Երբ իշխանության գլուխ քամելեոնն է, նրա շրջապատն էլ է գունափոխման հատկություն ձեռք բերում:
Ստանիսլավ Եժի Լեց (1909 - 1966), լեհ գրող, փիլիսոփա, երգիծաբան
Բռնակալությունը մի երկիր է, որտեղ կարիք չկա ամբողջ գիշերն իր շրջանի փոստատան մոտ անցկացնել ընտրության արդյունքն իմանալու համար:
Ժորժ Քլեմանսո (1841 - 1929), ֆրանսիացի քաղաքական գործիչ, նախարար, գիտնական, լրագրող, քաղաքապետ, բժիշկ
Ժողովուրդն ազատության կարիք չունի, որովհետև ազատությունը բուրժուական դիկտատուրայի ձևերից մեկն է:
Լենին (1870 - 1924), Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդը
Դեմոկրատիայի և դիկտատուրայի միջև տարբերությունն այն է, որ դեմոկրատիայի դեպքում դու հրամաններին ենթարկվելուց առաջ քվեարկում ես, իսկ դիկտատուրայի դեպքում դու քվեարկելու համար ժամանակդ չես վատնում:
Չարլզ Բուկովսկի (1920 - -1994), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, լրագրող
Եթե վատ եղանակ է, ընտրության գնացողների թիվը նվազում է: Եթե լավ եղանակ է, ընտրության գնացողների թիվը նվազում է:
Վերոբերյալը արտածվել է անգլիկան եկեղեցու Չեչեստերի վանքի հոգևոր հովվվի հետևյալ ասածից.
Ում սիրտը տագնապում է տան պատերի մեջ առաջացած յուրաքանչյուր ճաքի համար, նրա տունը չի փլուզվի:
Պուբլիուս Սիրուս, Հուլիոս Կեսարի և Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանի հռոմեացի բանաստեղծ
Եթե մարդուն ամեն ինչ գոհացնում է, ապա այդ մարդը լիակատար ապուշ է:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի նախագահ
Այնտեղ, որտեղ մեկն ամբողջն է նշանակում, այնտեղ հասարակություն չկա:
Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի փիլիսոփա, բառարանագիր
Բռնապետությունը բնորոշ է այլասերված ազգերին. նրանք դրան արժանի են ու ենթարկվում են դրան` չզգալով, որ բռնապետության պայմաններում են ապրում:
Պիեր Բուաստ
Շղթաներ բռնողը շղթաներ կրողից ավելի ազատ չէ:
Պիեր Բուաստ
Ժողովրդին բարեսեր դարձնելու միակ միջոցը նրան ազատություն տալն է. ստրկությունն է ծնում բոլոր արատները, իսկական ազատությունը մաքրում է հոգին:
Պիեր Բուաստ
Ոչ կոմֆորմիստն ասում է. «Ես կողմ եմ այն ամենին, ինչը դեմ է, և դեմ եմ այն ամենին, ինչը կողմ է»:
Պիեր Դակ (1893 - 1975), ֆրանսիացի կինոդերասան, սցենարիստ
Ազատությունը դա միշտ էլ ազատությունն է նրանց, ովքեր այլ կարծիք ունեն:
Ռոզա Լյուքսեմբուրգ (1871 - 1918), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ
Մեկ մարդու կամքից կախում ունեցող ազգը որ միայն չի կարող գոյատևել ու պահպանվել, այլև գոյատևման ու պահպանման արժանի չէ:
Ռիչարդ Շերիդան (1751 - 1816), իռլանդացի բանաստեղծ և հասարակական գործիչ
Ուրիշների ազատությունը ոտնահարող յուրաքանչյուր ազատություն բռնակալություն է:
Ռամոն դե Կամպոամոր (1817 - 1901), իսպանացի բանաստեղծ և քաղաքական գործիչ
Արդարության ձգտումը դեմոկրատիան հնարավոր է դարձնում, բայց մարդու մեջ առկա անարդարության հակումն է դեմոկրատիան անհրաժեշտ դարձնում:
Ռեյնոլդ Նիբուր (1892 - 1931), ամերիկացի բողոքական աստվածաբան
Իշխանությունն այն թմրադեղն է, առանց որի քաղաքական գործիչները չեն կարող ապրել, և որը նրանք գնում են ընտրողներից հենց ընտրողների փողերով:
Ռիչարդ Նիդեմ (ծնվել է 1942-ին), կանադացի լրագրող
Կամավոր ստրկությունից առավել ամոթալի ստրկություն գոյություն չունի:
Սենեկա Կրտսեր (մ.թ.ա 4 – մ.թ.ա. 64), հռոմեացի փիլիսոփա և գրող
«Հանրային կամ պետական շահ» … այս խորհրդավոր դարձվածքը հորինել են ճարպիկ քաղաքական գործիչները, որպեսզի գեղազարդեն ու սրբացնեն իրենց կեղտոտ գործարքները:
Շարլ դը Սենտ Էվրեմոն (1613 - 1703), ֆրանսիացի փիլիսոփա, բարոյախոս
Իր անձի ազատությունը տենչացողը նաև ուրիշների ազատությունն է ցանկանում:
Սիմոնա դը Բովուար (1908 - 1986), ֆրանսիացի կին գրող
Մեծ տերությունները միշտ իրենց որպես բանդիտներ են դրսևորել, իսկ փոքր պետությունները` որպես մարմնավաճառներ:
Սթենլի Կուբրիկ (1928 - 1999), ամերիկացի և բրիտանացի կինոռեժիսոր, լուսանկարիչ և պրոդյուսեր
Երբ բանի տեղ չեն դնում ժողովրդի քննադատությունը և հանգիստ համակերպվում են նրա վստահության կորստի հետ, դա նշանակում է, որ իշխանությունը բռնել է կառավարման անպատիվ ուղին:
Սյուն Ցզի (ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում), չին փիլիսոփա
Ազատության պատմությունը դա դիմադրության պատմություն է:
Սյուն Ցզի
Կառավարողը նավակն է, ժողովուրդը` ջուրը: Ջուրը տանում է նավակը, բայց նավակը չի կարող նույնիսկ շրջվել:
Սյունն Ցզի
Ապստամբության միակ արդարացումը դա նրա հաղթանակն է:
Մայն Ռիդ (1818 - 1883), անգլիացի գրող
Որքան շատ է կոռումպացված երկիրը, այնքան շատ են նրա օրենքները:
Տակիտոս (մ.թ. 56 - 120), հռոմեացի պատմագիր
Դեմոկրատիան չի նշանակում. «Ես նույնքան լավն եմ, որքան` դուք», դեմոկրատիան նշանակում է. «Դուք նույնքան լավն եք, որքան` ես»
Թեոդոր Փարքեր (1810 - 1860), անգլիացի աստվածաբան