Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիսուսը` կամավոր ինքնաստրկացման պարտադրող քարոզիչ

13:17, pazartesi, 21 mayıs, 2018
Հիսուսը` կամավոր ինքնաստրկացման պարտադրող քարոզիչ

Հիսուսի պատգամը ոչխարներին այն է, որ նրանք պիտի իրենց հագուստը խլողին տան նաև իրենց շապիկը, իրենց ինչքը խլողից ոչինչ հետ չպիտի պահանջեն ու պիտի աղոթեն իրենց նեղացնողի համար (իսկ նրանք թող քեզանից խլեն վերջին ունեցվածքդ, ինչպես Հիսուսի ուղարկած ավազակները մի խեղճից խլեցին նրա էշը):


    
«Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո'ւն արեք. օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթեցե՛ք: Ով խփում է քո ծնոտին, նրան մյո'ւսն էլ մոտեցրու. և ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ: Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և ինչ էլ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր: (Ղուկաս 6, 27 - 31):


     Ծնոտիդ խփողին մյուս ծնոտդ մոտեցրու, հագուստդ տուր քեզ բռնադատողին, չարին մի հակադարձիր (շատ նուրբ մոտեցում է, սխեման` պարզագույն. դա նախասկզբնական մեղքն է, այսինքն` քո ծննդյան փաստով դու արդեն իսկ մեղք ես գործել (թեպետ, կարծես թե, մեղքը գործել է հուդայական նախահայրը, բայց դրա համար դու ես մեղավոր), և հիմա պարտական ես մնում, իսկ քանի որ դու արդեն պարտական ես, պետք է քո մեջ այնպիսի աշխարհայացք ձևավորես, որ նախ` առանց երկմտելու, սեփական կամքով ինքդ քո վզին լուծ դնես, իսկ հետո` օղապարան գցես: Ամենասարսափելի ստրկություն այն չէ, երբ քեզ հարկադրաբար ստրկացնում են, որովհետև դրանից ազատագրվելու հնար կա, այլ այն ստրկացումը, որը քողարկված է մարդու գիտակցության տարատեսակ գաղտնախորհուրդ մանիպուլյացիաներով, երբ մարդը համոզված է լինում, որ պարտավոր է ինքնակամորեն ստրուկ լինել):

Լսել եք՝ ինչ ասվեց. «Աչքի փոխարեն՝ աչք եւ ատամի փոխարեն՝ ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո'ւսն էլ դարձրու: Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:

Լսել եք արդարև, թէ ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»: Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո'ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում… (Մատթեոս 5, 38 - 44):

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5276 | 0 | 0
Facebook