Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթը մեկնարկեց

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
20:34, perşembe, 17 mayıs, 2018
«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթը մեկնարկեց

Մայիսի 17-ին՝ ժամը 13: 30-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթը, որի մասին դեռևս նախօրեին հայտարարություն տարածվեց սոցիալական ցանցերի միջոցով:

Այս շարժումը սկիզբ է առել ո՛չ դրսի մութ ուժերի, ո՛չ էլ աղանդավորների կամ աթիստների և ո՛չ էլ՝ հեթանոս քրմերի կողմից: Այն մաքուր եկեղեցական բնույթ է կրում, քանի որ ըստ շարժման կազմակերպիչ Դանիել Մարտիրոսյանի՝ բողոքի քայլերթը նախաձեռնել և օրհնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Միանգամայն ողջունելի է Հայր Կորյունի ցուցաբերած խիզախ կեցվածքը և ճշմարիտ հոգևորականին հարիր պահվածքը, որով նա փորձում է համախմբել Հայ եկեղեցու առողջ հավատացյալներին՝ պայքարելու մի այնպիսի հոգևոր ուռուցքի դեմ, ինչպիսին է Գարեգին Բ-ն իր շքախմբով:

Հակառակ այն իրողությանը, որ շատ ու շատ մաքուր հոգևորականներ պիտի միանային Հայր Կորյունի ազնիվ նախաձեռնությանը, երեկ ֆեյսբուքյան իր էջում քայլերթի մասին գրառում կատարեց Անգլիայի թեմի նորանշանակ սպասավոր Նշան քահանա Ալավերդյանը, ով, ի դեպ, հանդիսանում է Հայր Կորյունի սանիկը: Ամենազարմանալին ու զավեշտալին այն է, որ Տեր Նշանը, իր կամքով թե ստիպողաբար, սխալ պատկերացնելով իրավիճակը, հանդես եկավ հավատացյալ ժողովրդին զսպելու խուճապահար կոչերով՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի, միաժամանակ հիշյալը քայլերթը որակելով որպես «հալածանք եկեղեցու դեմ»:

Մայր Աթոռի ցուցումով այսօր հրապարակ էին եկել նաև սադրիչներ՝ հիասթափեցնելու քայլերթի մասնակիցներին ու պաշտպանելու Գարեգին Բ կաթողիկոսին: Նրանք սադրիչ հարցադրումներով փորձում էին կրքեր բորբոքել և խառնաշփոթ առաջացնել, որպեսզի քայլերթը տեղի չունենա: Սադրիչների թվում էր Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերության օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը, ով մտերմիկ հարաբերություններ ունի մի շարք եպիսկոպոսների հետ:

Տեր Նշանն արդեն հեռացրել է իր երեկվա ֆեյսբուքյան գրառումը, իսկ Հայր Կորյունը, թերևս Մայր Աթոռի ղեկավարության սպառնալիքների ներքո, ավելի ուշ հորդորել է կասեցնել քայլերթը՝ վախենալով կարգալույծ լինել: Վախի այս մթնոլորտը տիրում է ամենուր, եթե հաշվի առնենք բազմաթիվ կարգալուծությունների դեպքերը կամ միաբան սարկավագների կամովին ու ակամա հեռացումները եկեղեցական ծառայությունից:

Բոլորովին վերջերս Մայր Աթոռի միաբանության շարքերից դուրս դրվեց Սմբատ սարկավագ Խանվելյանը, քանի որ իր ծննդավայրում մասնակցել էր խաղաղ ցույցերին: Սոցցանցերի հրապարակումներից տեղեկանում ենք, որ Մայր տաճարի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հավաքել է իրեն ենթակա եկեղեցականներին և արգելել նրանց մասնակցությունը ցույցերին՝ սպառնալով անհնազանդների «ոտքերը ջարդել»:

Ահա մի փոքրիկ սերժական ռեժիմ էլ տիրում է Հայ եկեղեցու հոգևոր կենտրոնում, որտեղից դժգոհության ալիքները գնալով տարածվում են: Այս ամենը առիթ են հանդիսանում, որ ևս մեկ անգամ պարզաբանենք կատարվածը՝ ցույց տալու համար, որ սա երբեք հակաեկեղեցական բնույթ չի կրում:

Մեկ անգամ չէ, որ Հայ եկեղեցու գահին անարժանաբար բազմած Գարեգին Բ կաթողիկոսը ենթարկվում է համատարած քննադատությունների ու պարսավանքների: Հայկական մամուլը, համացանցը և սոցիալական կայքերը լեփ-լեցուն են նման հրապարակումներով: Այս ամենը գալիս է վկայելու, որ իրեն «ամենայն հայոց կաթողիկոս» հռչակած անձը մերժվում է նույնինքն «ամենայն հայոց» կամ գեթ դրա մեծամասնության կողմից:

Այստեղ չենք թվարկի այն բոլոր հակականոնական զանցառություններն ու քմահաճ մոտեցումները, որոնք դրսևորել է Գարեգին Բ-ն իր կլանային համակարգով: Այդ մասին արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ եղել են տարբեր ժամանակներում: Միայն թվարկենք մի քանի ցցուն պատճառներ, որոնք փաստում են Գարեգին Բ-ի անհամատեղելիությունը Հայ եկեղեցու հայրապետի գահի հետ:

