Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մայիսյան եռատոն, քառատոն, հնգատոն Ավարայրից մինչև Շուշի»

10:16, çarşamba, 23 mayıs, 2018
«Մայիսյան եռատոն, քառատոն, հնգատոն Ավարայրից մինչև Շուշի»

22.05.2018թ. Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ «Մայիսյան եռատոն, քառատոն, հնգատոն Ավարայրից մինչև Շուշի» խորագրով: /Պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյան/
     Ճակատագրի բերումով, թե պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ մեզ մայիսին է հաջողվում, հատկապես հաղթանակներ կռել ու, հատկապես ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Թե պատմական ո՛ր անկյունադարձում, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Սովորաբար երբ խոսվում է մայիսի ու հաղթանակների մասին, անպայման շեշտվում է եռատոն բառեզրը, որում նկատի է առնվում խորհրդային ժողովուրդների հետ միասին հայ ժողովրդի 1945-ին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակի, Շուշիի ազատագրմանն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները: Աշակերտները ներկայացրին հերոսական անցյալի տարբեր դրվագները խորհրդանշող տարեթվեր մեկտեղով այն մեկ տոնի մեջ, որը ոչ միայն ապահովում է հայրենիքի պաշտպանությանը մասնակցած միանգամից մի քանի սերունդների գործի ժառանգորդությունը, այլեւ երկրի անվտանգության առումով ուսուցողական մեծ արժեք ունի: Հայ ժողովրդի փառահեղ հաղթանակները, մայիսյան հաղթարշավը, մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ինքնապաշտպանության, Շուշիի ազատագրման դրվագներն աշակերտները պատկերել էին իրենց նկարներում, որն էլ մեկնաբանվեց միջոցառման ավարտից հետո:
     Օրը դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն, հերոսական պատմություն:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4902 | 0 | 0
Facebook