ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ավանդույթի համաձայն, հերթական անգամ, կազմակերպել է շնորհավորական նախաձեռնություն՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Նաիրիի ծննդատներում ապրիլի 7-ին և նախորդող օրերին լույս աշխարհ եկած նորածինների մայրերին մարզի ղեկավարի շնորհավորանքը փոխանցելու նպատակով հիշյալ առողջապահական հաստատություններ են այցելել մարզպետի օգնական Հ. Ադամյանն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը:
Մարզպետարանի ներկայացուցիչները նորածինների մայրիկներին հղել են տոնական ջերմ բարեմաղթանքներ, հանձնել ծաղկեփնջեր, միաժամանակ փոխանցել են նաև նրանց ընտանիքներին մշտապես աջակցելու՝ Կոտայքի մարզպետի պատրաստակամությունը:
http://kotayk.mtad.am/news/item/2018/04/07/aprili7/