Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆԻԿՈԼ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ. ԿԱՄ ՕՏԱՐԻ ԱՆԿԵՂԾ ԾԻԾԱՂԸ

22:05, perşembe, 10 mayıs, 2018
ՆԻԿՈԼ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ. ԿԱՄ ՕՏԱՐԻ ԱՆԿԵՂԾ ԾԻԾԱՂԸ

Թե ինչ պատմեց պատահաբար չքթնված ՝՝գաղտնի՝՝ թղթապանակը:

ՍԵՐԺ. - Նիկոլ, քեզ վաղուց՝ դեռևս Սահմանադրության փոփոխությունից հետո, հայտնի էր, որ ես ՈՐՈՇԵԼ էի հեռանալ: Հիմա դու ինձ պետքա օգնես: Շտապեմ քեզ ասել, որ մերժումներ չեն ընդունվում, քանի որ քեզ վաղուց էինք ՄԵՆՔ նախապատրաստում վարչապետական Հայաստանի աթոռի համար: Պատահական հո չէինք քեզ ուղարկում Երևանի Ամերիկյան Համալսարանները համապատասխան քաղաքական տեխնոլոգիական դասընթացներ յուրացնելու, մեկ էլ օտար լեզուներ սովորելու համար... Խելացի, ամբիցիոզ կադր ես, սիրում ես միշտ ուշադրության կենտրոնում գտնվել, դուխդ տեղնա, ելույթներիդ մեջ մեծ եռանդ կա, մանավանդ որ էն Շմայսին կարում ես ատվետ ֆռռաս՝ մալադեց. էդի լրիվ չոբանա: Հա, մի քիչ էլ կոտոշ ես, բայց էդ լավա, համառությունը քաղաքական կյանքում նույնիսկ մի քիչ սրված տեսքով՝ գովելիյա: Իսկ հիմա...

ՆԻԿՈԼ (ընդհատելով) .- Լավ պարոն Սարգսյան, իսկ ինչա՞ ինձնից պահանջվում անել...

ՍԵՐԺ.- Որ պերեբիվատ չանես՝ կասեմ: Պերեբիվատ բառի համար մի պստիկ՝ ներող: Դե գիդես, կեսով ես գողագան եմ. Ձեդ Հասանի հետ եմ տվել - առել... Տեսանյութերը կան, կարաս նայես, քեզ՝ չեմ խաբում: Լավ, չշեղվենք...

Հիմա դու ինձ ուշադիր լսում ես Նիկոլ:

Ես հեռանում եմ պետության բարձրագույն պաշտոնից: Հեռանալուս պատճառը զուտ անձնական բնույթա կրում. չեմ ուզում մտնեմ պատմության մեջ որպես ՝՝հող հանձնող՝՝ նախագահ: Ինչ չափի մեջ, ինչ քանակի հող որ ուզումա ըլնի՝ չեմ ուզում: Ինձ իմ սեփական պրոպագանդան էսքան տարիներ ներկայացրելա որպես Ղարաբաղի համար էդքան վիզ դրած անձի: Մի խոսքով, չերկարացնեմ, հասկանում ես... Ես ինձ սպառել եմ արտաքին քաղաքականության մեջ, իսկ ներսում ընդհանրապես էլ փող լափելու տեղ չկա: Գիդես, նույնիսկ ծխող մարդկանց հետևից ընգանք, որ բյուջեյի ծակերը կարանանք կարկատել, էն էլ... Սա էլա ոնցոր պարզ քեզ: Ի վերջո, Անմահ Կոշչեյը չեմ ու պտի մի ինչ որ օր հեռանայի: Էդ օրը շուտ էկավ; Հեռանալուս դրդում են արտաքին հանգամանքները: Բայց, հեռանալուցս առաջ ինձ պետքա, որ իրավաբանական նեղ հարցեր կարգավորեմ ու ինձ օգնողա պետք:

