Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ»

08:27, perşembe, 12 nisan, 2018
«ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ»

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի աշակերտները դասղեկ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ թռչունների պահպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպեցին միջոցառում «ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ» խորագրով:
     Օգտագործելով թռչունների մասին իրենց գիտելիքներն ու հնարամտությունը` աշակերտները ինքնատիպ թռչնաբներ, կերակրամաններ պատրաստեցին մեր քաղաքում բնադրող թռչունների համար:
     Թռչնաբների պատրաստման համար աշակերտները օգտագործել էին տարբեր նյութեր` փայտ, մետաղե ձողեր, պլաստիկե տարաներ, տարբեր թափոններ: Նորարարական մոտեցումը խրախուսվեց բոլորի կողմից:
     Ճիշտ է, մարդը չի կարող թռչնի հմտությամբ բույն հյուսել, սակայն կարող է յուրահատուկ լուծումներով պատրաստել երկարաժամկետ բնադրման համար հարմար, տաք և ապահով կացարան, որը կպատսպարի թռչնին ցուրտ ձմռանը, կպաշտպանի նրան կենդանիների և գիշատիչ թռչունների հարձակումներից:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3128 | 0 | 0
Facebook