Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դեմոկրատական պայքարը պետք չէ կապիկության վերածել

18:21, perşembe, 12 nisan, 2018
Դեմոկրատական պայքարը պետք չէ կապիկության վերածել
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դեմոկրատիան անփոխարինելի բան է, տեսակետ ունենալն ու տեսակետը պաշտպանելն էլ` քաղաքացու սրբազան իրավունք: Ու քաղաքացիական անհնազանդությունն էլ էդ իրավունքի իրացման ձևերից մեկն է: Բայց ի՟նչ անուն տանք էսօրվա իբր պայքարողներին, որ հենց էդ իրավունքն են զրոյացնում: Քաղաքացիական անհնազանդությունը գործադուլն է, դասադուլը, միտինգը, ցույցը և այլն: Համաքաղաքացու շարժվելու իրավունքը սահմանափակելը քաղաքացիական անհնազանդություն չի, ավտոյի դեմը կանգնելը, երևանցու էրեսին շվցնելը, վարորդի վրա կռվի գնալը, պրովոկացիա անելը... Սրա ի՟նչն է քաղաքացիական պայքար, երբ որ նեղում են նրանց, ում համար իբր պայքարում են: Դեմոկրատական պայքարը, կներեք, կապիկության վերածելը դեմոկրատիայի թշնամու պահվածք է, որովհետև էս անկապությունը տեսնող հարյուր հազարավոր մարդիկ հիասթափվում են դեմոկրատիայից էլ, դեմոկրատիայի համար պայքարից էլ: Մարդիկ մտածում են` սա փողոցային պայքա՟ր է, թե՟ փողոցայինի պայքար... Էն, ինչ հիմա անում է փողոց փակող, համաքաղաքացիներին անհանգստություն պատճառող, արագաչափերի վրա բարձրացող էս փոքրիկ, բայց ագրեսիվ խումբը, իրականում արջի ծառայություն է դեմոկրատիային, ու մեկ-մեկ նույնիսկ թվում է` դիտմամբ են էդպես պահում իրենց, որ մեր ժողովուրդը զզվի դեմոկրատիայից, ինչը չի կարելի թույլ տալ: Ժողովուրդ ջան, էս չի դեմոկրատիան, սրանք ու դեմոկրատիան իրար հետ կապ չունեցող, ավելին` հակադիր բաներ են, ու սրանց ուզածն էլ բոլորի իրավունքների հավասարությունը չի, այլ իրանց իրավունքը մեզ պարտադրելը: Դուք էլ եք տեսնում....
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2367 | 0 | 0
Facebook