1) Գարեգին Բ-ի ընտրությունը տեղի է ունեցել ճնշումների, ահաբեկումների և սպառնալիքների մեթոդներով՝ օրվա վարչապետ Վազգեն Սարգսյանի անմիջական մասնակցությամբ և ընտրակաշառքներով: Արդյունքում՝ Գարեգին Բ-ն զավթել է կաթողիկասական գահը ՀՀ իշխանությունների և հարուստ նվիրատուների միջոցով՝ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներին վախեցնելով ու կաշառելով, ինչպես հայտնի է մամուլից:

2) Գարեգին Բ-ն չունի ուղղափառ հավատք և դրանից բխող սրբակենցաղություն, փոխարենը թաթախված է ամենատարբեր աշխարհիկ գործերի մեջ, որոնք արատավորում են հոգևորականի, առավել ևս՝ հայրապետի համբավը՝ որոշապես թուլացնելով Հայ եկեղեցու հեղինակությունը:

3) Գարեգին Բ-ի օրոք բարգավաճեցին և առատացան ամեն տեսակի աղանդներն ու կրոնական ուղղությունները, որոնք ջլատեցին Սուրբ Հայրերից ժառանգած հավատքը՝ հոգևոր քաոսի վերածելով Հայաստանը:

4) Գարեգին Բ-ն բազմիցս կոպտորեն խախտել է եկեղեցական կանոններն ու ընկալյալ ավանդությունները՝ արժանանալով ոչ միայն ժողովրդի, այլև Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքների հրապարակային հանդիմանանքին:

5) Գարեգին Բ-ն Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից է, ով, ըստ մամուլի տվյալների, ունի ապօրինի զավակներ, անհնազանդություն է դրսևորել Սուրբ Հայրերի հրամանների ու կարգերի նկատմամբ՝ վաղուց ի վեր դրժելով կուսակրոն հոգևորականի իր երեք ուխտերը՝ աղքատություն, ողջախոհություն և հնազանդություն:

6) Գարեգին Բ-ն 1999 թ. սկսած եղել է Հայաստանում ձևավորված ապօրինի իշխանական կլանի կցորդը՝ լռությամբ մեղսակից լինելով նախկին ռեժիմի բոլոր ապօրինություններին: Նա աջակցել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իրականացված ընտրակեղծիքին ու իշխանության զավթմանը:

7) Գարեգին Բ-ն անփութորեն տնօրինել և յուրացրել է եկեղեցուն ու հավատացյալներին պատկանող սեփականությունը:

8) Գարեգին Բ-ն խայտառակել է Հայ եկեղեցին ոչ միայն հայկական սփյուռքում, ուր նրա այցերի ժամանակ հաճախ կազմակերպվում են բողոքի ակցիաներ, այլև միջեկեղեցական հարթության վրա, որի վառը ապացույցը Վրաց եկեղեցու առաջնորդ Իլիա 2-րդի հետ հայտնի հարցազրույցն է:

9) Գարեգին Բ-ն երբևէ չի եղել ժողովրդի հետ և ժողովրդի կողքին ոչ միայն ամենօրյա հոգևոր սնունդ մատակարարելու համար, ինչպես դա անում էր Ղպտի եկեղեցու գահակալ Շենուդա Գ Պատրիարքը, այլև շարունակաբար լքել է իր հոգևոր հոտը նաև ներքաղաքական գերլարված պահերին:

Շատ կարելի է երկարել՝ թվարկելով նրա հրաժարականի պահանջի պատճառները, սակայն բավարարվենք այսքանով: Ավելացնենք միայն, որ տարբեր ժամանակներում հայոց հայրապետական աթոռն առնվազն 15 տարի թափուր է մնացել ոչ թե տվյալ կաթողիկոսի մահվան, այլ հրաժարականների կամ գահընկեցությունների բերումով։

Այդ կաթողիկոսները կա՛մ հրաժարվել են գահից, կա՛մ գահընկեց արվել։ 132 կաթողիկոսներից 27-րդը՝ Քրիստափոր Բ Ապահունին, 630 թ. դարձել է գահից հրաժարված առաջին կաթողիկոսը։ Վերջին հրաժարականը տեղի է ունեցել 1200 տարի անց, երբ Եփրեմ Ա Ձորագեղցին հեռացավ գահից 1830 թ.։ Հինգ կաթողիկոս գահընկեց է արվել, որոնցից երկուսը զավթել էին գահը։ Թեպետ եղել են նաև կաթողիկոսներ, ովքեր զավթել էին գահը, սակայն այդպես էլ գահընկեց չարվեցին։

Գարեգին Բ-ն պետք է անհապաղ հրաժարական տա, ինչպես դա արեց Կաթոլիկ եկեղեցու պապերից Բենեդիկտոս 16-րդը: Դա հնարավորություն կտա գումարելու նոր ազգային-եկեղեցական ժողով՝ ընտրելու նոր արժանավոր կաթողիկոս, ով կվայելի համազգային հեղինակություն:

Միաժամանակ կոչ ենք անում Մայր Աթոռի նախանձախնդիր եպիսկոպոսներին, ողջամիտ միաբաններին և արժանավոր քահանաներին՝ բռունցքվելու և մեկ գաղափարի շուրջ համախմբելու, որպեսզի միասնական ուժերով և հայ եկեղեցու զավակների պաշտպանությամբ Հայ եկեղեցուց հեռացվի անբուժելի քաղցկեղը: Հիշեցնում ենք, որ միասնական լինելու դեպքում Գարեգին Բ-ն չի կարող բոլոր հոգևորականներին կարգալույծ անել, սակայն հատ-հատ յուրաքանչյուրին պատրաստ է ջարդելու, ինչին որ ականատես ենք լինում տասնամյակներ շարունակ:
    
     Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալներ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8759 | 2 | 0
Facebook