Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կոտայք Կրթություն Մշակույթ. Հ. Ադամյան. Չնախատեսված այց Քարաշամբի միջնակարգ դպրոց

20:19, salı, 10 nisan, 2018
Կոտայք Կրթություն Մշակույթ. Հ. Ադամյան. Չնախատեսված այց Քարաշամբի միջնակարգ դպրոց
     Այս անգամ, չնախատեսված այցով եղանք Քարաշամբի միջնակարգ դպրոցում: Դպրոցի շենքը կառուցվել է 1974 թվականին: Վերանորագման աշխատանքներ են կատարվել 2011-2012 թվականներին: Փոխվել է տանիքը, պատուհանները, վերանորոգվել են սանհանգույցները, ներդրվել է կենտրոնացված ջեռուցում: Շենքն ունի կոսմետիկ վերանորոգման խնդիր, հատկապես անմխիթար է մանրահատակը:
     Դպրոցական շենքը նախատեսված է 285 աշակերտի համար: Այսօր, սովորող աշակերտների թիվը կազմում է 63:
     Դասապրոցեսը ընթանում էր բնականոն: Առկա է երկու երկհամակազմ դասարան:
     Չնայած դպրոցի սուղ միջոցներին, տնօրենի հետ ունեցած նախնական պայմանավորվածության արդյունքում, նախատեսում ենք որոշակի բարեկարգման աշխատանքներ: Այս հարցում, հուսանք կլինի նաև դպրոցի բարերարի աջակցությունը:
    
    
     Հ. Ադամյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2994 | 0 | 0
Facebook