Քեզ հայտնիյա, որ ես, գլխավորապես, սկսած Հոկտեմբերի 27 - ից, շուրջ 19 ու ավել տարիներ կատարել եմ միջնորդավորված անձանց միջոցով բազում քաղաքական, քրեական ու տնտեսական հանցագործություններ ու իմ հեռանալուց հետո իմ վրա որևէ իրավաբանական պատասխանատվություն ես չպետքա թողնեմ: Ով որ պետքնա արդեն գերեզմանումա, ով որ պետքա նույնիսկ՝ գերեզման չունի ու գտնվումա գոլորշու տեսքով մթնոլորտի վերին շերտերում. մի խոսքով՝ վառել ԵՆՔ: Անգամ ՝՝ընգերոջս՝՝ Գորիկին, բոլորովին վերջերս թոշակի ուղարկեցի էն աշխարհ... Հմի, դու գիդես, որ 1995 թվի Սահմանադրության մեջ չկար նախագահի անձեռնմխելիության մասին կետը, իսկ Ռոբերտի ժամանակ էդ կետը խցկվեց, քանի որ Ռոբերտը իրա կառավարման արունալի երկրորդ հնգամյակի մեջ էր ու երրորդ անգամ չէր կարա ընտրվեր նախագահ համաձայն ՀՀ Սահմանադրության, հետևաբար էդ գյուռզեն՝ Քոչարյանը, իրա արնոտ ոռը ապահովագրելու համար Սահմանադրության մեջ 2005 թվին խցկեց էդ անձեռնմխելիության մասին կետը, որը վերաբերումա անգամ նախագահի պաշտոնավարումից հետո էղած իրա կարգավիճակին: Նախագահը այդպիսով ստատուսով ցմահա նախագահ ու ցմահա անձեռնմխելի: Սա՝ հասկացար:

(Նիկոլը ըտեղ, մի անգամից լավ հասկացողի նման, գլխով շտապ համաձայնության նշան արեց ու մի տեսակ միմիկաներով աղաչեց, որ Սերժը շարունակի)

Սերժը, հասկանալով Նիկոլի դեմքի արտահայտությունը, շարունակեց.

