տարի գործող այս կենտրոնը ստեղծման օրվանից ծառայել է մի նպատակի` ոգևորել զինվորներին և ծառայողներին իրենց աշխատանքի մեջ, պահպանել ու զարգացնել մշակույթը, սերունդներ կրթել, դաստիրակել դեպի մեր ազգայինը: Կենտրոնի սաները 6-12 տարեկան տաղանդավոր երեխաներ են, ովքեր մշակույթի տուն հաճախում են բացարձակ անվճար: Տնօրենի տեղակալ Քնարիկ Սասունյանի խոսքով, կենտրոնը աշխատանքային ամեն օր դռները բացում է բոլոր երեխաների համար, ովքեր ցանկություն են հայտնում այցելել խմբակներ: Կենտրոնը երգի և պարի խմբակներից զատ, ունի նաև խոռի խումբ, որտեղ երգում են նաև սպաներ և շարքայիններ: Կենտրոնի սաների համար գրվում են երգեր, ձայնագրվում են և ինչպես նաև տեսահոլովակներ նկարահանվում: «Հրեշտակներ» խումբը ունի տեսահոլովակներ, որոնց նկարահանման համար ֆինանսական մեծ հարցեր չեն առաջացել, ամեն ինչ կատարվել է սեփական նախաձեռնությամբ ու հնարավորություններով, քանի որ կենտրոնն ունի ստուդիա, մեծ ու գեղեցիկ դահլիճ, օպերատորներ և մոնտաժողներ:
     Պարոն Գևորգյանի համոզմամբ, մեր լավ սերունդը մենք պետք է պահենք, հակառակ դեպքում մեր ձեռքից կտանեն: Կենտրոնի սաները ստանում են հրավերներ, ունենում բազմաթիվ միջոցառումներԿենտրօնը բացի խմբակներ բացելուց ու երեխաներին երգ ու պար սովորեցնելուց, կատարում է բարեգործություններ Գավառի, Գյումրու և այլ մանկատներին: Պարոն Գևորգյանը վստահ է, որ ունենք առողջ ու տաղանդավոր սերունդ, հարկավոր է միայն տեսնել ու առաջ տանել, քանզի իրենք են մեր վաղվա օրվա կառուցողներն ու մեր երկիրը ներկայացնողները:
     ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնը իրեն ժառանգած նպատակը արդարացնում է մինչ օրս, սաներ, խմբակներ, բարեգործություններ ու արդյունք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4343 | 0 | 0
Facebook