Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տղերք մի քիչ շատ չի՞, հարթակից մի քանի անգիր արած նախադասության դիմաց, միանգամից աթոռին նստելը

23:29, cuma, 11 mayıs, 2018
Տղերք մի քիչ շատ չի՞, հարթակից մի քանի անգիր արած նախադասության դիմաց, միանգամից աթոռին նստելը
    
Հայաստանում ցանկացած ոլորտում աշխատանք փնտրելիս անհրաժեշտ է մի քանի տարվա աշխատանքային փորձ։ Իսկ ղեկավար պաշտոնի դեպքում՝ նախարար դառնալու համար փորձը առհասարակ կարևոր չէ։ Այս ամենը փաստացի ցույց տվեց նորաստեղծ կառավարության մի շարք նշանակումները։ Դավիթ Տոնոյանին հանած, մնացած բոլոր նշանակումները հաղթանակից ստացված ավարի բաժանում էր, ուրիշ ոչինչ։ Շարժումը սկսելուց առաջ ձեր հույսը ժողովուրդն էր, շարժման ավարտին ժողովրդի մեջ չե՞ք տեսնում արժանիներին, թե այդ արժանիները միայն «կուսակցական» ձեր երիտասարդներն են։ Մեծ մասի կենսագրությունը կարդալուց մարդ ամաչում է, անգամ բանակում չեն ծառայել։ Առաջ, երբ մի իշխանավոր ծառայած չէր լինում միանգամից սկսում էինք վատը ասել, իսկ հիմա դե լավ ոչի՞նչ, չծառայածը նորմա՞լ է։ Սա ժողովրդի արած հեղափոխությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ ավելին, ու ներկա փոփոխությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ դեպի ավելի վատն է գնում։ Ոստիկանապետ է նշանակվում Երեւանի փոխոստիկանապետը կոչումով գնդապետ։ Այսինքն մարդիկ միանգամից ցատկում են մի քանի գեներալի վրայով, մի շարք բարձրաստիճանների վրայով, ու գնդապետին տալիս ոստիկանապետ։ Չէի տեսել երբևէ ուժային կառույցում նման անտրամաբանական որոշում։ Ամեն ինչ սրա համար չարվեց, որ մարդիկ զրոյից դառնան նախարարներ, ու զբաղեցնեն իրենց երազներում միայն պատկերացրած պաշտոններ։ Ու նման ժամանակավոր կառավարությունից հետո, արդյո՞ք խելամիտ կլինի հավատալ, որ հիմնական կառավարություն ձևավորելիս շատ ավելի խելամիտ որոշումներ կլինեն։ Տղերք մի քիչ շատ չի՞, երեկ մեկ այսօր երկու հարթակից մի քանի անգիր արած նախադասության դիմաց, միանգամից աթոռին նստելը։ Բա ժողովուրդը, բա այն «անկեղծ» խոսքերը, բա քաղաքական առևտուր չէր լինելու, ու հիմա պարզվում է Ծառուկյան դաշինքն էլ է պորտֆելներ ստանալու։ ՀՀԿ-ն վատն էր, դուք՝ ոչ պակաս։ Ժողովրդի հաղթանակը ժողովրդինն է, բայց ոչ երիտկարիերիստներինը․․․
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
13952 | 0 | 1
Facebook