Հիմա, ես ընդունել եմ իշխանությունը Ռոբերտից օֆիցիալ կարգով ու այդպիսով առանց որևէ քաշքշուկի ճանաչել եմ իրա՝ Ռոբերտի նախագահության լեգալությունը ու լեգիտիմությունը: Հիմա, ինձ՝ որպես իշխանություն հանձնող, պետքա, որ դու էլ իմ ու ՀՀԿ խմբակցության լեգալությունը ճանաչես զուտ իրավաբանական քայլերով: Նայի թե ոնց. ես քեզ ազատ թողնում եմ, որ հանրահավաք կազմակերպես: Երևանի քաղաքապետ Տարոնը իմ շնիկնա, կասեմ, որ քո առաջ որևէ խոչընդոտ չստեղծի միտինգների թույլտվության տրամադրման հարցում: Ոստիկանապետ Վովայի հետ արդեն էրեգ եմ խոսացել ու անհրաժեշտ չափով հրահանգավորվածա: Որպես հավատացյալ անգամ խաչակնքվեց ու սկսեց աղոթել: Թե ինչի համար՝ էնքան էլ չհասկացա... ինչևէ... Դու պատգամավոր ես՝ անձեռնմխելի անձ: Թեև քեզ կարամ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկեմ, քանի որ ՀՀԿ մեծամասնությունը էդ հնարավորությունը 100% - ովա տալի, բայց դե պարզա, չեմ անի. ամբոխը էդ չի նկատի, ունակ չի տարրական բաներ տրամաբանել: Հետևաբար, կթողնեմ, որքանով որ հերիքումա կոկորդդ, գոռաս ու մարդ հավաքես; Եթե տեսնենք որ իմ ուզած թիվը համաձայն իշխանափոխության արդեն գծված օրացույցի չի ստացվում ու չես կարում մարդ հավաքես մենք քեզ կօգնենք: Լրատվական դաշտը գիդես՝ մեր շուննա: Էդ դաշտը մենք կօգտագործենք մի քանի խնդիրներ լուծելու համար: Կկազմակերպենք ըսենց կոչված ՝՝բանակցություններ՝՝, որդեղ ես կգամ ու իմ տեքստը կասեմ, դու էլ քոնը կասես, որը պտի անգիր արած ըլնես: Ըսենց կոչված ՝՝բանակցությունները՝՝ կարճ կտևեն ու էդ կարճի մեջ կասվի ամբողջ ՊԱՐՏԱԴԻՐԸ: Մասնավորապես, ես կհայտարարեմ, որ ես պառլամենտի կողմից վարչապետ եմ ընտրվել ձայների ճնշող մեծամասնությամբ, դրան, պարզա, չես առարկում: Այդպիսով ես ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ լեգալ եմ ու լեգիտիմ, որ ինձ ընտրելա ծանրակշիռ մեծամասնությունը: Հետո ես վռազ կհելնեմ տեղիցս, իբր ՝՝չստացվավ՝՝ բանակցությունները ու դրանով արդեն հրավիրված լրատվամիջոցները փաստորեն քո տրամադրության տակ եմ թողնում. տեսախցիկները բոլորը միացրած են: Տեղի կունենա այդպիսով քո միանձնյա ելույթը: Անմիջապես, առանց ակնթարթ կորցնելու վստահ ձենով, ձեռդ ծնկիդ հենած հանդես կգաս կոչերով, մարդկանց տներից դուրս գալու հայտարարություն կանես: Ընթացքում էն իմպրովիզացիաները, որոնք չեն խանգարի, այլ կնպաստեն ընդհանուր իմ սցենարին՝ քո հայացողության վրայա: Բայց գլխավորից չես շեղվում: Այսինքն սա լրիվ ամբոխին վերաբերող դասական հոգեբանությունա, որը ես քեզ բացատրում եմ: Մարդկանց կթվա, որ ես, գալով քեզ հետ բանակցությունների, ինձ թույլ եմ զգում, ցուցարդում եմ իմ թուլությունը ու վիթխարի մեծամասնությունը իսկականից կհավատա, որ ես իսկականից չունեմ էն իշխանությունը, որ ինձ էդքան վստահ զգամ, հետևաբար ավելի շատ քանակի մարդիկ ԵՍ դրանով կհանեմ փողոցները: Դրանից հետո քեզ մեր տղերքը կառևանգեն ուղղակի փողոցից, որը ամբոխի համար կունենա հզոր հոգեբանական նշանակություն ու կնմանվի մորից էրեխուն բաժանելու նման մի քայլի: Ինձ էլ էդա պետք: Հենց էդ ժամանակ ես հանդես կգամ հրաժարականիս մասին հայտարարությամբ: Դու չես էլ կարաս պատկերացնել թե ինչ տեսակ պայթյուն կլնի: Էդ ամբողջ մասսայական թատերական ներկայացումը ինձ խիստ պետքա ու պարտադիրա, որ կայանա. ես էդ անում եմ արտաքին աշխարհի համար, որպեսզի ինձ ցույց տամ ու ներկայանամ որպես ավարտված, կատարյալ դեմոկրատ՝ հոգեբանական ֆոն, հետևաբար նաև՝ իրավաբանական ընթացակարգ ստեղծելու նպատակով...

ՆԻԿՈԼ. Պարոն Սարգսյան թույլ տվեք ընդհատել ձեզ արդեն երկրորդ անգամ, բայց ես ուզում եմ արդեն էսքան ասվածի շուրջ մի քիչ մտածել:

ՍԵՐԺ. Մտածի Նիկոլ ջան, բայց մենակ՝ ըստեղ ու մտածելու համար դու ունես ընդամենը յոթ րոպե ժամանակ: Եթե կուզես, մենակ թողնեմ քեզ, որ չխանգարեմ մտքերիդ ընթացքին:

ՆԻԿՈԼ. Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, իսկ հիմա թույլ տվեք...

