Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կոտայք Կրթություն Մշակույթ. Գումար կարող են հավաքել միայն ծնողական կոմիտեները՝ բոլոր ծնողների համաձայնությամբ

22:08, cuma, 18 mayıs, 2018
Կոտայք Կրթություն Մշակույթ. Գումար կարող են հավաքել միայն ծնողական կոմիտեները՝ բոլոր ծնողների համաձայնությամբ
     ՈՒշադրությամբ հետևում եմ թեմայի շուրջ քննարկումներին: Իհարկե, ինչպես տեղեկանում ենք Աբովյանի թիվ 10 դպրոցի ֆեյսբուքյան էջի պարզաբանումից, ՀՀ ԿԳ նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում կատարած օգտատերը հաճախել
     է դպրոց, ներկայացրել իր տեսակետը, որը բնավ կապ չունի գրվածի հետ: Հիշեցնենք, որ նա գրել էր նաև 8-րդ դպրոցի մասին: Պարզվեց, որ այս դեպքում էլ խնդիրը եղել էր երկու ծնողների միջև եղած ինչ-որ անձնական հարցերի շուրջ: Երևույթը տգեղ է և անհարիր:
     Կոչս բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, այլևս նման խնդիրները չքննարկել այս հարթակում, որը հանգեցնում է տարակարծությունների: Եթե չունեք մտավախություն և այդ գրառումները դիտարկում եք Ձեր և դպրոցի հանդեպ զրպարտություն, ապա վստահաբար պետք է դիմել իրավապահ մարմիններին: Ձեր լռությունը, արդարանալու ձգտումները բոլորովին այլ տպավորություն են թողնում...:
     Այո, մենք նշել ենք, որ գումար կարող են հավաքել միայն ծնողական կոմիտեները՝ բոլոր ծնողների համաձայնությամբ, իսկ նիստի արձանագրությունն եռօրյա ժամկետում պետք է տեղադրվի դպրոցի կայքէջում, այն կարգով, ինչպես պահանջում է դպրոցի կանոնադրությունը:
     Ցավոք, ծնողական կոմիտեների մեծ մասը դարձել են միջոց դրամահավաքության համար: Կա ծնողների մի խումբ, որ ամեն ջանք գործադրում է տնօրենի, ուսուցչի աչքին լավ երևալու համար, դրա դիմաց իր երեխայի համար գնահատականներ ապահովելու հույսով: Եվ նրան բնավ չի հետաքրքրում սոցիալական ծանր վիճակում գտնվող ծնողի ապրումները:
     Վերջին դասի հետ կապված.
     Դուք մոռանում եք, որ մենք ապրում ենք նույն և փոքր քաղաքում, հետևաբար մի հերքեք, որ փող չի հավաքվում: Գրառումներից հետո պետք էր ընդամենը մեկ ժամ իրականությունը պարզելու համար: Լուսանկարվելու, ուսուցչին, տնօրենին նվեր գնելու, դասարանը ձևավորելու, երեկոյան խնջույք կազմակերպելու համար հավաքվել են գումարներ, եթե դուք չգիտեք՝ հարգելի տնօրեններ, ուրեմն իմացեք: Ուր են արձանագրությունները, կամ ծնողական խորհրդի հարգելի անդամներ, ինչու եք գումար հավաքում, առանց նիստի /հեռախոսով ծնողկոմիտեյի նախագահը կամ անդամը զանգահարում է ծնողներին և պահանջում գումարը/:
     Դասղեկները հավաստիացնում են տնօրեններին, որ իրեննք տեղյակ չեն, տնօրենն էլ մեզ է հավաստիացնում, որ տեղյակ չի: Եվ խոսքը գնում է 25 - 30 հազարի մասին: Միթե սա նորմալ է, ինչ ինքնագործունեություն է...
     Մինչ երկուշաբթի՝ կամ վերադարձնում եք հավաքված գումարները, կամ, եթե իրոք տեղյակ չեք՝ հաղորդում եք ներկայացնում ոստիկանություն:
     Խնդիրն երկուշաբթի կներկայացվի Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին, կձևավորվի հանձնաժողով և ուսումնասիրություններ կիրականացվեն համապատասխան դպրոցներում:
     Հարգելի տնօրեններ, այն ինչ-որ դուք չեք անում, կանենք մենք...
    
    
     Հ. Ադամյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3768 | 0 | 0
Facebook