Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օֆ, եսիմ է՜, չգիտեմ...

11:29, perşembe, 26 nisan, 2018
Օֆ, եսիմ է՜, չգիտեմ...

Ամբողջ համացանցով մեկ խորհուրդներ են,

հորդորներ, պայմաններ

Դանդաղ բարձրանում է հուսախաբության ալիքը (իմ կյանքի փորձը ինձ բավարար է դա հասկանալու համար)

Մարդիկ նորից կանգնած են աշխատանքի, ծառայության գնալու անհարմարության առաջ

Քանի գնում շատանում են հիմար ստատուսների քանակը

…պահանջում եմ

…ես ասում էի

… այդպես չի կարելի

… այսպես կարելի է

…թող լսի ինձ Նիկոլը, բան եմ ասում

և այլն և այլն

…մեկը չի կարողանում արյուն հասցնի հիվանդանոց, ճանապարհները փակել են, չգիտես ինչո՞ւ:

…մեկը երեխային է կորցրել

…մեկը ազդանշաններից կատաղած անմեղ երեխային է ծեծում

…մեկը գտնվում է հետախուզման մեջ, գալիս է Զոհերի հիշատակը հարգելու, բռնում տանում են, դե բղավեք ՛՛ինչո՞ւ՛՛ ՛՛ո՞ր օրենքով՛՛

… մեկը խորհուրդ է տալիս կոմունալները չվճարել, գալ տուն և տեսնել,

որ ոչ հոսանք ունես,

ոչ գազ, ոչ ինտերնետ

ոչ ջուր, լավ է չէ՞:

…մեկն էլ սփյուռքից հիանում է, որ քաղաքը նման վիճակում է, իհարկե կհիանա, ինքը չի տանում այս անհարմարությունները:


    

Բողոքում են ոստիկանական խախտումների դեմ – փոխվարչապետը նրանց շնորհակալություն է հայտնում լավ ծառայության համար


    

Ասեմ ՛՛փաստորեն՛՛ թե ՛՛ցավոք սրտի՛՛ այսօրվա վիճակը այդպես էլ մնաց, որպես «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում խորհուրդ տվողներ:


    

Մեր այսօրվա քաղաքական վիճա՞կը


    

. Թվում է հաղթել ենք, բայց ոչինչ չունենք:

Միայն թվում է

. Թվում է պարտադրում ենք, բայց չգիտենք ում, չգիտենք ինչ:


    

Քայլ արեցինք – հեռացավ, դա մեզ ոչինչ չտվեց,

որովհետև մնացածը մնալու են ու մնալու են ԱՆՊԱՏԻԺ

(այդպես հայտարարվեց)


    

Կարդում ես ՄԻԱՅՆ նախաձեռնողների համար հատկացված հարթակում կանգնածներից մեկի ստատուսը՝ 6 տող - 11 կոպիտ տառասխալ,

Մտածում ես այո այդպես է պետք, ճիշտ է և նա կլինի ապագա վարչապետի մամլո խոսնակը,


    

Թվում է թագավորին գլորեցինք անդունդը, բայց իրականում խորացրեցինք անդունդը, որտեղ կարող է պատահմամբ մենք հայտնվենք:

Շարժման ղեկավարության ասելիքը սպառվե՞ց


    
    

Իսկ սա դեռ ընդամենը 1-ին փուլն է

Հետո կլինի 2, 3, 4 ու թե ինչ կլինի Աստված գիտի…


    

Շախմատում կա մի այսպիսի խաղի տեսակ.

Մեկ կողմի մոտ բոլոր խաղաքարերն են, մյուսի մոտ միայն թագավորը, բայց թագավորն իրավունք ունի միաժամանակ 2 քայլ անել, ընդ որում ըստ խաղի կանոնների կարող է և շախի տակից անցնել նաև շախ կամ մատ հայտարարել:

Նախապես ասեմ - այն կողմը, որ միայն թագավոր ունի համարյա միշտ հաղթող է դուրս գալիս, պարտվում է միայն ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ խաղացողին:


    

ԱՌԱՅԺՄ ես էլ ունեմ իմ սեփական կարծիքը հայտնելու իրավունքը,

այնպես որ չփորձեք պիտակավորել, առավել ևս շարժման դավաճան անվանել,

ԱՅՍ շարժումը ինձ համար մեծ ուրախություն էր, բոյկոտելու

վարչապետի ընտրությունները, բայց միայն այսքանը…


    

Հարգանքներով Ս.Ումառ-Հարությունյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5970 | 0 | 0
Facebook