Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կոտայքի փոխմարզպետ. Գլուխները կջարդենք

15:26, salı, 10 nisan, 2018
Կոտայքի փոխմարզպետ. Գլուխները կջարդենք

«Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է, որովհետև ազերիները մեր ուժը գիտեն ու տեսան ապրիլյան պատերազմում: Փաստը արձանագրվել է Արցախի նախագահի և ՀՀ նախագահի կողմից. երկրապահը առաջին իսկ օրը՝ 24 ժամվա ընթացքում տեղայնացվեց ամբողջ շփման գծում: Մեր հերոս զինվորների, առյուծ տղաների հետ պահպանեցինք մեր սահմանները», -Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ թե վերջին օրերի սահմանային լարվածությունը կվերաճի լայնամաշտաբ գործողությունների, մեկնաբանեց Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Հայրապետյանը ընդգծում է, որ հայ զինվորը կռվում է իր սահմանները անառիկ պահելու ու իր ընտանիքի անդորը ապահովելու համար ու հենց դա է դառնում մեր հաղթանակի հիմնաքարը.

«Թշնամին գիտի, որ այսօր հայ երեխան՝ սկսած վեց տարեկանից երկրապահ է: «Պատանի Երկրապահ» ակումբում ստանում է հայրենասիրական դաստիարակություն, սովորում զենքին տիրապետեոլու հմտությունները: Եթե մի անգամ էլ պատերազմ սկսելու փորձ անեն, ապա մենք նրանց գլուխը կջարդենք ու մեր տարածքները ավելի հեռու կգնան: Հիմա դրել թոզեր են անում ընդամենը: Մենք հզոր սերունդ ունենք, մեր անկախության սերունդը, մեր զոհված տղաների զավակները իրենց հզոր գենետիկայով: Այ սա ենք մենք ու մենք պետք է միասնական լինենք՝ մեր գերագույն գլխավոր հրամանատարի կողքին», -եզրափակեց Համլետ Հայրապետյանը:
    
    
    
     http://henaran.am/260664.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2684 | 0 | 0
Facebook