Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պղտոր ջրում որս անողներն ու մինչև աքաղաղի կանչն ուրացողները

21:53, çarşamba, 25 nisan, 2018
Պղտոր ջրում որս անողներն ու մինչև աքաղաղի կանչն ուրացողները
     Առաջ գիտեի մարդու մեկ տեսակ կա....մարդ, այն էլ բանական....որով տարբերվում է կենդանիներից...բայց քանի գնում համոզվում եմ, որ այդ բանականությունը մարդուն պետք է սոսկ այն բանի համար, որ նմանվի...անբանական կենդանիների...պարադոքս է, բայց փաստ...քաղաքականության մեջ, օրինակ տրենդի մեջ է քամելեոնը, որը վտանգ զգալու դեպքում փոխում է գույնը և հարմարվում միջավայրին, Ավետարանում դրանց տեսակին անվանում են մինչև աքաղաղի կանչն ուրացողներ, վտանգավոր մի տեսակ, որոնցից ամեն ինչ կարելի է սպասել, նրանց ամենահզոր զենքը դաշույնն է, որը հարմար պահի կխրեն նախկին դաշնակցի թիկունքը, եթե նա այլևս առաջվանը չէ....այստեղ կա նաև մարդկանց ջայլամ տեսակը, սրանք վտանգի դեպքում գլուխը կոխում են ավազի մեջ, չմտածելով անգամ, որ հսկա մարմինը տեսանելի է, սրանք ևս պակաս վտանգավոր չեն, քանի որ վտանգն անցած համարելով, հանում են գլուխն ավազի միջից, գնահատում իրավիճակն ու շարունակում արածելը...այս տեսակի վտանգավորւթյան աստիճանի զենքն էլ անտարբերությունն է, երբեք չի կարելի հենվել սրանց վրա, քանզի, գալիք վտանգը նրանց համար վտանգ է, երբ առնչվում է անձամբ իրեն...կան նաև կոկորդիլոսներ, որոնք պղտոր ջրում դարանակալած սպասում են իրենց զոհին...հզոր, հուժկու, անկուշտ...ի տարբերություն կենդանական աշխարհի, մարդիկ նրա բնութագիրն ավելի են զարգացրել, մարդ կոկորդիլոսն ի տարբերություն ուրիշ կենդանիների, ինքը կարող է պղտորել ջուրը, նա ինքն է վտանգներ ստեղծում, ունի անսահման համբերություն, անհագ ախորժակ, իշխանատենչ է, ձգտում է բացարձակ իշխանության....կարելի էր նաև խոսել մարդ-ոչխարների և մարդ-այծերի մասին, որոնք ի վերջո տալիս են ամենաշատ զոհերը......
     Մեզ, հայերիս ուրիշ այլընտրանք չկա, քան լինել մարդ -առյուծներ, որոնք կպաշտպանեն իրենց տարածքը, որսի կելնեն միասին և կճաշակեն միասին, անկախ շրջապատի բորենիների քանակից.....
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5409 | 0 | 0
Facebook