ՍԵՐԺ. Անշու՛շտ... (ըստեղ էլ իրա սիրած բառը ասեց)

Սերժը դուրս էկավ սենյակից: Նիկոլը մի պահ գլուխը կախելով առավ ափերի մեջ, հետո ձեռը տարավ ճակատին: Տունը թեև տաք էր, բայց սառը քրտինքը բռնել էր ճակատը: , Ծխող չէր, այլապես տեղնուտեղը մի հատ սիգարետ կկպցներ, թերևս, մի տուփ՝ միանգամից: Մտքերի մեջ ընգավ: Կյանքում չէր պատկերացնի, որ իշխանության բարձրագույն ատյանում հայտնվելու համար պտի Սերժից առաջարկություն ստանա ու հլը մի հատ էլ ստիպված պտի ըլնի իշխանության իրա գալուց դառնա փաստացիորեն Սերժի ոռը պահողը, այսինքն՝ հանցագործին փրկողը, իրավաբանական ձևով հանցագործի կատարած բազում հանցագործություններ պարտակողը, մի խոսքով, դառնա Սերժից ոչ պակաս՝ ՍՏԱՏՈՒՍՈՎ հանցագործ...

Մեջը էփ էկավ, բայց մտածեց ըսենց:

Սերժին ժողովուրդը ատումա: Էդ պարզա: Բայց ես այլընտրանք ունե՞մ: Իսկ եթե հրաժարվե՞մ... Էհ, սուրբ տեղը դատարկ չի մնում: Մի ուրիշ խրտվիլակի կճարեն, կնստացնեն որպես վարչապետ...Միևնույնա, եթե ես չէ, ապա էդ խրտվիլակը կանի էն, ինչը որ Սերժը ինձնիցա ուզում, որ ես անեմ: Եթե չհամաձայնեմ էսօր ու հենց հիմա ինձ էլի կմնա պատգամավորական մաշված աթոռը, նույն անճոռնի դեմքերով զզվելի շրջապատը, որդեղ համարյա ոչինչ չես կարա փոխես, քանի որ մենակ ես: Ի վերջո, պատգամավորից մինչև վարչապետ ընգած տարածությունը քաղաքական կարյերայի առումով հսկայական թռիչքա իրանից ներկայացնում ու իրա բնույթով շրջանցումա մնացած բոլոր կարևոր պաշտոնները: Սա թերևս, կյանքում իմ համար առաջին ու վերջին շանսնա քաղաքական գործունեությունս իրա գագաթնակետին հասցնելու ու ավարտելու առումով: Ըսենց շանս չի էլ ըլնի: Արտաքին քաղաքականության մեջա մենակ մի քիչ զոռ, բայց կարելիյա սկզբի համար մանևրել: Խորհրդականներ ունեմ, մենակ չեմ մտածի ինչը ոնց անեմ ու ասեմ.կօգնեն: Կամ գոնե առավելագույնը մի տարի time out կխնդրեմ Պուտինից ու Թրամփից որոշ շրջաններից հողեր Ադրբեջանին տալու հարցում, իսկ փոխարենը կպահանջեմ ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Դե քաղաքականությունը առևտուրա. մի ինչ որ բանի դիմաց՝ մի ինչ որ ուրիշ բան: Իսկ ժողովուրդը՝ բիոմասսան ինձնից մեկա շնորհակալ կլնի, քանզի իրանց էդքան ատելի Սերժին կարողացել եմ ՝՝տապալել՝՝ ու դրան գումարած էլ լուծել եմ Ղարաբաղի խնդիրը փոխզիջումային տարբերակով:

Յոթ րոպեն, համենայն դեպս Նիկոլի համար, անցավ շաբաթվա յոթ օրվա նման՝ շատ երկար, դժվար ու դանդաղ: Երբ Սերժը մտավ ներս, Նիկոլը տեղից վեր կացավ, ընդառաջ գնաց մոտեցող Սերժին ու ձեռի ափը բացելով ասեց.

