Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դասը հետաքրքիր էր և ուսանելի

15:48, pazartesi, 09 nisan, 2018
Դասը հետաքրքիր էր և ուսանելի
     Այսօր՝ 2018թ. ապրիլի 9-ին, Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի օտար լեզուների մասնախմբի ղեկավար, ռուսաց լեզվի բազմափորձ ուսուցչուհի Հռիփսիմե Մարգարյանը 7-րդ «Ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ համակարգիչների կաբինետում անց է կացրել բաց տեսադաս «Ռուսաց լեզու» առարկայից՝ «Մոսկվա և Վոլգա» թեմայով:
     Դասն իր տիպով նոր նյութի հաղորդման դաս էր, որի առանցքային նպատակն էր թեմայի շուրջ բառապաշարի զարգացում, տեքստի ընթերցում և բովանդակության ընկալում, ընթերցածի վերարտադրում, ելույթ ունենալու կարողություն, տրամաբանական մտածելակերպի զարգացում, թեմայի շուրջ իրենց կարծիքի արտահայտում:
     Ուսուցչուհին դասը վարում էր տեխնիկական միջոցների կիրառմամբ և դասի տարբեր փուլերին համահունչ մեթոդներով (մտագրոհ, երկխոսություն, ԳՈՒՍ, խաչբառ, փոխներգործուն): Տեղին էին աշխարհագրության, պատմության, նկարչության, երաժշտության և հայոց լեզվի հետ միջառարկայական կապերը:
     Ապահովված էր դասի դաստիարակչական կողմը: Դասը հետաքրքիր էր, ուսանելի և ծառայեց իր նպատակին:
     Լ.Պետրոսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3287 | 0 | 0
Facebook