ՆԻԿՈԼ. Համաձայն եմ. ընդունում եմ առաջարկը:

ՍԵՐԺ. (հանաքով) Դե, վարչապետից մեկ քայլ պակաս Նիկոլ, կարող եմ ավանսի կարգով շնորհավորել քո վարչապետության առթիվ (Նիկոլը ըտեղ գլկխապտույտ զգաց, բայց տիրապետեց իրան), բայց մինչև մեր հանդիպումը, որը տեղի կունենա ոնց կռահում ես Արմենիա - Մարիոթ հյուրանոցում, կուզենայի, որ մինչև վերջ ծանոթացնեմ սցենարիս: Որդե՞ղ կանգ առա, հիշու՞մ ես...

ՆԻԿՈԼ. Հիշում եմ, կանգ առաք հրաժարականդ տալու պահի վրա:

ՍԵՐԺ.- Մալադե՛ց Նիկոլ. քեզ հետ մի տեսակ հեշտա աշխատելը. միանգամից հասկանում ես՝ մարդու նման: Հիմա, հրաժարականիցս հետո ես շարունակում եմ մնալ որպես պետության ոչ փաստացի ղեկավարը, քանզի իմ պարտիան դեռ շարունակումա մեծամասնություն կազմել Ազգային Ժողովում, իսկ ես հանդիսանում եմ իմ՝ ՀՀԿ - ի նախագահը. ու ինչ որ որոշեմ կուսակցական ժողովում, էն էլ կատարելույա խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը: Ինձ հրաժարականիցս հետո պետքա, որ դու ճանաչես նաև իմ պարտիայի օրինականությունը՝ ծածկելու համար բոլոր էն բերանները ու հավանական ընթացակարգերը, որի համաձայն ես ու իմ պարտիան մեղադրվում ենք ընտրակեղծիքների, անօրինական ճանապարհով իշխանության գալու մեջ: Միաժամանակ տեղյակ պահեմ քեզ, որ բացի քեզնից ուրիշ անձիք չեն կանգնելու հարթակում, քանի որ ժողովրդին պետքա մենակ լսի ու իմանա մեկ անուն՝ ՆԻԿՈԼ: Տրամաբանությունը չափից դուրս պարզա. նա, ով տապալելա Սերժին, նա էլ պետքա ըլնի վարչապետ: Մենք արդեն հրահանգավորել ենք համապատասխան մադկանց ու լրատվամիջոցներին, որոնք ելույթներ կունենան էդ մասով: Դեսից դենից քիչ թե շատ հեղինակավոր մարդկանց, ըսենց կոչված էքսպերտների ելույթներ կլնեն, մի խոսքով, սա էլ հասկացար՝ չմանրանամ:
     Հաջորդ իրավաբանական նշանակության քայլը քո կողմից պետքա ըլնի Հանրապետական կուսակցական խմբավորման կողմից պառլամենտում քո վարչապետության օգտին դեմ քվեարկելը ու դրանով հենց ՀՀԿ խմբակցության լեգալությունը ճանաչվումա քո կողմից: Բնականաբար, դու առաջին անգամը չես կարա ընտրվես մինչև որ չճանաչես գոնե ՀՀԿ - ի թեկուզ բացասական, բայց՝ որոշումը, որը արդեն իրավահարաբերությունա նշանակում, իրավաբանական քայլ: Դրանով դու փաստացիորեն, թե՛ իրավաբանորեն ճանաչում ես ՀՀԿ խմբավորմանը՝ որպես մեծամասնական ՎՃՌՈՂ կողմի, որի ընդունած որոշումը դու հիմք ես համարում: Բայց երկրորդ անգամ դու անպայման կընտրվես վարչապետ. էդ թող իմ վրա: Խմբակցությունս կանի էն, ինչ որ կասի իրան նախագահը: Վարչապետ դառնալուց հետո, պարզա, որ նման տեսակ աբսուրդային վիճակը երկար գոյություն ունենալ չի կարող, հետևաբար, կկազմես ու Ազգային Ժողովի հաստատմանը կներկայացնես համաձայն ՀՀ Սահմանադրության ընե՛նց մի տեսակ անընդունելի ծրագիր, որը Հանրապետականները անկախ ամեն ինչից կմերժեն, իսկ էդ նշանակումա, որ ուժի մեջա մտնում ԻՄ Սահմանադրության.Հոդված 151 - ը, որդեղ ասվումա.

՝՝1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
     3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով՝՝:

Այսինքն սա գիդե՞ս ինչա միաժամանակ նշանակում Նիկոլ... Սա նշանակումա, որ դու ճանաչում ես իմ համար էդքան կարևոր իմ իսկ կողմից ընդունել տված 2015 թվականի կեղծիքներով անցկացրած Սահմանադրությունը, որը Ռոբի սահմանադրությանը կրկնելով հաստատումա նախագահի ցմահ անձեռնմխելիության մասին:

Մենակ էդ ձևով ՀՀԿ - ն կարա արհեստական կապիտուլյացիայի ենթարկվի խորհրդարանի դահլիճից: Այլ կերպ չի էլ կարա ըլնի, քանի որ ես ու իմ պարտիան մի մարմին ենք, միասին շատ քաքեր ենք կերել ու ես դրանով ինձ ապահովագրում եմ կրկնակի ձևով: Անգամ եթե ինչ որ ուժեր իմ հետևից ուզենան ընգնեն, ես դեմագոգիկ կերպով մատնացույց կանեմ իմ պարտիային՝ նշելով, որ որպես կառավարող մեծամասնական կողմ որոշումները էդ պարտիայում ընդունվել են քվեարկությամբ ու կոլեգիալության սկզբունքով, այլ ոչ թե միանձնյա... Ընենց որ, սա էլ հասկացար:

Իսկ հիմա Նիկոլ, ինձ կարող ես տալ քեզ անհասկանալի հարցերը, եթե իհարկե դրանք կան քո մոտ:

Նիկոլը աչքերը չռել ու նայում էր Սերժին. չգիդեր, հիանա՞ր, թե սարսափեր իշխանությունից նման անվտանգ ու ապահով ձևով հեռացող Սերժի չար հանճարից, մի մարդուց, ով իրա հեռանալու համար նման տեսակ հոյակապ, պարզ ու հասարակ, իսկ գլխավորը՝ մաթեմատիկական ճշգրտությամբ աշխատող դիվային սցենար էր մշակել...

Սերժին թվաց, թե Նիկոլը բաց աչքերով քնելա: Համոզվելու համար, որ Նիկոլի հետ ամեն բան նորմալա, Սերժը ձեռը դրեց Նիկոլի ուսին ու թեթև ցնցեց: Նիկոլը ՝՝արթնացավ՝՝. մի պահ փագեց աչքերը, համոզվելու համար, որ երազ չի ու նորից բացելով, ասեց. ՝՝Ես հարցեր չունեմ պարոն Սարգսյան: Իմ պատասխանը՝ համաձայնությունը, ես ձեզ արդեն տվել եմ՝՝:

ՍԵՐԺ (նորից հումորով ու թեթևակի ժպիտով) .- Դե, պարոն վարչապետից արդեն մեկ պակաս Նիկոլ, շնորհավորում եմ: Քեզ կուղեկցեն: Մեքենան դրսում սպասումա: Տու՛ր ձեռդ, թերևս՝ վերջին անգամ սեղմելու համար: Նույնչափ էլ ես քեզնից եմ շնորհակալ. ի վերջո, ոռս ես փագում այ տա...

Էդ պահին, Սերժական՝ կյանքում հազվադեպ դրսևորվող անկեղծ ծիծաղը, բռնեց ամբողջ սենյակը...

ՕՏԱՐԸ ծիծաղում էր հայ ժողովրդի վրա...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.05.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3373 | 0 | 0
Facebook